Կարապետյանն էլ է գիտակցում իր առաջարկի անհեթեթության աստիճանը...

Աամվել Կարապետյանը դրական անձնավորություն է, լուրջ ավանդ ունի Հայաստանում, բայց ափսոս, որ էֆեկտիվ չի ծախսում իր ռեսուրսները, դա էլ, իհարկե, գալիս է նրա հայաստանյան շրջապատից, հակառակ դեպքում կարելի կլիներ սարեր շուռ տալ նրա ռեսուրսներով։ Եվ իմանալով այս ամենը, ամենևին էլ զարմանալի չէ Կարապետյանի այսօրվա հայտարարությունը, որը նա արել է «Armenian Business Forum»-ի ժամանակ։ Այսպես, Կարապետյանն առաջարկում է Հայաստանում հաստատել երեք պաշտոնական լեզու՝ հայերեն, ռուսերեն և․․․ անգլերեն։
Իհարկե, Կարապետյանն էլ է գիտակցում իր առաջարկի անհեթեթության աստիճանը։ Լավ, եթե Հայաստանում ռուսերենը դառնա պետական կամ պաշտոնական լեզու, դա ինքնին հասկանալի է և բնական (նախ, Հայաստանը 200 տարի Ռուսաստանի (կազմում) հետ է, Հայաստանում ռուսերեն բոլորը գիտեն, Հայաստանում բնակվում են տասնյակ հազարավոր ռուսներ, բացի այդ, ռուսերենը մեզ համար տրանզիտ լեզու է եղել դեպի համաշխարհային գիտելիքներ, ասենք, հայերենում համաշխարհային միտքը բացակայում է, չունենք թարգմանած ոչ Պլատոն, ոչ Հեգել, ոչ Թոյնբի, մի խոսքով, գրեթե ոչ մի բան, և այդ ամենը մեզ հասու է ռուսերենով), ապա անհնար է հասկանալ, թե ինչ ընդհանուր՝ քաղաքակրթական, պատմական, մշակութային՝ կապ կա հայ ժողովրդի և անգլերեն լեզվի միջև, ի՞նչ անհրաժեշտություն կա անգլերենը Հայաստանում պետականացնելու։ Չկա ոչ անհրաժեշտություն, ոչ ողջամտություն այս հարցում։ Կա ընդամենը մեկ բան՝ "և-և" անել, և Սամվել Կարապետյանը, բանուգործը թողած, զբաղվում է նախկին իշխանությունների սիրած զբաղմունքով՝ նմանվելով այդպիսով հայտնի լիբերալ հրապարակախոս Յուլիա Լատինինային, որն առաջարկում էր նույն բանն անել Ուկրաինայում։
Բայց իրականում Կարապետյանի ուզածը ռուսաց լեզվի պետական ստատուսն է Հայաստանում, իսկ որպեսզի արևմտականներն ու տեղի անուղեղ ազգայնականները վայնասուն չդնեն, Կարապետյանը "և-և" է անում։ Տեսնո՞ւմ եք, թե ինչպես կարելի է հիանալի և օբյեկտիվորեն պահանջված գաղափարը պղծել՝ ընդամենը "և-և" անելով․․․

Գրել է Արտյոմ Խաչատրյանը

դիտվել է 1415 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am