Գազի գնի մշուշոտ ապագան․ երբեք չի կարելի վստահ լինել, որ Մոսկվայի պլանները չեն փոխվի

 ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ գազի սակագնի վերաբերյալ կա որոշակի անորոշություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գազի սակագինը Եվրոպայում հասել է ռեկորդային բարձր ցուցանիշի։ Սեպտեմբերի 15-ին գազի գինը եվրոպական ֆյուչերսային շուկայում պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է $950-ը հազար խորանարդ մետրի համար՝ օրվա ընթացքում ապահովելով սրընթաց աճ: Հաջորդող օրերին գնանշումները մի փոքր շտկվել են, սակայն օրական աճն, այնուամենայնիվ, շատ բարձր է` մոտ 13%:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին, թե արդյոք կա՞ որոշակիություն 2022թ․Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ, ասել է․ «Ըստ էության, «Գազպրոմ» խմբի հետ բանակցությունները պերմանենտ բնույթ են կրում։ Մենք ամեն տարի անդրադառնում ենք սակագնի հարցին եւ փորձում ենք խոսել առնվազն գնի պահպանման, այլ ոչ ավելացման մասին։ Թեպետ կա պնդում «Գազպրոմ»-ի կողմից, որ 2013թ․ համաձայնագրով պայմանավորված եկամտաբերության չափն իրենց չի բավարարում։ Աշխատանքային պրոցես է, այժմ բանակցությունների գործընթաց է ընթանում, հուսով եմ՝ որեւէ անսպասելի զարգացում տեղի չի ունենա գազի գնի հետ կապված, երբ բանակցություններն ամփոփման փուլում լինեն, կկիսվեմ տեղեկատվությամբ»,- ասել է ՀՀ փոխվարչապետը։

Եվրոպայում ֆյուչերսներով գազի գնի աճը ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ եւ չի ազդում Ռուսաստանից խողովակաշարով մատակարարվող գազի արժեքի վրա: ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այս գործընթացները որեւէ կապ չունեն Ռուսաստանի հետ, ավելին, գազի սփոթային գները չեն ազդում խողովակաշարով գազի գնի վրա, եւ Եվրոպայում գազ ստացողները չեն զգում այս փոփոխությունները, քանի որ այնտեղ գինը հաշվարկվում է այլ բանաձեւով»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ «Հյուսիսային հոսք-2»-ի շուտափույթ շահագործումը զգալիորեն կհավասարակշռի Եվրոպայում բնական գազի գինը, այդ թվում՝ սփոթային շուկայում: «Գազի պահանջարկը մեծ է, բացի այդ, դեռ պարզ չի՝ ինչպիսին կլինի ձմեռը, ցուրտ լինելու դեպքում, բնականաբար, ավելի շատ գազ կպահանջվի»,- նշել է նա:
Օրերս Հայաստան էր ժամանել «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, որի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ ««Գազպրոմ»-ը էներգետիկայի ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և կառավարությունը կարեւորում է փոխշահավետ գործակցության զարգացումը»:

Ալեքսեյ Միլլերը վստահեցրել է, որ «Գազպրոմ»-ը պատրաստ է շարունակել իրականացնել ընկերության առջև դրված բոլոր խնդիրները: «Քննարկվել է նաեւ էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքը եւ զարգացման հեռանկարները, անդրադարձ է եղել «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի: Երկուստեք կարեւորվել են ՀՀ էներգետիկ զարգացմանը, գազամատակարարման հուսալի համակարգի ձեւավորմանն ուղղված շարունակական ծրագրերը»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

Մոսկվան հիմա հանգիստ կարող է գազի գինը օգտագործել որպես մահակ։ Հանուն արդարության պետք է ասել, որ այդ խնդիրը եղել է միշտ՝ բոլոր ժամանակներում գազի գինը երբեք բացառապես տնտեսական գործոն չի եղել։ Առավել ևս հիմա գազի գինը քաղաքական է, հատկապես երբ խոսքն ՀՀ-ի մասին է։ Ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվան ստացել է բացառիկ կամակատարի, և պատճառ չունի նրան պատժել գազի գնի բարձրացմամբ։ Բայց երբեք չի կարելի վստահ լինել, որ Մոսկվայի պլանները չեն փոխվել։


Հայկ Դավթյան

դիտվել է 1179 անգամ
Լրահոս
Նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու․ Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը. «Ալիք Մեդիա» Ադրբեջանը սկսել է Քարվաճառ, Աղդամ և Շուշի երկաթգծի կառուցումը Հայերի մի մասի սիրտը արագ-արագ կբաբախի այս տեսանյութը դիտելիս, իսկ մյուս մասը պարզապես չի հասկանա, թե ինչու է այս տղան արտասվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12.5% սեփականատերը դատի է տվել վարչապետի աշխատակազմին «Եթե իշխանություններն այդ տարածքը հայկական չեն համարում, եթե մենք գտնվել ենք Ադրբեջանի տարածքում, ի՞նչ իրավական նորմերով է ՔԿ–ն քննում այս գործը»․ Մենուա Հովսեփյան Երբ հարցնում ես, ինչ դեղորայք է ստանում հիվանդը, միանգամից խառնվում են իրար. քաղաքացու ահազանգը Շնորհավոր ծնունդդ, սիրելի Քիմ Քարդաշյան. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քարդաշյանին Թաթոյանին կպնելը Նիկոլի նկարը կախելու ժանրից է՝ միայն թե դուր գան շեֆին Անբուժելի նիկոլապաշտ տգետը . video Ադրբեջանի վաստակավոր արտիստ Իլկինի երաժշտական ուղերձը Նիկոլ Անհողին. video Կոմիտաս՝ Ցեղասպանության զոհը․ BBC-ն անդրադարձել է վարդապետին Պուտինի նոր գաղտնազերծումը. Հայաստանի համար նոր սպառնալիք եփվեց Այս օրակարգով առաջիկայում մեծ հանրահավաք ենք անցկացնելու՝ օրը եկող շաբաթվա ընթացքում կհայտնենք. Իշխան Սաղաթելյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևանքով Ադրբեջանցիները կուտակվում են ձորում․ Շուռնուխի գյուղապետ Այս իշխանությունները երկիրը կառավարում են ոտքի վրա եւ ձեռքի հետ. Սեյրան Օհանյան Առուշ Առուշանյանը կվերցնի՞ պատգամավորական մանդատը Վաշինգտոնը հայտարարել է Իրանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին Քովիդ վարակով երկու մանկահասակ երեխաներ Գյումրուց տեղափոխվել են Երևան. video ՀԱռաջարկում ենք արձակուրդներին զերծ մնալ ուսուցիչներին դպրոց կանչելուց. Ժաննա Անդրեասյան «Յասին 90» ռումբի օգնությամբ ոչնչացվել են հիպոթետիկ թշնամու կենսական թիրախները Ադրբեջանը պատրաստվում է մեկ հարվածով Սյունիքը, Վայոց Ձորն ու Արցախը ոչնչացնի կամ գրավի. Հրանտ Մելիքյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Ամերիաբանկ. 62.5%-ով ավելի հարկ` նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը. Արարատ Միրզոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Թեմա՝ Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ, ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը. նոր պատերազմի ռիսկերը. Ալիևի հայտարարությունները. թշնամու սպառնալիքները Հոկտեմբերի 22-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբում Hayeli.am-ի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը և Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին կամփոփեն անցնող շաբաթը, կքննարկեն կարևոր իրադարձությունները Հոկտեմբերի 22-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՊՆ պահեստազորի փոխգնդապետ, «Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար Տիգրան Չոբանյանը: Թեմա՝ Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ, ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը. նոր պատերազմի ռիսկերը. Ալիևի հայտարարությունները. թշնամու սպառնալիքները Հոկտեմբերի 22-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է գնդապետ Սայաթ Շիրինյան: Թեմա՝ Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ, ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը. նոր պատերազմի ռիսկերը. Ալիևի հայտարարությունները. թշնամու սպառնալիքները Հոկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիայի ղեկավար, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը: Թեմա՝ Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ, ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը. նոր պատերազմի ռիսկերը. Ալիևի հայտարարությունները. թշնամու սպառնալիքները Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը. նոր պատերազմի ռիսկերը. Ալիևի հայտարարությունները. թշնամու սպառնալիքները: Հոկտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը : Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական ակտիվիստ, մեկնաբան Սոնա Աղեկյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ Հոկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վերլուծաբան Էդիկ Անդրեասյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub