Տաջիկստանում ՀԱՊԿ երկրների ԶՈւ մասնակցությամբ մի քանի խոշոր զորավարժություններ կանցկացվեն
Տաջիկստանում ՀԱՊԿ երկրների ԶՈւ մասնակցությամբ մի քանի խոշոր զորավարժություններ կանցկացվեն։ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Կազմակերպությունը մշակել է պրակտիկ հավաքական միջոցներ, որոնք կոչված են ապահովելու Տաջիկստանի անվտանգությունը սահմանային իրավիճակի սրման դեպքում։ Այդ նպատակով մի ամսից տաջիկաաֆղանական սահմանին մի քանի մասշտաբային զորավարժություններ կանցկացվեն»,-ասել է նա։