«Տո ես իսկի թուրքի առաջ գլուխս չեմ կախել, ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկի ասածով մասնակցեմ կամ չմասնակցեմ». Ներսես Շադունց

Հոկտեմբերին նախատեսված Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Սյունիքի մարզի Տեղ համայնքի ներկայիս ղեկավար Ներսես Շադունցը չի մասնակցելու։ Չնայած համայնքի բնակիչների դրական կարծիքներին՝ նրա ղեկավարման 5 տարիների վերաբերյալ, Ն. Շադունցը որոշել է չմասնակցել ՏԻՄ ընտրություններին՝ հնարավորություն տալով, որպեսզի մեկ այլ անձ համայնքը ղեկավարի։

168.am-ի հետ զրույցում Ներսես Շադունցը շնորհակալություն հայտնեց համայնքի բնակիչներին՝ հինգ տարիների ընթացքում համայնքը ղեկավարելու կարևորագույն ղեկն իրեն վստահելու համար։

«Ես իմ հինգ տարվա առաքելությունը կատարել եմ, երբ եկել եմ, դժվար ժառանգություն եմ ստացել՝ համայնքների խոշորացումն իրականացնելու ժամանակներն էր։ Այժմ շատ լավ ժառանգություն ենք թողնում մեզանից հետո եկողներին, թող գան ու շարունակեն։ Թե ինչու չեմ մասնակցելու ընտրություններին՝ թողնենք հետոյին։ Խոսակցություններ են տանում, թե ինձ համոզել են, որ չմասնակցեմ ՏԻՄ ընտրություններին, կամ ինձ վախեցրել են, տո ես իսկի թուրքի առաջ գլուխս չեմ կախել, ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկի ասածով մասնակցեմ կամ չմասնակցեմ։ Ես իմ անձնական ու սեփական կարծիքն ունեմ, քաղաքական որևէ ստվեր սրա հետ կապված չկա։ Ուղղակի ես իմ հինգ տարվա առաքելությունը կատարել եմ և հիմա ինձ մեկ այլ ոլորտում ու այլ առաքելությամբ եմ տեսնում։ Գործը ռելսերի վրա է դրված, թող գան ու անեն, մնում է ճիշտ, նվիրված ու հանրային շահն աչքի դեմը պահելով՝ աշխատեն, նաև լուրջ տեսլական պետք է ունենան համայնքների համաչափ զարգացման վերաբերյալ։


ՏԻՄ ընտրություններին չմասնակցելով՝ ուզում եմ նաև ցույց տալ, որ միայն համայնքի ղեկավարի ղեկին նստելով չէ, որ մարդ կարող է գոյատևել։ Հինգ տարի աշխատել եմ, հիմա թողնում եմ, որ ուրիշները ղեկավարեն, այն մարդիկ, որոնք համայնքը ղեկավարելու որևէ ձիրք չունեն, խորհուրդ կտամ, որ նրանք այլ աշխատանքով զբաղվեն։ Պետք չէ, որ ես կառչած մնամ այս աթոռին, եթե նվիրված ես հայրենիքին, ապա այլ գործեր էլ կան, որոնք ի նպաստ երկրիդ պետք է անես»,- նշեց Ներսես Շադունցը։

Նա նշեց, որ շատ կցանկանար, որպեսզի իրեն հաջորդող համայնքապետն իրենից ավելի լավ աշխատեր ու մեկ քայլ ավելին աներ, այնպես, որ բնակիչները նրան շատ վստահեին։ Հավատում է և ցանկանում, որ այդպես լինի։

«Ես պաշտոնս եմ թողնում, բայց միշտ պատրաստ եմ ու կանգնելու եմ իմ համայնքի, հայրենիքի կողքին ու պատրաստ եմ պահապանը լինել մեր դրոշին ու զինանշանին, դրա համար ես երդվել եմ։ Հանուն դրա ես ամեն ինչի պատրաստ եմ։ Հինգ տարի առաջ, երբ ավագանու առաջին նիստն էի անցկացնում, ներկայացրել ենք մեր հիմնական ծրագրերը, այդ ժամանակ էլ ասել եմ, որ մենք առաքելություն ունենք՝ ամեն ինչ անել համայնքների զարգացման համար։ Փառք Աստծո, մոտավորապես 90 տոկոսով, եթե ոչ ավելին՝ կատարել ենք, շնորհակալ եմ և ժողովրդին, և մեր թիմի անդամներին»,- հավելեց Ներսես Շադունցը։

Ինչ վերաբերում է Որոտանի ճանապարհին թշնամու կողմից ոստիկանական անցակետ տեղադրելուն, Ներսես Շադունցն ասաց, որ այդ ամենը շատ ցավալի է, այդ ամենով պետք է զբաղվեն պատկան մարմինները, և ճիշտ չի համարում որևէ բան ասելը։

«Որպես շարքային քաղաքացի՝ այդ ամենն ինձ համար շատ ցավալի է»,- շեշտեց նա։

Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին խորհրդակցություններ է անցկացնում՝ գյուղատնտեսության հետ կապված հարցեր են քննարկում վարչական ղեկավարների հետ։

«Մինչև իմ պաշտոնավարման վերջին րոպեն էլ ես փորձելու եմ որևէ օգտակար աշխատանք իրականացնել իմ համայնքի համար, ես դա պարտավոր եմ անելու, անելու եմ իմ թիմի հետ միասին։ Մեր համայնքի ժողովուրդը հզոր է, ամեն մեկն այս պահին իր աշխատանքով է զբաղվում՝ անկախ ամեն ինչից, խուճապային տրամադրություն չկա, իրենք այս հողում ապրելու ու արարելու են»,- եզրափակեց Ներսես Շադունցը։

դիտվել է 768 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am