Ինչու էր Փաշինյանը կիրառել Էյվազլի և Չայզամի ադրբեջանական տեղանունները
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Էյվազլի և Չայզամի ադրբեջանական տեղանուններն արտաբերելուն, ասաց, որ Սյունիքում տիրող իրավիճակը նկարագրելու համար օգտագործել է Էյվազլի եւ Չայզամի ադրբեջանական տեղանունները մի պարզ պատճառով. դա արվել է, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրային կետերը գտնվում են ոչ թե ՀՀ կամ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում, այլ այդ տարածքից դուրս»
«Խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ կամ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում, այլ այդ տարածքից դուրս, որը ՀՀ-ն դե յուրե ընդունել է 2010-ին ընդունված վարչատարածքային բաժանման օրենքով»:
Նա կրկին մեջբերեց 2010-ին ընդունված «վարչատարածքային բաժանման մասին օրենքը»։