Ծառուկյանը քայլում է աղետի տանող ճանապարհով

Օլիմպավանում կայացած Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) գլխավոր համաժողովի նիստում տեղի է ունեցել նաև կառույցի նախագահի ընտրությունը: ՀԱՕԿ նախագահի ընտրություններում առաջադրված միակ թեկնածուն եղել է Գագիկ Ծառուկյանը:

Ընտրության արդյունքում Գագիկ Ծառուկյանը կշարունակի գլխավորել ՀԱՕԿ-ը:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանն այդ պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականից եւ հինգերորդ անգամն է, որ վերընտրվեց: Եւ չնայած անուրանալի է Ծառուկյանի՝ սպորտի ոլորտում կատարած ներդրումը, սրանով է պայմանավորված տասնամյակների ղեկավարումը, սակայն այս իշխանության օրոք քաղաքականացված է ցանկացած ոլորտ եւ առնվազն ուշագրավ է, թե ինչպես իշխանությունը այս քվոտան թողեց Ծառուկյանի ձեռքում, երբ երկրում հատկապես պատերազմից հետո իսկապես իրավիճակ է փոխվել, Նիկոլ Փաշինյանը խիստ անհանդուրժող է դարձել քաղաքական օպոնենտների նկատմամբ:
Սա նշանակում է, որ իրականություն են այն լուրերը, որ ի հեճուկս Ծառուկյանի անցած տարի հնչեցրած հայտարարության, թե անբարոյականի զավակ լինի, եթե հետ քայլ անի, ԲՀԿ ղեկավարը կոմպրոմիսի է գնացել Նիկոլ Փաշինյանի հետ:

Անցած տարի ամռանը, պատերազմից առաջ, հիշեցնենք, որ Ծառուկյանը հանդես եկավ կառավարության վերաբերյալ խիստ քննադատությամբ եւ պահանջեց կառավարության հարյուր տոկոս հրաժարականը: Ավելի ուշ վերահաստատեց իր պահանջն՝ ասելով, որ անբարոյականի զավակ լինի, թե հետքայլ անի: Հետո եկավ պատերազմը, որից օրեր առաջ Ծառուկյանին զրկեցին պատգամավորական անձեռմխելիությունից եւ ձերբակալեցին, իսկ պատերազմից հետո Ծառուկյանը Փաշինյանի դեմ կազմակերպված Փրկության շարժման կոմիտեի լիդերներից էր, ամիսներ շարունակ իշխանության դեմ փողոցային ցույցերի էր մասնակցում: Սակայն խորհրդարանական ընտրություններից հետո նա հայտնվեց վերընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակում եւ ըստ մամուլի՝ երեք  ժամանոց հանդիպման ընթացքում լեզու գտավ Փաշինյանի հետ, որը տնտեսական համաներում ու արտոնություններ էր խոստացել՝ քաղաքական պասիվության դիմաց: Չնայած Ծառուկյանը խորհրդարան չի անցել, բայց ցանկացած պահի կարող է քաղաքական գործոն դառնալ արտախորհրդարանական ճամբարում: Եւ, ահա, գործընթացները հուշում են, որ Ծառուկյան-Փաշինյան դաշնակցությունն իրապես կյանքի է կոչվել, մամուլը գրեց, որ Ծառուկյանը Շանգրիլա խաղատունը տեղափոխել է Ծաղկաձոր եւ այն այլեւս կանգնած չէ, աշխատում է, այսօր նրան ՀԱՕԿ նախագահ են ընտրում՝ ոլորտը չխլելով նրա ձեռքից, վաղն ուրիշ կերպ կարտահայտվի այդ համագործակցություն:

Բոլոր իշխանությունների ժամանակ, իհարկե, Ծառուկյանը իր բիզնեսների պատճառով խոցելի է եղել, 2015-ին էլ նրա խիստ ընդդիմադիր կերպարը կոտրվեց Սերժ Սարգսյանի կողմից եւ դրանից հետո նա վերջացավ որպես քաղաքական գործոն ու օգտագործվեց ըստ նպատակահարմարության: Սակայն ժամանակները փոխվել են, իրավիճակները նույնպես, եթե այն ժամանակ կարելի էր կոմպրոմիսի գնալ հայրենիք չհանձնած, Հայաստանի ինքնիշխանությունը չվտանգած, բայրակթարները Հայաստանի գլխին չկախած ու Սյունիք չհանձնող ղեկավարի հետ, եւ դա ամոթ չէր, հիմա մեծ խայտառակություն է քայլել աղետի ճանապարհով, որը Նիկոլ Փաշինյանն է բերել Հայաստանի գլխին: Բոլոր այն թրքասեր ու թրքահպատակ գործարարները, որոնք Փաշինյանի կողքին են, անշուշտ զուրկ են պետական մտածողությունից, նրանք առաջնորդվում են բացառապես բիզնես մտածողությամբ, որ շուտով ճանապարհները կբացվի, իրենց բիզնեսը կծաղկի թուրքական կապիտալով, ոչինչ որ հայրենիք ենք կործում, ոչինչ որ Արցախն արդեն հանձնել ենք ու հազարավոր զոհեր տվել:

Անի Սահակյան

դիտվել է 3051 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am