Փաշինյանը չի գործում. Մինչև Ալիևի համբերության «բաժակը» լցվի ու հարձակվի

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի մասնավորապես Երասխի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակն է ներկայացրել Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը՝ երեկ ընդունելով օտարերկրյա դեսպանությունների հավատարմագրված ռազմական կցորդներին։

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ շեշտվել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային նկրտումների վերաբերյալ ագրեսիվ հռետորաբանությունը խաթարում է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։
Նշվել է, որ հայկական կողմը, հավատարիմ մնալով ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը, այնուամենայնիվ, իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նմանատիպ միջադեպերը կանխարգելելու և դրանց հակազդելու ուղղությամբ։ Ընդգծվել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների հստակ արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ ոտնահարումներին, ասված է հաղորդագրությունում:

Այսպես, իրադրությունը հայ - ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում լարված է անցած շաբաթվանից, հուլիսի 14-ին փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից զոհվել է մեկ զինծառայող, ադրբեջանական կողմից, ըստ պաշտոնական աղբյուրների, մեկ զինծառայող վիրավորվել է: Երկու օր առաջ էլ վիրավորվել են Երասխի գյուղապետը և ադրբեջանցի մի սպա:

Սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում էլ իրավիճակը լարված է արդեն երկու ամսից ավելի: Այսօր Փաշինյանն անդրադարձել է այս թեմային: Ցավոք, մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված, կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը։ «Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար», – ասել է նա:

Փաշինյանն ընդգծելն է այն առանցքային դերը, որ կատարում է Ռուսաստանը տարածաշրջանում կայունությունն և անվտանգությունը ապահովելու գործում։ Նա նշել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի Զինված ուժերի միացյալ խմբավորումը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը անկյունաքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում: «Միևնույն ժամանակ, շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11–ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես, տարածշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով», – հավելել է նա: Նրա խոսքով՝ Հայաստանը շատ կարևոր և առաջնային է համարում կոմունիկացիաների բացումը ու պատրաստ է շարունակել աշխատանքն այս ուղղությամբ: «Ակնկալում ենք, որ Ադրբեջանը օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձնած գրավոր պարտավորությունը», - նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը շեշտել՝ Հայաստանը վերահաստատում է Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման ռուս սահմանապահների կամ միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման առաջարկը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ: «Հայաստանի կառավարությունը հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի և, ընդհանրապես, տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հայ ժողովրդից ստացած մանդատը», – հավելել է Փաշինյանը:

Իսկ Ադրբեջանում շարունակում են ինտենսիվ ամրանալ...

Ադրբեջանը շարունակում է 44-օրյա պատերազմի ընթացքում իր վերահսկողության տակ անցած շրջաններում նոր զորամասեր ստեղծել։ Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ մոդուլային տիպի երկու նոր զորամասեր են բացվել Խոջավենդի շրջանում, որն ըստ Ադրբեջանի 1991 թվականի վարչատարածքային բաժանման` ընդգրկում է նախկին ԼՂԻՄ-ի Մարտունու և Հադրութի շրջանները։
Ի դեպ, երեկ Ստեփանակերտի մզկիթում, որի կառուցումը կատարվել է ռուսական խաղաղապահ առաքելության շնորհիվ, որպես բազմազգ կոնտինգենտի համար նախատեսված վայր, անց է կացվել «Կուրբան-Բայրամի» տոնի միջոցառում:

Բայց սա չի խանգարում, որպեսզի Բաքվում օրինակ դատեն ՌԴ քաղաքացու... Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին՝ ահաբեկչության ու վարձկանության, ինչպես նաև Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքներով։ Ըստ Ադրբեջանի դատախազության, Դուբակովը հավաքագրվել է որպես վարձկան և մասնակցել անցած տարվա պատերազմին՝ Ադրբեջանի բանակի դեմ։ Մեղադրող կողմը պնդում է, թե նա այս տարվա հունվարին Թուրքիայից ժամանել է Բաքու՝ սադրանքներ գործելու համար, ինչից հետո էլ ձերբակալվել է։ Դուբակովը, սակայն, մեղադրանքը չի ընդունում, հայտարարում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն են իրեն հավաքագրել՝ դեռ 2018-ին, և որ ինքը պատերազմական գոտում է հայտնվել Ադրբեջանի իշխանությունների հանձնարարությամբ։

Հիմա, ի՞նչ տարբերություններ ենք մենք տեսնում... Ալիևը սպառնում է Հայաստանին, տարածքային պահանջներ ներկայացնում ու գնում Պուտինից զիջումներ պահանջում, իսկ Փաշինյանը ի լուր աշխարհի հայտարարում է, թե գիտեք՝ Ադրբեջանը սպառնում է, խաթարում է խաղաղության հաստատման հեռանկարները...

Բայց Ալիևը, ի տարբերություն Փաշինյանի և՛ սպառնում է, և՛ ադրբեջանական բանակն ամրացնում է: Իսկ Փաշինյանի ղեկավարած պաշտպանական հրամանատարությունը հայկական բանակին դրել է անելանելի իրավիճակում՝ առանց զենքի սահման են պահում: Մինչև ե՞րբ... Մինչև Ալիևի համբերության «բաժակը» լցվի ու հարձակվի Հայաստանի վրա՞...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2370 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am