Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցվածի վերաբերյալ.

1․Նա իր խոսքում նշեց, որ Սյունիքի մարզում հանդիպում է իրականացրել` «հնարավոր ընտրական հանցագործությունները կանխարգելելու» նպատակով: Հատուկ Արթուր Դավթյանի համար պարզաբանեմ՝ դատախազության սահմանադրական լիազորությունների մեջ հանցագործությունների կանխարգելումը չի մտնում։ Ավելին՝ ՀՀ-ում դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Դատախազության լիազորությունները սպառիչ թվարկված են Սահմանադրությամբ, ուստի առնվազն ոչ պրոֆեսիոնալ է, որ դատախազությունն իրեն վերագրում է լիազորություն, որը սահմանված չէ Սահմանադրությամբ։

2․Չեմ կարող չհամաձայնել այն հանգամանքի հետ, որ, այո, մասնավոր սեկտորի ներգրավվումը «կանխարգելելիչ խորհրդակցությունը» իսկապես աննախադեպ է, բայց որևէ տեսակի հանցագործության կանխարգելումը որևէ տրամաբանությամբ չի կարող տեղավորվել մասնավոր սեկտորի լիազորությունների մեջ: Ասեմ ավելին՝ այն կարող է դիտվել ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ պետական այն էլ քրեական հետապնդման մարմնի ուղիղ միջամտություն։ Ի հավելումն՝ ՀՀ օրենսդրությամբ մասնավոր ընկերությունը Արթուր Դավթյանի վկայակոչած` վարչարարության սուբյեկտ չէ, հետևաբար` հակասահմանադրական ձևաչափով խորհրդակցությունից հետո իբր վարչարարությունը ուժեղացնելու որևէ հնարավորություն կամ տրամաբանություն չունի։

3․Խոսել իբր մտահոգ դիրքից ատելության խոսքի մասին և մեկ բառով անգամ չանդրադառնալ փաստացի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի արտահայտրթյուններին, որոնք նույնիսկ խուլիգանական բնույթի էին, ինքնին խոսում է Գլխավոր դատախազի հենց կախվածության, այլ ոչ թե անկախության մասին:

Ամփոփելով` Գլխավոր դատախազը որպես իրավաբան առնվազն պետք է սխալները ընդունելու կամք ու կարողություն ունենա, այլ ոչ թե փորձի «թեթև ձեռք» ու նման տերմիններով արատավորի իր ղեկավարած կառույցից ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարմնի` Սահմանադրական դատարանին:

Կարծում եմ ակնհայտ է, որ գլխավոր դատախազի այցը Սյունիք քաղաքական նպատակներ հետապնդող էր,հայտարարությունները հանրայինում ևս: Հորդորում ենք մնալ բացառապես իրավական և քաղաքական չեզոքության տիրույթում, միաժամանակ ունենալ կամք` ուսումնասիրելու ժամանակավոր իշխանության կողմից վարչական ռեսուրսի իրական չարաշահման դեպքերը:

Արամ Վարդևանյան

դիտվել է 960 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am