Փաստացի, մինչև 2018թ. բանակցային դաշտում հայկական կողմը հաղթողի դիրքերից էր բանակցում, որի հետ համակերպվել էին բոլորը, այդ թվում՝ նույնիսկ Ադրբեջանը. թյուրքագետ

5 փաստ, որ պետք է իմանալ հրապարակված ձայնագրությունը հասկանալու համար

-2016 թվականին Ի. Ալիևը հրապարակային խոստովանեց, որ իրեն համանախագահները և ըստ էության՝ «միջազգային հանրության» մեծ մասը ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը (փաստացի Արցախի՝ Հայաստանի մաս լինելը)։ Մինչ այդ Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի տապալումը արդեն իսկ ապացուցել էր, որ զենքի ուժով հայկական կազմակերպված պետության դեմ չի կարողանա հաղթանակ տանել։ Փաստացի, մինչև 2018թ. բանակցային դաշտում հայկական կողմը հաղթողի դիրքերից էր բանակցում, որի հետ համակերպվել էին բոլորը, այդ թվում՝ նույնիսկ Ադրբեջանը։

-2018 թվականից հետո հայկական պետությունը սկսեց թուլանալ, քանի որ պետական համակարգը և դրա մաս կազմող ինստիտուտները սկսեցին քանդվել՝ բանակից մինչև դիվանագիություն։ Իսկ կապիտուլյանտ Ն. Փաշինյանը, հրաժարվելով նախորդիվ ձեռքբերված բանակցային փաթեթից, դրանով փաստացի Ադրբեջանին տվեց casus belli` պատերազմի «արդար առիթ». Հայաստանը փաստացի հրաժարվեց բանակցային գործընթացից, իսկ երբ հրաժարվում են բանակցությունից, սկսվում է պատերազմը։

-2018թ. սկսած Ադրբեջանը սկսեց պատրաստվել պատերազմին, իսկ Հայաստանը՝ ճիշտ հակառակը։ Իմիջիայլոց, հայկական հասարակության զգոնության թուլացման վրա ազդեց նաև Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության նվազումը, որը կապիտուլյանտն ու իր թիմը ներկայացնում էին որպես իրենց բանակցային ձեռքբերումը։ Մինչդեռ, իրականում, Ադրբեջանը պատկերավոր ասած «տակտիկական նահանջ» էր կատարել, որպեսզի սեպտեմբերյան հարվածը ավելի հուժկու և անակնկալ լինի կապիտուլյանտին հավատացող հայ հասարակության զգալի մասի համար։

-Կապիտուլյանտը, ինչպես այլ հարցերում, բանակցային գործընթացում խնդիր ուներ ոչ թե մեր դիրքերը բարելավել, այլ սեփական վարկանիշը բարձր պահել (ձայնագրության մեջ ուղիղ ասում է այդ մասին՝ «ուզո՞ւմ եք, որ ինձ դավաճան ասեն»։ Նմանատիպ արդարացում նա բերեց նաև կապիտուլիացիայից հետո։), և հենց այդ էր պատճառը, որ մինչև պատերազմը գոռում էր «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ այսօր Գորիսից այն կողմ գտնվող տարածքը կոչում է «Ադրբեջանի հող»։ Եթե կապիտուլյանտն իսկապես լիներ Հայաստանի շահերը ներկայացնողը, ապա այսօր իր «շնորհիվ» բանակցային գործընթացում չէին լինի Տավուշի, Սյունիքի ու Արարատի մարզերի մեր գյուղերը թուրքերին նվիրելու թեման։

-Հրապարակված ձայնագրությունը ևս մեկ անգամ շատ հստակ ապացուցում է, որ մեր երկրի ղեկավարը և իր վարչախումբը ոչ միայն հեռու են դիվանագիտությունից ու քաղաքականությունից, այլև պատրաստ են տապալել հայկական ամեն բան, որպեսզի որևէ մեկին դափնի չհասնի՝ բացի իրենցից։ Պատրաստ են դա անել ամեն գնով, նույնիսկ՝ ամենաթանկ։

Հրապարակված ձայնագրությունը կարևոր դետալ է մեր պատմության նորագույն փուլի ուսումնասիրության և մեղավորների տեղի և դերի հստակ արձանագրման համար։
#հակաՀայաստան #սարդարապատ2

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1566 անգամ
Լրահոս
Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան Ինչ ունեն անելու Ռուսաստանի հայերը․ Բաղդասարովը փակագծեր է բացում (video) Առանց Կիրանցի, խաղաղություն չի՛ լինելու․ Մի օր թուրքը ձեր դուռն է հասնելու․ կիրանցիներ (video) Քարոզչության պատճառով թուրք հանրության շրջանում ՀՀ-ի և հայ ազգի նկատմամբ տրամադրությունները բացասական են. Մելինե Անումյան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am