Տեր-Պետրոսյանը եւ իր թիմը նենգափոխում են փաստերը

Երբ ՀԱԿ-ը հայտարարեց ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին, ինձ թվաց, որ Տեր-Պետրոսյանը արդարացիորեն ցանկանում է հետ վերադարձնել իր մորորյալ ընտրողներին, որոնց դավադրորեն եւ լկտիաբար Նիկոլը գողացավ 17-ի ԱԺ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Հիշեք, թե այդ ընթացքում հոգեզավակն իր հոդվածներով ու ելույթներով ինչպես էր հետեւողականորեն վարկաբեկում ու քաղաքակապես ոչնչացնում Տեր-Պետրոսյանին՝ նրան մեղադրելով թե՛ մարտի 1-ը նախապատելու («Մեծ խառնակչություն. Լեւոն Տեր-Պետրոսյան, «ՀԺ», 2015թ. հուվարյան 6 համարներում), թե՛ Սերժ Սարգսյանի հետ Արցախը թշնամուն հանձնելու շուրջ բանակցելու առիթով (2016-ին ՊՊԾ-ը գրավելու օրերին ոչմիթիզականության դիրքերից Տեր-Պետրոսյանին դավաճանության մեջ մեղադրող ելույթը): Բայց պարզվեց՝ ո՛չ, 1-ին նախագահի եւ իրենով զոմբիացած իր թիմի նպատակը հիմնականում այլ է՝ պատմական փաստերը խեղաթուրելով, երեսպաշտորեն ստելով՝ փորձել Ռոբերտ Քոչարյանից վավրեժխնդիր լինել՝ նախկինում հայտնի ինչ-ինչ դեպքերի պատճառով։ Եւ ՀԱԿ-ի համագումարում Տեր-Պետրոսյանը անթաքույց ձեւակերպեց այդ բանաձեւը՝ եթե չի ընդունում իր առաջարկը, չի ենթարկվում իր պահանջին, ապա ինքը եւ, հետեւաբար, նաեւ իր թիմը, ամեն ինչ կանեն, որ նա վարչապետ չդառնա։ Հիշու՞մ եք Նիկոլի խոսքերը՝ կամ ես կդառնամ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Զուգահեռեցի՞ք... Հետո էլ սրտնեղում է, որ սրան իրավացիորեն համարում են իր հոգեզավակը։

Իսկ հիմա՝ Տեր-Պետրոսյանի կողմից փաստերը խեղաթուրելու մասով ընդամենը մեկ օրինակ.

1-ին նախագահը Պետրոսի մոտ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով ժամանակի գործոնին, ինչն, իսկապե՛ս, չափազանց կարեւոր է քաղաքական գործընթացներում, իրեն հատուկ ամենագետի կեցվածքով մեղադրում է 2-րդ նախագահին, որ Ռոբերտ Քոչարյանը չհասկացավ ժամանակի գործոնի նշանակությոնը, ինչն աշխատում էր Ադրբեջանի օգտին եւ հեգնանքով նախատում է նրան, որ պետք չէր բանակցությունները ձգձգել։

Հարց. պրն. Տեր-Պետրոսյան, իսկ Դուք հասկանու՞մ էիք ժամանակի գործոնի կարեւորությունը, երբ 94-ի մայիսի 12-ին ստորագրում էիք, ինչպես մեր հանդիպումներից մեկի ժամանակ ճշգրիտ բնորոշեց հաղթանակը կռած գեներալներից Նորատ Տեր-Գրիգորյանցը, պատերազմում հաղթողի կողմից նախադեպը չունեցող սեփական կապիտուլիացիայի մասին հայտարարող համաձայնագիրը ստորագրումը...
2005թ., երբ Մոսկվայում մեր դեսպանատանը Կոմանդոսի հետ միասին զրուցում էինք համաձայնագրի ստորագրմանը ներկա ՌԴ Պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչյովի հետ եւ մեր դժգոհությունը հայտնում համաձայնագրի ու Ռուսաստանի պահվածքի մասին, Գրաչյովը, զինվորականին հատուկ իր ուղղամտությամբ, հակադարձեց՝ «Никого не надо винить! Это ваше верхушка виновата, а именно ваш президент Левон Тер-Петросян.Он не должен был давать своё согласие, и тогда вопрос был бы исчерпан».

Եղել եւ մնում եմ այն կարծիքին, որ Արցախի հարցի լուծման լավագույն պահը եղել է հենց այդ ժամանակահատվածը, երբ մեր դիրքերը բավականին ուժեղ էին թե՛ սահմանին եւ թե դիվանագիտության ոլորտում։ Ցավոք, պահը բաց թողնվեց։ Երբեւէ համոզիչ փաստարկներ չեմ լսել, թե ինչու սգորագրվեց այդ համաձայնագիրը եւ որտեղից էր գալիս նախաձեռնությունը... Գուցե 1-ին նախագահը երբեւէ կանդրադառնա՞ այս համաձայնագրին...

Հ.Գ. Իսկ թե ինչպես Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից, ինչ նպատակ էր հետապնդում Տեր-Պետրոսյանը՝ Ինքնորոշված Արցախի 1-ին նախագահին նշանակելով Հայաստանի վարչապետ՝ առաջիկայում։
Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 654 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am