Մի գիշեր չդիմացողը, ասում է՝ դիմացեք մի քանի ամիս. Զարուհի Փոստանջյան
Հանրահայտ մի դրվագ Նիկոլ Փաշինյանի հետ կապված, որի անմիջական
ականատեսը ես եմ եղել:
2010 թվականի աշնանը, երբ Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի
գլխավոր խմբագիրն էր և կրում էր պատիժը «Կոշ» քրեակատարողական
հիմնարկում, գիշերվա ժամին ինձ զանգահարեց նրա կինը` Աննա Հակոբյանը,
խնդրելով գնալ «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, քանի որ Նիկոլ Փաշինյանը
կալանավայրում լուրջ խնդիրներ ունի, կապված անձնական անվտանգության հետ:
Գնացի «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, ժամեր շարունակ տեսա Նիկոլ
Փաշինյանին նյարդային և վախեցած վիճակում: Նա հայտարարում էր, որ իր վրա
տեղի է ունեցել հարձակում և ցանկանում է, որ իրեն տեղափոխեն այլ
քրեակատարողական հիմնարկ: Նիկոլ Փաշինյանի ցանկությունը բավարարվեց,
նրան տեղափոխեցին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: Նա այնտեղ մնաց
հոյակապ պայմաններում, առանց այլ կալանավորների հետ շփման:
Զարմանալ թե՞ լալ…
Անձը ով նույնիսկ մի գիշեր չէր կարողանում դիմանալ «Կոշ» քրեակատարողական
հիմնարկում, Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին ասում է՝ դիմացեք
մի քանի ամիս:
Զարուհի Փոստանջյան
Փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ
08 հունիսի, 2021թ