Նիկոլ Փաշինյանի և Ալիևի փոխադարձ պայմանավորվածությունը տարածքների մասին

Նիկոլ Փաշինյանն ու նրա հայրենավաճառ թիմը ամեն ինչ անում են, որ ՀՀ քաղաքացին սովորի ապրել՝ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ներկայությամբ։

Արդեն երկու շաբաթ է, ինչ թշնամու զինուժը հատել է մեր պետական սահմանը, իսկ իշխանության քայլերը կառավարական շենքերում արված դատարկ հայտարարություններից այն կողմ չեն անցել։ Ըստ էության որևէ ռեալ քայլ չի վերականգնելու ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե պահանջում է, որ ադրբեջանական զինուժը հեռանա ՀՀ տարածքից, ընդամենը մասովկայի համար է, որովհետև փաստացի որևէ հետևանք կամ գործնական քայլ դրան չի հաջորդում։ Ինքնին հասկանալի է, որ Փաշինյանը չէր կարող հայտարարել, թե ողջունում է ադրբեջանական զինուժի մուտքը Սյունիք և Գեղարքունիք։ Ներողություն, իսկ ինչ կարևոր է կամ ո՞ւմ է հետաքրքիր, թե ինչ է ասում կամ էլ չի ասում Նիկոլը։ Տվյալ դեպքում կարևորը փաստն է, որը ադրբեջանական զինուժը հատել է ՀՀ պետական սահմանը և հրաժարվում է վերադառնալ ելման դիրքեր։
Ընդ որում ադրբեջանական զինուժի ներկայացվածությունը ՀՀ ինքնիշխան տարածքում գնալով ավելանում է։ Այդ մասին տեղեկությունները անգամ պաշտոնապես չեն հերքվում։ Այդ մասին մասնավորապես գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Սև լճի շրջանում ազերիներն արդեն ավելի քան 1000 հոգի են, բրոնետեխնիկայով, բանով։ Հողային և շինարարական աշխատանքներ են անում։ Ուրեմն էլ հետ չեն քաշվելու։ Դե հիմա, ամենայն հայոց գի՛ժ, հել ասա, որ նախկիններն են մեղավոր։ Արմեն Գրիգորյանն արդարանում է. չենք հասցրել սահման կահավորել։ Այ դրա համար ձեր բոլորին պետք է կահավորել։ Ուստավով 48 ժամ է տրված սահման կառուցելու և խրամատավորվելու համար։ Ունեիք 6 ամիս։ Ո՞նց հասցնեք, որ կապիտուլյանտ ստահակը սաղ օրը քաղաքական մուտիլովկեքի մեջ էր, հիմա էլ ազգը տանում է ընտրություննների։ Էն մոքիրն էլ, էն քիքիրը սաղ օրը մոսկվաներում էր, հեռախոսն անջատել էր, որ իրան չանհանգստացնեն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։
Պաշտոնական մարմինները հստակ տեղեկատվություն չեն տալիս, թե իրականում ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունների արդյունքում։ Ոչ պաշտոնական տեղեկություններուվ՝ ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատար Մուրադովի վարած բանակցությունների ժամանակ ադրբեջանցիները համաձայնվել են Սև լճի տարածքում, որտեղ առաջ էի եկել 3,5 կմ, հետ քաշվել 1,5 կմ։ Այսինքն՝ նրանք 2 կմ առաջ տված նոր առաջնագիծ են կառուցում, ինչի մասին վկայում է նաև Բագրատյանի վերը նշված գրառումը։ Իսկ այդ հատվածի առաջնագիծը կարևոր է, որովհետև հենց այդ հատվածից վերահսկելով Իշխանասար բնակավայրը, նրանք ըստ ամենայնի մտադիր են ստանալ դեպի Նախիջևան գնացող ավտոճանապարհ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, մշտապես հայտարարել է, որ ապահովելու է Ադրբեջանի ուզած կոմունիկացիաները։ Փաստերի համադրումից հետևում է, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան փոխհամաձայնեցված գործարք՝ Ալիևի և Փաշինյանի միջև։ Ըստ ամենայնի՝ Ալիևը հասկացել է, որ Հայաստանում հունիսի 20-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը կարող է կորցնել իշխանությունը, այդ պատճառով էլ բոլոր պայմանավորվածությունները, մի բան էլ ավելին, ուզում է ստանալ։ Փաստորեն, դա նրան հաջողվում է։ Մի քանի օր առաջ Փաշինյանը հայտարարեց, թե պատրաստվում է ստորագրել այն թուղթը, որը հրապարակել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Առ այսօր այդ թղթի պաշտոնական տարբերակը չի հրապարակվել, իսկ ՀՀ ԱԳՆ-ն, պարզվում է, դրանից տեղյակ չէ։


Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 5604 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am