Էրդողանն ու Ալիևը «հարվածում» են ռուսական անօդաչուներին. Անթաքույց պայքար

Ապրիլի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրեց ռազմական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2017 թ․ հոկտեմբերի 31-ին՝ Բաքվում կայացած Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի ընթացքում։

Այդ համաձայնագիրն ուժի մեջ մտավ ստորագրման պահից՝ հինգ տարի ժամկետով։ Բաքվի և Անկարայի միջև կնքված ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրով նախատեսվում է բարելավել ռազմական ապրանքների և ծառայությունների արտադրությունն ու փոխադարձ մատակարարումը, երկու երկրների զինված ուժերի ռազմական համակարգերի և սարքավորումների բաղադրիչների, գործիքների և նյութերի համատեղ հետազոտության, արտադրության և արդիականացման համար պայմանների ապահովում, երրորդ կողմի պաշտպանական արտադրանքի արտադրության, կատարելագործման, արդիականացման ոլորտում համատեղ ծրագրերի ստեղծման պայմանների ապահովում և այլն։

Վերջերս թուրք ինժեներները սկսել են «ակտիվորեն աշխատել» տեղական անօդաչու ռազմական ինքնաթիռի ստեղծման ուղղությամբ․ այս մասին իր թելեգրամյան հրապարակման մեջ հայտնել է թուրքական «Բայքար» ընկերության տնօրեն Սելջուկ Բայրաքթարը։

Հիշեցնենք, որ «Բայքար» ընկերությունն է արտադրում Բայրաքթար (Bayraktar) հարվածային ԱԹՍ-ները, որոնք կիրառվել են Սիրիայում, Լիբիայում և Արցախյան պատերազմում։

Նրա խոսքով՝ նախատեսվում է 2023 թվականին՝ Թուրքիայի Հանրապետության 100 ամյակին ընդառաջ, ներկայացնել դրանց առաջին նախատիպը։ Էրդողանի փեսան նաև անդրադարձել էր ԱՄՆ կողմից Թուրքիային F-35–երի ծրագրից հեռացնելուն՝ նշելով, որ դա «երկարաժամկետ հեռանկարում կնպաստի Թուրքիայի ռազմարդյունաբերության զարգացմանը»։

Նոյեմբերին կնքված եռակողմ հայտարարությունից հետո կես տարի է անցել ու բոլորը խոսում են թուրք-ադրբեջանական դաշինքից վտանգների մասին, բայց ոչ ոք չի խոսում, չի վերլուծում Թուրքիայի ու Անկարայի հնարավոր քայլերը՝ ի պատասխան մեր գործողությունների:

Առհասարակ, ի՞նչ է ուզում Հայաստանը, ինչի՞ է ձգտում Հայաստանը... ՈՒզում է Արցախի հայկական հատվածը պահել, թե՞ Փաշինյանի իշխանության՝ թուրքերի ու ադրբեջանցիների հետ հարևանություն անելու գծով ենք առաջ շարժվում: Եթե այս գծով ենք առաջ շարժվում, եթե ընդդիմությունը այս ուղղությունն էլ համարում է անբեկանելի, ուրեմն մենք պետք է հասկանանք, թե ի՞նչի են ձգտում Թուրքիան ու Ադրբեջանը:
Անկարան ու Բաքուն ակնհայտորեն ընդդեմ ռուս խաղաղապահների են, թեև այդ մասին պաշտոնական Անկարան ու Բաքուն ոչ մի բան չեն ասում: Բայց հետաքրքիր են նաև փոքր քայլերը:

Օրինակ՝ թուրքական Ռոքեթսան (Roketstan) ռազմարդյունաբերական ընկերությունը թվիթերում վերջերս հրապարակել էր տեսանյութ, որում անիմացիոն պատկերներով ցույց էին տալիս, թե ինչպես է թուրքական Աքընջը (Akıncı) անօդաչուն MAM-T կառավարվող ռումբով խոցում ռուսական արտադրության «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային հրանոթային համալիրի նման թիրախ։

Այդ հոլովակը գրավել էր նաև ռուսական մամուլի ուշադրությունը: Անցյալ ամիս ռուսական «Լենտա» գործակալությունը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբում շուրջ 20 միավոր թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ով փորձ է արվել խոցել «Պանցիր» ԶՀՀՀ-ն, սակայն համալիրը ոչնչացնել չի հաջողվել։ Սիրիական և լիբիական պատերազմների փորձը ցույց է տվել, որ այս պահին «Պանցիր» համալիրները «Բայրաքթարների» դեմ պայքարում հիմնական հակաօդային պաշտպանության միջոցներն են։ Անօդաչուների դեմ պայքարում համալիրների բարձր արդյունավետությունը գնահատել է նաև ՆԱՏՕ-ի կենտրոններից մեկի փորձագետները։

«Ռոքեթսանի» պես ապրիլի 18-ին էլ ռուսական «Ռոսիյա 1» (Россия 1) հեռուստաալիքն անիմացիոն տարբերակով ցուցադրել էր թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ի խոցումը ռուսական «Լանցետ-3» մահապարտ ԱԹՍ-ով։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2633 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am