Երբ գաղափարախոսությանը փոխարինում է շահը՝ փաթեթավորված տարբեր լոզունգներով

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գործունեության տարբեր փուլերում այսօրվա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, քաղաքական զարգացումների ընթացքից կախված, տարբեր կարգախոսներ և լոզունգներ է օգտագործել, սակայն որքան էլ զարմանալի է՝ դրանցից ոչ մեկն էլ իր մեջ չի ամփոփել երկրի զարգացման հստակ տեսլականի մասին պատկերացում։ Խնդիրն այն է, որ Փաշինյանի քաղաքական ուժը դուրս է մնացել կուսակցությունների ավանդական դասակարգման գաղափարախոսական չափանիշներից՝ հայացքների համակարգ կամ գաղափարախոսություն չունենալու պատճառով։

Եվ մինչ Փաշինյանը հպարտանում է այն հանգամանքով, որ իրենց կուսակցությունը «իզմեր» չունի, հանրության համար անհայտ է մնում, թե երկիրն ինչ ուղղությամբ է շարժվում, քանի որ Փաշինյանը, իր քաղաքական շահերից ելնելով, կարող է մի դեպքում որդեգրել լիբերալիզմի տարրեր, մյուս դեպքում՝ սոցիալիզմի, իսկ մեկ այլ դեպքում՝ անարխիզմի և այդպես շարունակ։ Իսկ այդ ամենը՝ բացառապես պոպուլիզմի «սոուսով»: Ուստի ամենահստակ պատկերացումը ՔՊ-ի մասին անորոշությունն ու անկանխատեսելիությունն է, իսկ կուսակցության իրական գաղափարախոսությանը փոխարինում է շահը՝ կախված քաղաքական դասավորությունից ու իրադարձությունների զարգացումից։ Սկզբում ՔՊ-ն «Ելք» դաշինքի կազմում մասնակցում էր ընտրություններին՝ «Ելք կա», ապա 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ «Ընտրություններ, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսների ներքո, իսկ 2018 թվականի գարնանը Փաշինյանի սկսած շարժման օրերին փողոց դուրս եկածներն սկսեցին որդեգրել «Քայլ արա» կարգախոսը։

Լրիվ հակառակ: Պատահական չէ, որ այսօր մարդիկ երջանիկ լինելու փոխարեն այն աստիճան են հուսալքվել, որ մեծամասամբ նախընտրում են բռնել արտագաղթի ճանապարհը։ Իսկ հոգատարության փոխարեն մի կողմից՝ հանրության շրջանում գերիշխում է համատարած անտարբերությունն ու ապատիան, մյուս կողմից՝ փոխադարձ ատելությունը։ Եվ ամենակարևորը՝ հզոր պետություն ունենալու փոխարեն մեր երկիրը հասել է կապիտուլ յացիայի ենթարկվելու աստիճանի ու ներկայումս շատ թույլ և միջազգայնորեն հեղինակազրկված վիճակում է գտնվում։ 

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am