Գորիսի քաղաքապետը՝ իրեն բերման ենթարկելու լուրերի մասին
Հրապարակ օրաթերթը գրում է.
Քիչ առաջ մամուլը գրեց, որ Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանին ոստիկանությունը բերման է ենթարկել և բերել է Երևան, այդ հրապարակման մեջ նշվում է, որ Առուշանյանի հետ կապ հաստատել չի ստացվել։ Մեզ հաջողվեց կապ հաստատել Գորիսի քաղաքապետի հետ, Առուշան Առուշանյանն ասաց, որ այս պահին Գորիսի քաղաքապետարանում է, աշխատում է, և զբաղված է աշխատանքային քննարկումներով։ Մեր հարցին, թե Գորիսում դեռ կա՞ն Երևանից բերված ոստիկանական ուժեր, որոնք երեկ բերվել էին Սյունիքի անհնազադությունը ճնշելու համար, քաղաքապետը պատասխանեց, որ ինքն անկեղծ տեղյակ չէ, համենայն դեպս իր հետ կապ չեն հաստատել: