Գերեզմանակռիվը Նիկոլի էությունն է

Պատերազմից հետո Նիկոլն իր ամբողջ քարոզարշավը կառուցել է զոռբայությամբ և աներեսությամբ՝ շոկի մեջ գտնվող մարզեր այցելելով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:


«Նա գնում է մարզեր, որտեղ նրան չեն ցանկանում տեսնել, նա քայլում էր այսօր Սյունիքում՝ լսելով իր հասցեին ամենավերջին հայհոյանքները, նա մտնում է տներ, որտեղ աղքատությունից կուչ եկած մարդիկ չգիտեն ինչ ասեն՝ բողոքեն, թե վռնդեն: Նա շրջանցում է փակված ճանապարհները, ոստիկաններով ու հատուկջոկատայիններով շրջապատում է իրեն ու վերջին տականքի պես քայլում՝ լեզվակռվի մեջ մտնելով բոլորի հետ։

Ինքնասիրություն ու մարդկային արժանապատվություն ունեցող ցանկացած մեկը անգամ 5 րոպե չէր դիմանա ատելության, հայհոյանքի ու վիրավորանքի այն «հրավառությանը», որի միջով այսօր անցավ Նիկոլը: Եվ անցնելու է միշտ:

Նիկոլի բոլոր, այդ թվում՝ այսօրվա շրջայցերի գլխավոր մեխը գերեզմաններ այցելությունն է։ Երեկ նա Կոմանդոսի շիրիմին էր, այսօր թույլ չտվեցին մոտենա սյունեցի հերոսների շիրիմներին: Պատկերացնո՞ւմ եք մարդիկ ստիպված էին փակել գերեզման տանող ճանապարհը, որ վիժվածքը չպղծի իրենց զոհված երեխաների շիրիմները:


Ես մի կողմ եմ թողնում այն պարզունակ հարցը, թե Նիկոլն ի՞նչ կասեր Արկադի Տեր-Թադևոսյանին, եթե հանդիպեր ոչ թե շիրմաքարին, այլ հենց նրան։ Եվ մի կողմ եմ թողնում Նիկոլի պատճառով տներում ընկած կռիվը, որտեղ մարդիկ հպարտանում են այն տղայի պնդությամբ, որ արգելեց նրան մոտենալ հարազատի շիրիմին կամ քննադատում են այն բարեկամներին, որոնք ողջագուրվում են իրենց զինվորին զոհածի հետ։

Գերեզմանակռիվը Նիկոլի էությունն է։ Երկիրը վերածել է մի մեծ գերեզմանի և այդ վայրկյանից հետո պայքարում է գերեզման գնալու համար։ Ու երբ դա հաջողվում է, ներկայացնում է որպես «մեծագույն հաղթանակ» և ապացույց, թե ժողովուրդն իր հետ է՝ մոռանալով, որ ժողովուրդը մեռած է, թաղած չէ։ Ինքը խլել է ժողովրդի անցյալն ու արժանապատվությունը, վաճառել ապագան:

Գերեզման այցելելու Նիկոլի «մոլուցքը» նոր չէ։ Հիշե՛ք Եռաբլուրը պղծելու նրա թատրոնը։ Կամ, ավելի շուտ, նույն Եռաբլուրում, երբ ինքնամոռաց համբուրում էր զոհված զինվորների մայրերի ձեռքերը։

Նիկոլի գերեզմանակռիվը հասել է ֆարսի ու հիմա բոլորը համակերպվել են, որ երկրի ղեկավարը պատերազմից ու պարտությունից հետո զբաղված է գերեզման գնալով, գնալու համար կռվելով, գնալուց հետո շիրմաքարի վրա ծաղիկ դնելու համար վիճելով, դրանից հետո մարդ է ման գալիս, որ ձեռք համբուրի, խոնարհվի, ծնկի իջնի, իսկ վերջում մի երեխայի գրկի, համբուրի ու քայլի։

Նա սպանեց մեր զավակներին ու նույնիսկ հիմա հանգիստ չի տալիս նրանց հոգիներին ու շիրիմներին: Այդ ընթացքում Հայաստանը դարձնելով երկիր, որտեղ բոլոր նորությունները գերեզմանոցից են։

Ափսոս էին տղերքը…»,- գրել է Մինասյանը:

դիտվել է 596 անգամ
Լրահոս
Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am