Նիկոլն անմիջապես անօրինական ճանապարհով կփոխի սահմանադրությունը, կչեղարկի ընտրությունները և մի նոր բան կբստրի

Հայաստանում օրենքի տոտալ բացակայություն է։ Դատավորի աշխատասենյակի դուռ են ջարդում-մտնում, դատարաններ են շրջափակում, գեներալին են դուրս շպրտում իր աշխատասենյակից, դիմակների համար մարդկանց են ասֆալտին ծեփում, թիկնապաներն են մարդկանց վրա զենք քաշում, անօրինական փողեր են օրինական թալանում բյուջեից՝ անունը դնում պարգեւավճար, անօրինական փողեր են անօրինական թալանում բյուջեից, ասում են. «բա լա՞վ էր, որ առաջ դղյակներ էին կառուցում»։ Մի խոսքով, հիմնական օրենքը դարձել է լաչառությունը, զոռբայությունը եւ անօրինականությունը։

Մյուս կողմից, գեներալը իր իրավունքը փորձում է հաստատել դատարանով (?!), մեկ այլ գեներալ ֆեյսբուքով կոչ է անում ամբողջական արձանագրություն հրապարակել (?!), դատավորը դատարանին փորձում է բացատրել, որ ինքն ընդամենը Բուլգակով էր ցիտել(?!), եւ ընդհանրապես՝ ընդդիմությունը փորձում է երկիրը թշնամուն հանձնած եւ 5000 զոհի պատճառ դարձած դավաճանին հեռացնել սահմանադրական ճանապարհով(?!)։

Ընդհանրապես, սահմանադրական եւ դատարանական այս մարմաջը հայ ժողովրդի մոտ առաջացավ այն բանից հետո, երբ հայտարարեցին, որ դատարանները անկախ են եւ դատական համակարգի միջոցով կարելի է արդարության հասնել։ Նիկոլն էլ ստեղծեց իր զուգահեռ արդարադատության համակարգը՝ ղժղժոցով, շուստրիությամբ, «ժողովրդի կամքով», «իրավունքի ուժով», Սասուն Խաչատրյանով, Արթուր Դավթյանով, սնայպերներով, խորհրդարանական մեծամասնությամբ եւ սալյուտ տրաքացնող փոքրամասնությամբ։

Բայց դատարանները նա չվերացրեց, դատարանները թողեց հարիֆների՝ գեներալների ու հայ ժողովրդի համար, ասելով. «Ես իմ արդարադատությունը կանեմ, դուք էլ գնացեք, ինչքան ուզում եք դատարաններ դիմեք»։

Վատ լուրն այն է, որ սահմանադրական ճանապարհ գոյություն չունի, քանի որ հենց դուք գտնեք սահմանադրության մեջ մի ինչ-որ տարբերակ, մի ծակ, Նիկոլն անմիջապես անօրինական ճանապարհով կփոխի սահմանադրությունը, կչեղարկի ընտրությունները, մի նոր բան կբստրի, եւ դուք էլի երկար ժամանակով կհեռանաք խորհրդակցելու։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1489 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am