Լուկաշենկոյի՝ նախագահության ընթացքում «սկզբունքային որոշումներից» մեկը
«Մտադիր եմ կայացնել «սկզբունքային որոշումներից մեկն» իր 25-ամյա նախագահության ընթացքում: Առաջիկայում, որոշում եմ կայացրել, մենք հիմա այն ձևակերպում ենք, կհնչեցնեմ այն: Դա շատ լուրջ է լինելու»,- «Բելտա» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Լուկաշենկոն չի մասնավորեցրել, թե ինչ որոշման մասին է խոսքը՝ նշելով միայն, որ դա, ամենայն հավանականությամբ, կլինի նախագահի հրամանագիր: «Այդ իսկ պատճառով, եթե ես նույնիսկ չլինեմ, ժողովրդի խոսքով ասած, միայն իմ դիակի վրայով, նրանց (ընդդիմության) մոտ ոչինչ չի ստացվի»,- հավելել է Լուկաշենկոն: