Նիկոլ Փաշինյանի հրահանգով հրապարակվել է կեղծված պետական գաղտնիք

Անվտանգության խորհրդի հրապարակած գաղտնազերծված փաստաթղթերը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունների վերաբերյալ, անլուրջ են և ծայրից ծայր անբովանդակ։

Նախ ո՞վ է ասել, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարությունները հիմնավորելու համար Անվտանգության խորհուրդն իրավունք ունի այս փուլում պատերազմին առնչվող փաստաթղթեր գաղտնազերծել և դրանք կիսատ-պռատ, կոնտեքստից կտրված տարբերակով հրապարակել։ Անվտանգության խորհրդի նիստերի արձանագրությունները գաղտնի փաստաղթեր են և դրանք օրենքով հրապարակման ենթակա չեն։ Տվյալ պարագայում, քանի որ ԱԽ-ն դրանք հրապարակել է խիստ աղճատված և բուն կոնտեքստից կտրված, ապա կարելի է ասել, որ հրապարակվել է կեղծված պետական գաղտնիք։ Ակնհայտ է, որ անվտանգության խորհուրդը նման անհեթեթ քայլի գնացել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով՝ հարվածի տակ գտնելով այս լրջագույն պետական կառույցի վարկանիշը։

Վերջիվերջո, եթե Օնիկ Գասպարյանի հայտարարությունն իրավացի չէր, ապա կարելի էր անմիջապես համարժեք հայտարարությամբ հերքել դրանք՝ առանց գաղտնի փաստաղթեր գաղտնազերծելու և պետական անվտանգության համակարգի հանդեպ անլուրջ վերաբերմունք ձևավորելու։ Ըստ հրապարակված փաստաթղթի՝ Օնիկ Գասպարյանի՝ ԳՇ պետի պաշտոնում նշանակմանը հաջորդած ԱԽ-ի՝ հունիսի 19-ի նիստին նա զեկուցողների ցանկում չի եղել։ Իրականում, սակայն, եթե ըստ ԱԽ նիստի օրաակարգի՝ Օնիկ Գասպարյանը զեկուցող չի եղել, դա ամենևին էլ չի նշանակում, թե նա չէր կարող անվտանգության խնդիրների վերաբերյալ ելույթ ունենալ՝ օրակարգից դուրս, չպլանավորված։ Հունիսի 19-ին արդեն հայտնի էր, որ Թուրքիան պատրաստվում է զորավարժություններ իրականացնել Ադրբեջանում։ Նման պայմաններում առնվազն պետք է տարակուսել, որ հրավիրվել է ԱԽ նիստ և պաշտպանության խնդիրներին ընդհանրապես անդրադարձ չի արվել։ Իսկ սա նշանակում է, որ հարցը բովանդակային առումով զեկուցվել է, այսինքն՝ ԱԽ անդամներն ստացել են համապատասխան տեղեկատվություն բանակի սպառազինության և մնացած խնդիրների մասին, որը նույնպես պետք է որ տեղ գտած լիներ ԱԽ նիստի արձանագրության մեջ։ Եթե այս ամենը չի արվել, կնշանակի ԱԽ նիստերի կազմակերպումն իրականացվում է դիլետանտիզմի ամենացածր մակարդակով։

Ինչպես հայտնի է, Օնիկ Գասպարյանը 2020 թվականի նոյեմբերի 17-ին հայտարարել էր նաև հետևյալի մասին. «Պատերազմի չորրորդ օրը՝ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:
Այս պնդման առնչությամբ ԱԽ-ն ներկայացրել է 30.09.2021 թ. ԱԽ նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ, որոնցում ԳՇ նախկին պետը հայտնում է. «Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել … » հավելելով. « … Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք … », եզրափակելով իր ելույթը՝ վերջինս նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»:

Մոտավորապես նույն բովանդակությամբ մեջբերումներ են ներկայացված նաև 2020 թ. օգոստոսի 8-ի ԱԽ նիստի արձանագրությունից, որտեղ Օնիկ Գասպարյանը մասնավորապես ասում է. « … Արևելյան օպերացիոն ուղղությունում ….. և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղությունում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները, … » հավելելով, որ « … Խնդիրների զգալի մասի լուծումը տեսնում եմ աշխարհազորի ստեղծման ու կայացման շրջանակներում … »: Ահա և ամբողջ <<գաղտանազերծումը>>, որը ոչ այլ ինչ է, քան ծաղր ու ծանակ։ Այսպիսի բովանդակությամբ փաստաթուղթ յուրաքանչյուր միջինից ցածր կարգի գործ սարքող մասնագետ, օրը 10 հատ կարող է սարքել։
Իսկապես մեծագույն ամոթ է և խայտառակություն՝ պետության կառավարումն այսչափ իջեցնել՝ հասցնելով գոտկատեղից ներքև մերկությունը չգիտակցելու մակարդակի։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 3734 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am