Մելիք Մանուկյանի եղբայրը և անվտանգության աշխատակիցը տուգանվել են նրա մահափորձից հետո ավտոմեքենան դեպքի վայրից հեռացնելու համար

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի դեմ մահափորձից հետո նրա մեքենան դեպքի վայրից օրենքի խախտմամբ հեռացնելու համար նրա եղբայրը և անվտանգության աշխատակիցը դատարանի վճռով տուգանվել են։

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից  տեղեկանում ենք, որ դատարանը նրանց կատարված հանցանքում մեղավոր է ճանաչել և տուգանել համապատասխանաբար 250 և 400 հազար դրամով:


«2019թ․ օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղու 15 կմ հատվածում եղբոր' Մելիք Մանուկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձից հետո, դեպքի վայր հանդիսացող, ժապավեններով սահմանազատված տարածքից հանցագործության հետքեր կրող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ, առանց դեպքի վայրի զննությունն իրականացնող քննիչի, դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշատակիցների թույլտվության, Ռոբերտ Մանուկյանը մուտք է գործել դեպքի վայր հանդիսացող, ժապավեններով սահմանազատված տարածք: Այնտեղ հիշյալ ավտոմեքենան տեղափոխելու հարցի վերաբերյալ վիճաբանության մեջ է մտել քննիչի և դեպքի վայրի տարածքի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ եղբոր հիշյալ ավտոմեքենան պետք է տեղափոխի իր նախընտրած տարածք։ Ապա չենթարկվելով նման վարքագիծը դադարեցնելուն ուղղված' դեպքի վայրի պահպանություն իրականացնող ոստիկանների և քննիչի հորդորներին' դեպքի վայրի զննության մասնակից, եղբոր' Մելիք Մանուկյանի անվտանգության աշխատակից Մարկոս Մարկոսյանին կարգադրել է «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան դուրս բերել դեպքի վայրից:

Մարկոս Մարկոսյանը, Ռոբերտ Մանուկյանի դրդմամբ, գործի է դրել ավտոմեքենան և վարելու ընթացքում դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության սպառնալիքի գործադրմամբ, հատել է դեպքի վայրի սահմանազատման համար ամրացված ժապավենը, ավտոմեքենան դուրս բերել դեպքի վայրից ու հեռացել:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 332-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել են քրեական գործեր, որոնք ՀՀ ՀՔԾ-ում միացվել և քննվել են մեկ վարույթում։

Վերոնշյալ արարքները կատարելու համար Մ․ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ռոբերտ Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով։

2019թ. նոյեմբերի 15-ին դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ըստ մեղադրանքի նշված երկու անձի, ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Դատական քննության արդյունքում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021թ. ապրիլի 12-ի դատավճռով ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրվող արարքներում։ Մարկոս Մարկոսյանը դատապարտվել է տուգանքի՝ ընդհանուր 500.000 ՀՀ դրամի չափով, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ՝ դատավճռով նրա նկատմամբ նշանակված պատիժը մեղմացվել է և վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 400.000 ՀՀ դրամի չափով:

Նույն դատավճռով Ռոբերտ Մանուկյանը դատապարտվել տուգանքի՝ 300.000 ՀՀ դրամի չափով, նրա նկատմամբ նշանակված պատիժը նույն հիմքով ևս մեղմացվել է, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 250.000 ՀՀ դրամի չափով։

Նկատի ունենալով, որ դատարանի կողմից ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժը չի համապատասխանում հանցանքի բնույթին և վտանգավորության աստիճանին՝ դատախազության կողմից դատավճռի դեմ ներկայացվելու է վերաքննիչի բողոք»,- ասված է

դատախազության տարածած հաղորդագրությունում։

դիտվել է 341 անգամ
Լրահոս
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am