Փաշինյանը ցանկանում է Թուրքիայի հետ առևտուր անել
Այսօր ԱԺ-ում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարցրեց արդյոք թուրքերը մեր թշնամիներն են, թե ոչ: Հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ ինչքան մենք ենք իրենց թշնամի համարում, այնքան էլ իրենք են մեզ թշնամի համարում:
«Ի՞նչ պետք է անենք այս կարգավիճակում, ինչքա՞ն ենք էսկալացնելու այդ թշնամությունը, ի՞նչ գործելակերպ ենք որդեգրելու, այս կոնտեքստում մենք պետք է պատասխանենք մի հարցի՝ իրենք և մենք խնդիր ենք դնում ոչնչացնե՞լ միմյանց, սա է խնդիրը, բայց Հայաստանը այպիսի խնդիր պետք է ձևակերպի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` լինելով այն համոզմանը, որ թշնամի լինելով հանդերձ՝ պետք է ստեղծենք դիվանագիտական հարաբերություններ, առևտուր անենք և դրսում թշնամի տեսնելուց պետք չէ թուր ու թվանք հանել և սպանել:
«Երկրներ կան, որ թշնամի են, բայց իրար հետ տասնյակ միլիարդ դոլարների առևտրաշրջանառություն ունեն: Մարդիկ թշնամի են, բայց առևտուր են անում, զբոսաշրջիկներ են գալիս-գնում, դիվանագիտական հարաբերություններ ունեն և այլն»,- հավելեց Փաշինյանը: