Նամակ Հայաստանից Բայդենին

Մեծարգո պարոն նախագահ,
Հայաստանի պատմաբանների կողմից Ձեզ հասցեագրվող այս դիմումը ամենեւին էլ Հայոց ցեղասպանության ակնհայտ փաստը մեկ անգամ եւս գիտականորեն ապացուցելու նպատակ չի հետապնդում։ Դրա անհերքելի ապացույցները վաղուց հայտնի են ողջ քաղաքակիրթ աշխարհի, այդ թվում եւ Միացյալ Նահանգների գիտական հանրությանը։ Անհանգստությունը, որը համակել է մեզ ներկա ապրիլի 24-ի նախօրեին, կապված է Թուրքիայի կողմից շարունակվող համառ ժխտողականության հետ, որը նրա համար ծառայում է որպես նորանոր ցեղասպանական գործողություններ կատարելու քարտ բլանշ։

Դրանցից վերջինն իրականացվեց ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության հանդեպ՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների լայն ներգրավման միջոցով։ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը նման հզոր անվտանգային համակարգի ընձեռած արդիական տեխնիկական միջոցների ու ահաբեկչական կառույցների հնարավորությունների համադրումով Լեռնային Ղարաբաղում կրկին իրեն պահեց որպես սերիական մարդասպան, որովհետեւ ժամանակին պատասխան չի տվել մարդկության ու քաղաքակրթության դեմ իրականացրած իր նախորդ հանցագործությունների համար։ Ներկայումս արեւմտյան տեխնոլոգիաներն ու տեռորիստների կողմից գործադրվող մարդասպանության միջնադարյան եղանակները համադրող Թուրքիայի նման գործողությունները կրկին մեզ հիշեցնում են, որ դեռեւս հեռավոր 1915 թվականի մայիսի 24-ին Անտանտի երեք տերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի համատեղ հայտարարության մեջ թուրքական պետությանը հասցեագրված մարդկայնության ու քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործությունների մեջ մեղադրանքը պահպանում է իր արդիականությունը նաեւ մեր օրերում։ Ուստի այն ծանր մեղադրանքները, որը 1915-ին Թուրքիային ներկայացրին Անտանտի երկրները, իսկ քիչ անց՝ Առաջին աշխարհամարտում նրանց միացած Միացյալ Նահանգներն ի դեմս իր նախագահ, երջանկահիշատակ Վուդրո Վիլսոնի, մինչ օրս մնում են իրավական առումով ոչ հստակ ու առկախված վիճակում՝ ծնունդ տալով նորանոր հանցագործությունների։

20- րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության համար չպատժված հանցագործը՝ Թուրքիան, արդեն հարյուր տարուց ավելի ճարպկորեն խուսանավում է ուժի համաշխարհային բեւեռների միջեւ՝ պատասխանատվությունից խուսափելու, եւ ոչ միայն հայերի, այլեւ հույների, ասորիների, եզդիների, քրդերի ու արաբների հանդեպ նորանոր ցեղասպանական գործողություններ իրականացնելու համար։ Ավելին՝ փաստացի կերպով այսօր միջազգային համայնքի վերահսկողությունից դուրս եկած ու մեծապետական հովերով տարված Թուրքիայի ղեկավա­րությունը ժամանակին չպատժված ֆաշիստական Գերմանիայի առաջ­նորդ­ների նման՝ վտանգ է ներկայացնում արդեն ոչ միայն Հայաստանի, այլեւ իր բոլոր հարեւանների ու ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։

Չպատժված հանցագործի թուրքական ֆենոմենը ներկայումս դրսեւոր­վում է նաեւ իր զոհերի ստեղծած նյութական ու հոգեւոր մշակույթի ոչնչացմանն ու տարածաշրջանի ժողովուրդների պատմական հիշողության հետեւողական ու համակարգված նենգափոխմանն ուղղված մի հսկայական քարոզչական մեքենայի համակարգված աշխատանքի տեսքով, որի միջոցով համաշխարհային տեղեկատվական դաշտում կեղծիքների հետեւողական տարածման թափն ու հզորությունը գեբելսյան քարոզչության գործելակերպն է հիշեցնում։

Մենք՝ Հայաստանի պատմաբաններս, անցած տարիներին ամբողջա­կան հատորներ ենք գրել բոլոր այն մաքիավելիական հնարքների մասին, որոնց միջոցով Թուրքիան փորձում է ամենի ինչ անել՝ միջազգային հանրությանն ապակողմնորոշելու եւ առաջիկա ապրիլի 24-ի Ձեր ուղերձում «Ցեղասպանություն» բառի առկայությունը բացառելու համար։ Նման կեղծիքների վերջին խմբաքանակը կապված է իբր՝ Հայոց ցեղասպանությունը հաստատող դատական որոշման բացակայության մասին անհիմն պնդումի եւ Ցեղասպանության մասին կոնվենցիայի՝ միայն 1948-ին ընդունվելու փաստի խեղաթյուրված մեկնաբանության հետ։ Մինչդեռ՝ Հայոց ցեղասպանության փաստն առաջինը ճանաչել են հենց իրենք՝ Օսմանյան կայսրության դատարանները՝ 1919-1920 թվականների ընթացքում իրենց ընդունած որոշումներով։ Ավելին՝ թեեւ Ցեղասպանության կանխարգելման եւ նրա համար պատժի մասին Կոնվենցիան ընդունվել է 1948-ին՝ Հոլոքոսթից մի քանի տարի անց, բայց նրա հեղինակ Ռաֆայել Լեմկինը սահմանելով ցեղասպանություն հասկացության հիմնական հատկանիշները, դրանց մեջ է ներառել ոչ միայն Հոլոքոսթի, այլեւ Հայոց ցեղասպանության ընթացքում կատարված հանցագործությունների դրսևորումները, որոնցից, մասնավորապես՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի е կետով սահմանված՝ մի խմբից երեխաների բռնի փոխանցումը մյուս խումբ, չի դրսևորվել հրեական Հոլոքոսթի ժամանակ։ Դա հենց Հայոց ցեղասպանությանը բնորոշ առանձնահատ­կություն­ներից մեկն էր, այսինքն՝ 1948 թ դեկտեմբերի 9-ի կոնվենցիան ստեղծվել է Հայոց ցեղասպանության հանցակազմի ներառումով, ուստի չի կարող չտարածվել այն պատմական փաստի վրա, որն իր համար հիմք է հանդիսացել, ճիշտ այնպես, ինչպես այն տարածվում է նույնպես 1948-ից առաջ տեղի ունեցած Հոլոքոսթի վրա։

Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ մարդկության ու քաղաքակրթության դեմ կատարված երկու խոշորագույն հանցագործությունները՝ Հայոց ցեղասպանությունն ու հրեական Հոլոքոսթը, գծել են այն հստակ սահմանագիծը, որով 20-րդ դարը սահմանել է Երկիր մոլորակի վրա խաղաղ համակեցությունը երաշխա­վորող կարմիր գծերը, որոնք ողջ մարդկության իրավագիտակցության անբաժան մասն են դարձել։ Դրանց պաշտպանությունը եւ նոր ցեղասպանությունների կանխարգելումը առաջին հերթին կախված է ողջ աշխարհում ազատության ու մարդու իրավունքների երաշխավոր հզորագույն տերության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կամքից ու վճռականությունից։

Բալկանյան թերակղզուց մինչեւ Հայկական լեռնաշխարհն ընկած ընդարձակ տարածաշրջանում իր բոլոր հարեւանների հանդեպ արյունոտ հանցագործություններ իրականացրած Թուրքիայի ցեղասպանական նոր նկրտումները կանխելու, նրան իր միջազգային պարտավորություների դաշտ վերադարձնելու վճռորոշ պայմանը հետագայում Հիտլերի կողմից արտաբերված «այսօր ո՞վ է հիշում հայերին» ցինիկ խոսքերով պատմության մեջ ամրագրված՝ թուրքական անպատժելիության ֆենոմենի հաղթահարումն է՝ դրա ձեւավորման հիմնաքարը հանդիսացող Հայոց ցեղասպանության անվերապահ ու վերջնական ճանաչման միջոցով։ Միայն այդ հանցագործությանն իր հստակ իրավական՝ ցեղասպանություն անվանումը տալու միջոցով է հնարավոր հաղթահարել նաեւ ներկայումս միջազգային հանրության որոշ անպատասխանատու ներկայացուցիչների կողմից Ռ. Էրդողանի ցեղասպանական նկրտումներն անտեսելու եւ անգամ՝ խրախուսելու Մյունխենյան գործելակերպը։ Մնացած բոլոր լուծումները հանցագործի ու զոհի առերեսման եւ իրական հաշտեցման փոխարեն՝ շարունակելու են ծառայել ճշմարտության ու արդարության սիստեմատիկ քողարկման միջոցով հետեւողականորեն արեւելյան Հիտլերի դերակատարության մեջ մտնող Ռ. Էրդողանի վտանգավոր հավակնությունների հետագա ծավալանն ու ընդարձակմանը։

Այս պատմական պահին ոչ միայն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, այլեւ բռնության ու տառապանքի ուղիներով անցած մարդկության միլիոնավոր նահատակների հոգիներն աղոթում են Ձեր ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ հասկացությունը հստակորեն տեսնելու ակնկալիքով։
Խորին հարգանքով՝

Հայաստանի պատմաբանների միություն
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
ԵՊՀ պատմության ֆակուլտետ
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետ

Հ.Գ. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ Գիտություն­ների ազգային ակադեմիան կազմակերպում է կլոր սեղան-քննարկում՝ «Հայոց ցեղասպա­նություն. Թուրքիայի պա­տաս­խա­նատվությունը երեկ և այսօր» խորագրով, որը կկայանա ս.թ. ապրիլի 20-ին ժամը 11:00-ին՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում:

դիտվել է 616 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am