Թուրքիան մտադիր է ներդրումներ անել Լեռնային Ղարաբաղում
Թուրքիայի Արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդին կից թուրք-ադրբեջանական գործարար խորհրդի ղեկավար Սելչուկ Աքաթը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է ներդրումներ անել Լեռնային Ղարաբաղում:
Ըստ այդմ` ներդրումները Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ծավալը տարեկան կհասցնեն 15 մլրդ դոլարի: «Մենք մինչ այժմ կատարել ենք առաջադրանքը միայն մեկ երրորդով: Համոզված եմ, որ մոտ ապագայում մենք ոչ միայն կհասնենք, այլև կգերազանցենք նպատակային ցուցանիշները`մեծապես Լեռնային Ղարաբաղում ներդրումների շնորհիվ: Մեծ ներդրումներ են նախատեսվում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, ուստի միանգամայն տրամաբանական է, որ հանրապետության այս հատվածը կդառնա Ադրբեջանի տնտեսական աճի շարժիչներից մեկը», - ասել է Աքաթը: