Սկանդալային փոխնախարարը նոր պաշտոն ունի

«Հրապարակ»-ը գրում է. «Անցած տարի մեծ աղմուկով պաշտոնից ազատվեց ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, որին մեղադրում էին քրեական շրաջանակների հետ ակտիվ կապի, ինչպես նաև իր «մտերիմ» Դիանա Գալոյանի օգտին պետական հովանավորչություն կատարելու մեջ, որի շնորհիվ վերջինս դարձավ Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, չնայած օրենքի հետ կապված մի շարք բարձրաձայնված խնդիրների: Ու թեև Գրիշա Թամրազյանին նշանակել և շատ ակտիվ հրապարակային պաշտպանում էր այդ պահին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Թամրազյանը պաշտոնից ազատվելուց անմիջապես հետո մեծ դժգոհությամբ հայտարարեց, որ իր համար «հայ ժողովրդի պատմությունը չի սկսվում 2018թ.-ից»՝ այդպիսով հարվածելով իր համար տևական ժամանակ շատերի դեմ պայքարած «հեղափոխական» նախարարին ու նրա թիմին: Կարծիք կա, որ այս փաստը նաև Արայիկ Հարությունյանին ազատելու հիմնական պատճառներից մեկն է եղել՝ որպես հերթական մեծ ձախողում:

Մեզ հայտնի դարձավ, որ այժմ նախկին աղմկահարույց փոխնախարարը նշանակվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդական: Բացի դրանից, Թամրազյանը շարունակում է իր հետ սերտ կապի մեջ գտնվող Դիանա Գալոյանի միջոցով «հարցեր լուծել» Տնտեսագիտական համալսարանում: Իսկ, ավելի կոնկրետ, օրեր առաջ ՀՊՏՀ-ում հատուկ նոր պաշտոն է բացվել՝ ռեկտորի աշխատակազմի ղեկավար, որին նշանակվել է Գրիշա Թամրազյանի մտերիմ ընկեր Նարեկ Անտոնյանը, որը տեղափոխվել է Բրյուսովի պետական համալսարանից, որտեղ ևս հայտնվել էր Թամրազյանի կանչով: Կարելի է նկատել, որ վերջինիս սոցիալական էջը պարզապես ողողված է ի պաշտպանություն Գրիշա Թամրազյանի գրառումներով: Նրան նույնիսկ հաջողվել է 1 օրվա ընթացքում 3 աջակցող գրառում կատարել Գրիշա Թամրազյանի մասին, ինչի շնորհիվ ըստ երևույթին «պարգևատրվել» է նոր պաշտոնով Դիանա Գալոյանի միջոցով Գրիշա Թամրազյանի վերահսկողության տակ գտնվող Տնտեսագիտական համալսարանում»։

 

դիտվել է 1160 անգամ
Լրահոս
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am