Արաբկիրի բաժնի պետը իմ պաշտպանյալ Հ. Հովհաննիսյանին ձերբակալելիս՝ թույլ է տվել կարգապահական խախտում. Փաստաբան

Այսօր ստացա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ Վ. Հարությունյանի գրությունը. այն վերաբերվում է իմ կողմից ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված գրությանը՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ա. Վաթյանի կողմից իմ պաշտպանյալ Հակոբ Հովհաննիսյանին ապօրինի ձերբակալելու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:

Վերը նշված գրությամբ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալը հայտնում է, որ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ Արաբկիրի բաժնի պետ Ա.Վաթյանը, առանց սահմանված հիմքերի, նպատակների և նույնիսկ առանց ձերբակալման արձանագրությունը պաշտպանյալիս ծանոթացնելու ձերբակալելով իմ պաշտպանյալին, չի պահպանել ՀՀ օրենքների և իրավական ակտերի պահանջները և թույլ է տվել կարգապահական խախտում:

Այսինքն, ըստ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության՝ մարդուն «հավայի տեղը» ձերբակալելն ուղղակի կարգապահական խախտում է, ոչ ավելին:

Սակայն սա դեռ ամենը չէ. հարգարժան ներքին անվտանգության վարչության պետի տեղակալը հայտնել է նաև, որ ոստիկանության գնդապետ Ա.Վաթյանը ենթակա է կարգապահական պատասխանատվության, սակայն ղեկավարվելով «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառվել:

Նշեմ, որ համաձայն այդ կանոնագրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Ծառայողական քննություն նշանակող անձի որոշմամբ կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողը կարող է ազատվել կարգապահական տույժից, եթե նման արարք կատարել է առաջին անգամ, կամ կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողն անկեղծորեն զղջացել է, ներողություն է խնդրել կոլեկտիվից կամ տուժողից կամ կամավոր հատուցել է իրավախախտմամբ պատճառված վնասը»:

Տեղադրում եմ նաև հիշյալ գրության լուսանկարը, վայելեք:

Հ.Գ. Այս դեպքում ևս ապագա քրեական գործով ապագա մեղադրյալների քանակը պարզապես ավելացավ, իմ հաշվարկով՝ 3-4 հոգով»,- գրել է Գալստյանը:

Հիշեցնենք, որ Հակոբ Հովհաննիսյանը ձերբակալվել է ս.թ. փետրվարի 27-ին.

«Իր բնակարանից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել և ձերբակալվել իմ պաշտպանյալ Հակոբ Հովհաննիսյանը՝ հասարակ մարդ, հայրենասեր անձնավորություն, ով ընդամենը մեկ օր առաջ գտնվել է Բաղրամյան պողոտայում՝ իրացնելով ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված խաղաղ հավաքներին մասնակցելու իր իրավունքը»,- այդ առթիվ իր ֆեյսբուքյան էջում գրել էր Գալստյանը և հավելել, որ ըստ ոստիկանների՝ Հակոբ Հովհաննիսյանը կասկածվում է փետրվարի 26-ին «իմքայլական» պատգամավորի հայհոյելու մեջ։

«Հիշյալ պատգամավորը հաղորդում է տվել Հակոբի դեմ։

Նշեմ, որ Հակոբի խնամքին է գտնվում 89-ամյա տարեց մայրը։ Մի խոսքով՝ թևակոխում ենք «ռեպրեսիաների» նոր փուլ»,-գրել էր փաստաբանը:

դիտվել է 317 անգամ
Լրահոս
Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am