Ամերիկյան գաղտնազերծում. Լավրովի փաստաթուղթը խնդրել էին կոչել՝ «սեղանին գտնվող պլան»

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդես է եկել ղարաբաղյան կարգավորման որոշ մտքերով: Նա հիշեցրել է, որ իմ ելույթներում, հարցազրույցներում և հրապարակումներում բազմիցս նշել է, որ «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում» միտքը, որը տարակուսանքով կամ զայրույթով է ընկալվել թե՛ քաղաքական ուժերի, թե՛ փորձագիտական շրջանակների, և թե՛ օրվա իշխանությունների կողմից: Նա հիշեցրել է ժամանակին այդ առթիվ հրապարակած իր տեսակետները՝ ընդարձակ քաղվածքներ կատարելով իր իսկ ելույթներից:

Ապա Տեր-Պետրոսյանը նշել է. «Իմ համոզմամբ՝ Արցախի հարցում մեզ վիճակված ողբերգության գլխավոր պատճառներից մեկն այս իրողության չգիտակցումը կամ անտեսումն է եղել նախորդ երկու և ներկա իշխանությունների կողմից: Եթե սա միայն պատմական իրողության արձանագրում լիներ, ես հարկ չէի համարի կրկին անդրադառնալ դրան: Դժբախտաբար, այսօր էլ քաղաքական գրեթե բոլոր շրջանակների ու պետական մարմինների, մասնավորապես Կառավարության անդամների և հատկապես Արտաքին գործերի նախարարության կողմից ակնհայտ հայտարարություններ են հնչում Ղարաբաղի հարցի լուծման հույսը վերստին Մինսկի խմբի հետ կապելու վերաբերյալ: Այս միտումը հղի է մեզ սպասող նորանոր հուսախաբություններով, եթե ոչ՝ ծանր կորուստներով»:

Փաստացի, Տեր-Պետրոսյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո ռուսական ջանքերով հաստատված խաղաղությունը կարող է պահել բացառապես Ռուսաստանը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Արցախի վերաբերյալ հնարավոր բանակցությունները նորից անարդյունք են լինելու:

Ստացվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հարցում Տեր-Պետրոսյանի և օրինակ Իլհամ Ալիևի դիրքորոշումները նույնն են. Ալիևն էլ օրերս կրկին քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, ըստ էության նրան ոչ միայն բանակցությունների մեջ տապալման մեջ մեղադրեց, այլև՝ իր պատերազմ սկսելու որոշումը դրանով իսկ արդարացրեց:

Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «զրոյական» անվանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, միաժամանակ նրանց մեղադրեց նրանում, որ եթե լուրջ ճնշում գործադրվեր Հայաստանի վրա, և Ադրբեջանի պահանջները հաշվի առնելով՝ պատժամիջոցներ կիրառվեին, հարցը կարող էր վաղուց լուծվել խաղաղ ճանապարհով, այսինքն՝ անուղղակիորեն ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրում է պատերազմ դրդելու մեջ:
Հիմա ստացվում է, որ Ադրբեջանում իշխանությունը, իսկ Հայաստանում իշխանությունն ու քաղաքական տարբեր գործիչներ համարում են, որ միայն Ռուսաստանը կարող է խնդրի կարգավորման միակ «հովանի» լինել: Սակայն նկատենք, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում նույնպես անընդունելի է Թուրքիայի և Ադրբեջանի համար:

Ահա, այս պայմաններում երեկ հանդես եկավ ԵԱՀԿ Մինսկի խմբում նախկին համանախագահը:

Ամերիկացի ամենափորձառու դիվանագետներից մեկը, 2017-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում մի քանի ամիս համանախագահ աշխատած Ռիչարդ Հոգլանդը, The International Conflict Resolution Center-ի կայքում հրապարակած ծավալուն հոդվածում նախ ֆիքսել է, որ հակամարտության կողմերը հակառակ դիրքորոշումներն ունեն՝ Երևանը կարծում է, որ Մինսկի խմբի պահպանումն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համար, Բաքուն պնդում է, որ Ղարաբաղը կա և կլինի Ադրբեջանի անքակտելի մասը։

70-ամյա Ռիչարդ Հոգլանդը, ով ավելի քան երեք տասնամյակ աշխատել է ամերիկյան Պետքարտուղարությունում՝ զբաղեցնելով ամենաբարձր դիվանագիտական պաշտոններ, Մինսկի խմբին է միացել, երբ արդեն թոշակի էր անցել։

Ծավալուն այդ հոդվածում ամերիկացի դիվանագետն առանց ձևականությունների պատմում է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաքելությունը ստանձնած խմբի տարածաշրջանային ուղևորությունների մասին՝ հինգաստղանի հյուրանոցներ, շքեղ սենյակներ, բարձրակարգ ռեստորաններ, հանդիպումներ Հայաստանի, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ժամանակ առ ժամանակ նաև Մոսկվա, Բրյուսել, այլ մայրաքաղաքներ, որտեղ ցանկանում էին տեղեկություններ ստանալ հակամարտության իրավիճակի և համանախագահների գործունեության վերաբերյալ։ «Բայց անկեղծ ասած՝ ձեռքբերումները շատ ու շատ քիչ էին», - խոստովանում է ամերիկացի դիվանագետը և առանձնացնում ԵԱՀԿ-ի կողմից Մադրիդյան սկզբունքների մշակումը, ինչին էլ հաջորդել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի սեփական պլանը։

«Մեզ զգուշացրել էին, որ այն անվանեինք պարզապես «սեղանին գտնվող պլան», - գրում է Հոգլանդը՝ շարունակելով, - «երբ պլանը մշակվեց, ես հարցրի իմ հրաշալի գործընկերոջը՝ ռուսաստանցի համանախագահ Պոպովին՝ իսկապե՞ս Կրեմլը կհամաձայնի այն իրականացնել, եթե Երևանն ու Բաքուն փոխզիջումների գնան և ընդունեն պլանը։ Նրա անկեղծ պատասխանն այսպիսին էր՝ «իհարկե, ոչ»։ «Այդ ժամանակ ես հասկացա, որ Ղարաբաղը պարզապես երկկողմ խնդիր չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ եռակողմ հարց, որում Ռուսաստանն առանցքային դերակատարություն ունի, հնարավոր է նաև՝ վճռորոշ», - եզրահանգում է Մինսկի խմբի նախկին համանախագահը` թվարկելով հետխորհրդային տարածքի մյուս հակամարտությունները՝ Աբխազիա, Հարավային Օսիա, Մերձդնեստր, Արևելյան Ուկրաինա, որոնք կարգավորելու ամենահարմար թեկնածուն, ըստ Հոգլանդի, Ռուսաստանն է, որը, սակայն, նախընտրում է չանել դա՝ յուրաքանչյուր հակամարտությանը բնորոշ տարբեր պատճառներից ելնելով։ «Ընդհանուր պատճառն այն է, որ հակամարտությունների կարգավորումը յուրաքանչյուր երկրի թույլ կտա բավականաչափ ազատ զգալ իրեն Մեծ Արջի որջը լքելու համար, այլ գործընկերներ և այլընտրանքային դաշինքներ գտնելու համար», - պնդում է Հոգլանդը։

Ինչ վերաբերում է մասնավորապես ղարաբաղյան հակամարտությանը, դիվանագետը պատմում է, որ Երևան և Բաքու կատարած բազմաթիվ այցերի ընթացքում հասկացել է՝ կողմերից յուրաքանչյուրն ամուր կանգնած է իր դիրքում, և որևէ մեկը պատրաստ չէ նույնիսկ փոքր ժամանակավոր փոխզիջման։

«Անձամբ ես եկա այն եզրահանգման, որ միայն պատերազմն է վերջնական լուծելու Ղարաբաղի խնդիրը, թեև այդ տեսակետը երբեք հրապարակավ չեմ բարձրաձայնել։ Այդուհանդերձ, մենք՝ համանախագահներս, շարունակում էինք մեր ջանքերը», - գրում է ամերիկացի նախկին համանախագահը՝ հիշեցնելով նաև պատերազմի ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ կրակի դադարեցման ջանքերը։ Հրադադարը, սակայն, շեշտում է դիվանագետը, յուրաքանչյուր դեպքում ընդամենը մի քանի ժամ էր տևում։

«Միայն այն ժամանակ, երբ արդեն ակնհայտ էր, որ Ադրբեջանը կարող է գրավել իր ողջ տարածքը, Մոսկվան խառնվեց և կարգավորեց ստեղծված իրավիճակը», - գրում է դիվանագետը՝ ընդգծելով Ռուսաստանի շահեկան դիրքը 44 -օրյա արյունահեղությունից հետո: «Մոսկվան այժմ իր զորքն ունի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում՝ ամրապնդելով իր «ազդեցության հատուկ գոտին»,- փաստում է դիվանագետը։

Ամփոփելով ծավալուն հոդվածը, Հոգլանդը կրկին հարց է բարձրացնում՝ այս պայմաններում արդյոք ԵԱՀԿ Մինսկի խումբը որևէ անելիք ունի՞։ Երևանն ասում է՝ այո, Բաքուն՝ ոչ․ Ռիչարդ Հոգլանդը կարծում է՝ ունի։ Ըստ ամերիկացի փորձառու դիվանագետի՝ միջնորդական խմբի մանդատին կարող է ավելանալ ևս մեկը՝ վերակառուցում․ Բաքուն ու Երևանն արդեն իսկ ընդունում են, որ տարածաշրջանի ենթակառուցվածքների վերակառուցման կարիք կա, կառույցը կարող է օգնել համակարգել միջազգային կառույցների կողմից ֆինանսավորումը, մշակել պլան և ֆինանսավորում գտնել Ղարաբաղի ռազմական գործողությունների գոտում զարգացում ապահովելու համար։ «Ակնհայտ է, որ դա հեշտ չի լինի, Իրանն ու Թուրքիան կցանկանան իրենց խոսքն ասել», - համոզմունք է հայտնում Հոգլանդը և եզրափակում, - «բայց եթե Մինսկի խումբը չվերանայի իր առաքելությունը, դժբախտաբար՝ կմնա հետնախորշ միջազգային դիվանագիտության մեջ»։

Ահա, այսպես ամերիկացի նախկին համանախագահի դիրքորոշմամբ փորձ է արվում ամերիկյան կողմի գնահատականը մեկ անգամ ևս շեշտել, այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է գործի, որքան էլ դա չցանկանան Բաքուն, Մոսկվան և որոշ ուժեր՝ Հայաստանում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6437 անգամ
Լրահոս
Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am