Նիկոլ Փաշինյանի իրավական կրեդոն

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի և իրավական տարբեր հարաբերությունների նկատմամբ խոր նիհիլիզմով, եթե չասենք՝ ատելությամբ է վերաբերվում, և դա բխում է ոչ այնքան դիկտատուրա հաստատելու ցանկությունից, այլ դա էնդոգեն երևույթ է, որի արմատները Նիկոլի էության մեջ են։

Բարոյականությունը և իրավունքը հիմնականում ունեն նույն բնույթը՝ դրանք հիմնված են մարդու արարքների նկատմամբ սահմանվող արգելքների վրա, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում մարդկային հասարակության գործունեությունը։ Եթե այդ արգելքների խախտման համար բարոյականությունն ունի արձագանքման իր գործիքները, ինչպես պարսավանքը, ամոթը, պատիվը, խիղճը, անգամ՝ հայհոյանքը, ապա իրավունքի դեպքում խախտմանը հակազդում են դատարանները, բանտերը, իրավական մյուս ինստիտուտները։

Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական պրոբլեմն այն է, որ ինքը որևէ բարոյական սահմանափակում չի ճանաչում, չի ընդունում, որ «մի գողացիր»-ը, «մի սպանիր»-ը ու «սուտ մի խոսիր»-ը տարածվում են նաև իր վրա։

Իհարկե, երբ Նիկոլն անընդհատ սուտ է խոսում, անհագուրդ գողանում է, իր սնապարծության համար հազարավոր երիտասարդների է ուղարկում մահվան, նա ենթարկվում է լուրջ հանրային պարսավանքի ու ճնշման։ Սակայն Նիկոլը մեկուսանում է, միացնում է ֆեյքերի խլացուցիչը՝ ենթադրելով, որ սին աղմուկով ինքը կարող է արդարանալ, կամ էլ հերթական ճարպկախոսությունն է արտասանում, և իրեն թվում է, թե այս գործիքներով բարոյական նորմերը պահպանվեցին։

Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեղյակ է, որ հասարակության մեջ գոյություն ունեն բարոյական արժեքներ, նրա ելույթները լեցուն են հայրենասիրության, ընտանիքի, հավասարության, արդարության մասին խոսքերով, սակայն իրականում իր համար առաջնային են ագահությունը, իշխանատենչությունը, սնապարծությունը, իսկ ելույթներում արտասանված «բարձր» խոսքերը զուտ մարդկանց մանիպուլյացնելու համար են։ Նիկոլը չի ընդունում, որ բարոյական հրամայականները հասարակության նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ օբյեկտիվ գործոններ են:

Նույն երկվությունն է գերիշխում Նիկոլի իրավական ընկալումներում։ Մի կողմից՝ նա չի ընդունում, որ իր համար կարող են լինել իրավունքով սահմանված «կարելիի» և «չի կարելիի» սահմանափակումներ։ Նման արգելքները համարում է չարիք, որը խանգարում է իր կամքի իրագործմանը, և օրենքին ենթարկվելու փոխարեն՝ անգամ ոչ թե այն շրջանցելու ոււղիներ է փնտրում, այլ կոպտորեն ոտնահարելու համար ճարպկամիտ արդարացումներ։ Ասվածի համար լավագույն օրինակ է Սահմանադրական դատարանի հետ կատարված ողջ ֆարսը, որն արդեն երկրի համար դառնում է ողբերգություն. սկզբում անմարդկային ճնշումներով, ոտնահարելով բարոյականությունը և օրենքը, Նիկոլը հարձակվեց Հրայր Թովմասյանի վրա, այնուհետև փորձեց կաշառելով ազատվել ՍԴ անդամներից, այս բոլոր տրյուկներով հաջողության չհասնելով, կովիդի լայն տարածման շրջանում, ոտնահարելով Սահմանադրությունը, փորձեց անցկացնել Սահմանադրական հանրաքվե, հընթացս, տեսնելով, որ դրանից չի ստանա իր համար ցանկալի արդյունքը, չեղարկեց հանրաքվեն, բայց, այնուամենայնիվ, անօրինական կերպով, ոտնահարելով Սահմանադրությունը, այն փոխեց և նշանակեց իր «սրտի դատավորներին»:

Հիմա, երբ անգամ իր նշանակած կազմով ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, Նիկոլը գնում է համաշխարհային իրավագիտության մեջ ռեկորդի. մարդ է դատում գոյություն չունեցող օրենքով, և նա չի հանգստանա, մինչև իր ուզած արդյունքը չստանա։

Մյուս կողմից՝ իրավունքը Նիկոլ Փաշինյանը համարում է այն անհրաժեշտ շուստրի գործիքը, որն իր ձեռքում է, և որին պետք է ենթարկվեն մյուս բոլորը։ Դրա համար էլ նա ունի կաշառատու ջեբի Սիլվային, դրա համար էլ իրավունքի յուրահատուկ մեկնաբանությունների պատճառով նրա ընդդիմախոսները ոստիկանական բաժանմունքների ամենօրյա այցելուներն են։ Այսինքն, ոչ թե իրավունքն օբյեկտիվ անհրաժեշտություն է և գոյություն ունի օբյեկտիվորեն, բոլորից անկախ, այլ իրավական փոխհարաբերությունները մեկ կան, մեկ էլ չկան՝ կախված իր կամքից։

Բարոյական և իրավական այս դուալիզմը ոչ թե Նիկոլի անձի երկվության պատճառով է, ինչը վերջին շրջանում խիստ պրոպագանդվում է և շահարկվում, այլ «կարմիր գծերի» բացակայության և պետական ու հասարակական համակարգի գործունության մեխանիզմները չհասկանալու արդյունք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 314 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am