«Փաշինյանը չի ցանկանում բաց թողնել իշխանությունը. նա քրեական հետապնդման մտավախություն ունի, ինչը գրեթե անխուսափելի է լինելու». Военное Обозрение

Ադրբեջանի հետ պատերազմում պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանն արագորեն կորցրել է ժողովրդականությունը: Այս մասին գրում է Военное Обозрение կայքը` նշելով, որ նրա վարկանիշը գործնականում անկում է ապրել:

«Փաշինյանը դարձել է ամենից շատ քննադատվող քաղաքական գործիչը հայկական աշխարհում. Փաշինյանին նախատում և անիծում են ամենուր` սկսած Լեռնային Ղարաբաղից ու Հայաստանից և վերջացրած աշխարհով մեկ տարածված սփյուռքով: Փաշինյանին չեն ներում պարտությունը պատերազմում և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքի զգալի մասի զավթումը»,-ասվում է հոդվածում:

Աղբյուրը նկատում է, որ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ հրաժարական կտա 2021 թվականի ապրիլին, որպեսզի թույլ տա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: «Սակայն ամեն ինչ այնպես է թվում, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի ցանկանում բաց թողնել իշխանությունը: Եվ նրան կարելի է հասկանալ. նա քրեական հետապնդման մտավախություն ունի, ինչը գրեթե անխուսափելի է լինելու»,-գրում է հոդվածագիրը:

«Ի դեպ, խոսքն այժմ Փաշինյանի ճակատագրի մասին չէ, որն, իրականում, քչերին է հետաքրքիր, այլ առավել գլոբալ խնդրի` ի՞նչ է սպասվում Լեռնային Ղարաբաղին, եթե Փաշինյանը հեռանա պաշտոնից այս գարնանը: Գաղտնիք չէ, որ ԼՂՀ-ում Փաշինյանին, մեղմ ասած, չեն սիրում, այդ թվում և նրա համար, որ պատշաճ օգնություն չի հատկացրել Ղարաբաղին Ադրբեջանի հետ առճակատման պահին:

Փաշինյանի հրաժարականով որոշակի շրջանակներ Լեռնային Ղարաբաղում կարող են նաև ռևանշ իրականացնել, սակայն միայն Հայաստանի համակողմանի ներգրավվածության պայմանով` փորձելով վերադարձնել կորսված տարածքները: Սակայն եթե նույնիսկ Փաշինյանը հրաժարական տա, և Երևանի իշխանություններն անցնեն առավել վճռական և ռազմատենչ քաղաքականանության, քիչ հավանական է, որ ԼՂՀ-ն և Հայաստանն առաջինը կսկսեն նոր հակամարտությունը»,-գրում է աղբյուրը՝ նկատելով, որ ներկայում կողմերի ուժերը չափազանց անհավասար են:

Военное Обозрение-ն նաև կարևոր գործոն է համարում այն, որ նոր պատերազմին կտրականապես դեմ է տրամադրված Մոսկվան, իսկ ռուս խաղաղապահները, որոնք տեղակայված են Ղարաբաղում, Կրեմլի մտադրությունների լրջության լավագույն հաստատումն են: «Իհարկե, ռուս խաղաղապահների ներկայության մանդատը պետք է պարբերաբար երկարաձգել, սակայն այստեղ ևս շատ ավելին կախված կլինի Մոսկվայի և Բաքվի հարաբերություններից»,-վերլուծում է հոդվածագիրը:

Հեղինակը նշում է, որ Ղարաբաղում ներկա պահին տիրող իրավիճակի պահպանումն իրադարձությունների առավել հավանական զարգացումն է, և այդ իրավիճակի պահպանումը կտևի տարիներ, համենայն դեպս, եթե նոր գլոբալ իրադարձություններ տեղի չունենան կամ Ադրբեջանը չորոշի հարձակվել Ղարաբաղի` հայերի վերահսկողության տակ մնացած մասի վրա:

«Նման իրավիճակը կպահպանվի անկախ նրանից, թե ինչ ուժեր են գտնվում իշխանության ղեկին Երևանում` Փաշինյան կամ նրա հակառակորդները կամ նույնիսկ ԼՂՀ ռազմաքաղաքական շրջանակների ներկայացուցիչները: Իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե Երևանում իշխանության գան ուլտրաազգայնական ուժեր, սակայն դա քիչ հավանական է, և Մոսկվան էլ, ամենայն հավանականությամբ, թույլ չի տա նման սցենարի իրագործումը` պարզապես հայտնելով իր դիրքորոշումը:

Ինչ վերաբերում է առավել երկարաժամկետ հեռանկարին, ապա այստեղ ամեն ինչ կախված կլինի ոչ այնքան Հայաստանում տիրող իրավիճակից, որքան, ընդհանուր առմամբ, տարածաշրջանային և անգամ համաշխարհային քաղաքական իրավիճակից: Ղարաբաղի ճակատագիրն այս առումով կլուծվի Մոսկվայում, Անկարայում, Վաշինգտոնում, բայց հաստատ ո՛չ Երևանում, ո՛չ էլ Բաքվում: Եվ Փաշինյանի քաղաքական ապագան ոչ մի կապ չի ունենա չճանաչված հանրապետության խնդիրների կարգավորման հետ»,- եզրափակում է աղբյուրը:

Աղբյուր՝ Tert.am

դիտվել է 1155 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am