Կարող են առաջնորդվել միայն «հրովարտակներով»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հաշվի առնելով, թե ինչպես են այս իշխանությունները մեկնաբանում իրավական նորմերը, Սահմանադրությունը, օրենքները, ինչպես են վարվում դրանց հետ, իրավաբանական համայնքում կես լուրջ-կես կատակ խոսում են, թե շուտով կարելի է առ ոչինչ համարել Սահմանադրությունն ու օրենքները և առաջնորդվել բացառապես Նիկոլ Փաշինյանի «հրովարտակներով»:

Թեմայի հետ կապված օրեր առաջ փաստաբան Երվանդ Վարոսյանը «Փաստի» հետ զրույցում ասել էր. «Եթե այս իշխանությունը շարունակի գոյություն ունենալ, իրավաբանությունը մեռնելու է: Աշխարհի վրա չկա ու չի եղել որևէ պետություն, որտեղ իշխանությունը կարող է թքել օրենքների վրա, և այդ պետությունն առաջընթաց ունենա ու չմեռնի:Հայաստանը չի լինելու այդ բացառությունը: Եթե մենք գործ ունենք իշխանության հետ, որն ինչ ուզում՝ անում է, ինչ ուզում՝ ասում է, ինչպես ուզում՝ մեկնաբանում է, դրա հետևանքը պետության մահն է լինելու»:

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ պետական ապարատում պաշտոն զբաղեցնող պալատական իրավաբանները ցանկացած դեպքում օրենքները, օրենքի նորմերը, Սահմանադրությունը, ինչպես նաև արդեն ուժի մեջ մտած դատական ակտերը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով են մեկնաբանում: «Իրավաբանությունն այսօր ոչ թե վերածվել է փիլիսոփայական գիտության, ինչպես կարծում են շատերը, այլ, կարծես, գոյություն չունի: Այն քաղաքականության կամ քաղաքագիտության ածանցյալ ենթաճյուղ է դարձել. եթե քաղաքականությունը մշտապես մշակվել ու վարվել է իրավունքի գերակայության և մնացած այլ կարևորագույն նորմերի հիման վրա, հիմա այդ ամենը ստվերում է թողնված: Այսօր իրավունքը, օրենքների բարձրագույն արժեք ունենալն ու կարգավորումներն արդեն ածանցյալ են քաղաքականությանը: Այսօր արդեն քաղաքականությունն է որոշում, թե ինչպես պետք է մեկնաբանվի տվյալ նորմը կամ նորմի դրույթը»,- նշում է իրավաբանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 507 անգամ
Լրահոս
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am