Թուրքիան Ադրբեջանում. լուռ օկուպացիա, տնտեսական էքսպանսիա, մեկ պետություն. Военно-политическая аналитика-ն՝ Բաքվի և Անկարայի համագործակցության մասին

Ռուսական Военно-политическая аналитика հրատարակությունը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին և թուրք-ադրբեջանական համագործակցությանը: Հոդվածում մասնավորապես նշվում է, որ ինչ-որ մեկը սկսում է պատերազմները, մինչդեռ մյուսը դադարեցնում է այն: Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ հակամարտությունն ավարտվել է Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև կնքված եռակողմ հայտարարությամբ: Թուրքիան, որը տարածաշրջանը դրդել է պատերազմի, փորձում է Ադրբեջանից ռազմական աջակցության դիմաց ստանալ վերջինիս հրաժարումը ինքնիշխանությունից: Էրդողանի աշխարհաքաղաքական հավակնությունները բերում են Բաքվի լիակատար կախվածությանը Թուրքիայից, Ադրբեջանի կողմից տնտեսական անկախության կորստին, ադրբեջանական հասարակության դիմագծի կորստին:

Լուռ օկուպացիա

Թուրքիայի ռազմական ներթափանցումը Ադրբեջան սկսվել է ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո: Առաջինն ընդունելով Ադրբեջանի Հանրապետության անկախությունը և օգտվելով երկրում առկա քաղաքացիական հակասություններից, Ղարաբաղյան պատերազմից և Ռուսաստանի թուլացումից`պաշտոնական Անկարան սկսել էր ուժեղացնել իր աշխարհաքաղաքական և ուժային ներկայությունն այստեղ:

Թուրքական բանակի առաջին սպաները ժամանել են Ադրբեջան ՝ մասնակցելու նրա զինված ուժերի ռազմական վարժանքներին արդեն 1992-ի սեպտեմբերին: 1996 թվականին Ադրբեջանում սկսել է աշխատել թուրք խորհրդականների մշտական խումբ, որը համակարգում էր Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:

Զգալի է նաև երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը: Չնայած պայմանագրերի մեծ մասը գաղտնի է, առկա տեղեկատվության համաձայն, միայն 2006-2008թթ. Ադրբեջանը թուրքական Roketsan ընկերությունից 244 միլիոն դոլարով ձեռք է բերել տարբեր հրթիռային և հրետանային համակարգեր և զրահատեխնիկա, իսկ նվիրաբերված զենքի քանակը գնահատվում է 20 միլիոն դոլար: Թուրքիայից ներմուծվում են զենքի այնպիսի ժամանակակից մոդելներ, ինչպիսիք են Bayraktar TB2, MLRS TRG-300 Kaplan անօդաչու թռչող սարքերը, MAM-L դասի հակատանկային կառավարվող զինամթերքը: Վերջերս հայտնի է դարձել, որ առաջիկայում Բաքուն կստանա SOM գերճշգրիտ թևավոր հրթիռներ, որոնք ապագայում նախատեսվում է տեղադրել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ -29 կործանիչների և առաջնագծի Սու-24 ռմբակոծիչների վրա:

Ղարաբաղյան վերջին պատերազմում Ադրբեջանում էր մինչև 1500 թուրք զինծառայող: Թուրքական հետախուզական գործակալությունները գործում էին ի շահ ադրբեջանական բանակի: Ընդհանրապես, Անկարան, Ադրբեջանի տարածքում զորավարժությունների մշտական անցկացման, անձնակազմի վերապատրաստման, զենքի և ռազմական տեխնիկայի սպասարկման շնորհիվ, կարողացել է ապահովել իր զորքերի մշտական ներկայությունը Ադրբեջանում և վերահսկողություն սահմանել երկրի զինված ուժերի վրա:

Բայց Անկարայի գլխավոր երազանքը, իհարկե, սա չէ: 2010 թվականից ի վեր Թուրքիան սկսել է խոսել Ադրբեջանում իր ռազմաբազաների տեղակայման մասին: Պատճառը Ադրբեջանից Թուրքիա գնացող նավթագազատարների անվտանգությունն ապահովելու ենթադրյալ անհրաժեշտությունն էր: Այժմ, երբ Ալիևը կախվածության մեջ է ընկել «եղբայր» Ռեջեփից, մի շարք թուրքական լրատվամիջոցներ տեղեկություններ են հրապարակել Թուրքիայի՝ Գյանջա, Գաբալա և Կասպից ծովի ափին գտնվող Լենքորան քաղաքներում իր ավիաբազաները տեղակայելու ծրագրերի մասին: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Դարգյախլըն շտապել է հերքել այս տեղեկությունը՝ նշելով, որ «Ադրբեջանը Չմիավորման շարժման անդամ է», բայց, ինչպես ասում են, նստվածքը մնացել է:

Տնտեսական էքսպանսիա

Օգտվելով Ադրբեջանի՝ ՌԴ-ի և տարածաշրջանում նրա գործընկերների հետ տնտեսական հարաբերություններում առկա բարդություններից, Թուրքիան փորձում է «տնտեսության փրկչի» դերը խաղալ: Դրանով թուրքերը իրականում լուծում են միայն Կասպյան տարածաշրջան և հետո Կենտրոնական Ասիա ներթափանցելու իրենց աշխարհաքաղաքական խնդիրը:

Համագործակցության ծավալներն իսկապես զգալի են: Թուրքիան շուրջ 13 միլիարդ դոլար է ներդրել Ադրբեջանում, իսկ Ադրբեջանը Թուրքիայում ՝ մոտ 9 միլիարդ դոլար:

Կառուցելով իր տնտեսական «թյուրքական» ռազմավարությունները, որոնք հակասում են Ռուսաստանի և Չինաստանի եվրասիական ինտեգրման նախագծերին, Թուրքիան աշխարհաքաղաքական խնդիրներ է ստեղծում իր գործընկերների, այդ թվում՝ Ադրբեջանի համար: Որպես օրինակ կարելի է համարել Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ընթացքում նրանք քննարկել են Լազուրիտի միջանցքի ստեղծումը և Անդրկասպյան գազատարի կառուցումը, որոնք ԱՄՆ-ի կողմից հստակ լոբբիստական են`ի հակադրություն չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրին և Եվրասիական միության շրջանակներում կապերի զարգացմանը: Այսինքն՝ ձգտելով դառնալ ամենամեծ էներգետիկ հանգույցը, Անկարան հեշտությամբ զոհաբերում է իր «հարազատների» ռազմավարական շահերը՝ նրանց դնելով եվրասիական «շախմատի տախտակի» խոշորագույն խաղացողների դեմ:

Մեկ ա՞զգ, թե՞ մեկ պետություն

Գաղտնիք չէ, որ ժամանակակից Թուրքիայի պետական գաղափարախոսությունը պանիսլամիզմն ու պանթյուրքիզմն է: Առաջին զոհը հենց Ադրբեջանն էր, որին ուղղված էր «Մեկ ազգ, երկու պետություն» ձևակերպումը: 2019-ին «Օսմանյան սուլթան Ռեջեփ Առաջին»-ի ախորժակը բացվել էր, և 2 թիվը վերածվել է 6 թյուրքախոս պետությունների: Ինչ էլ որ հայտարարեն «մեծթուրանցիները», նրանց հրապարակած ապագա Օսմանյան կայսրության քարտեզները չեն ենթադրում անկախ Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի երկրների և նույնիսկ Ռուսաստանի որոշ շրջանների գոյություն:

Բաքվի համար այժմ չափազանց կարևոր է շարունակել ռազմական միավորումներից, երկկողմ դիվանագիտությունից, հարևանների հետ կառուցողական երկխոսությունից և տնտեսական պրագմատիզմից հավասար հեռավորության պահպանման քաղաքականությունը: Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա Ադրբեջանի ղեկավարությունը կարող է օգտագործել Բաքվի և Անկարայի միջև առկա ռազմավարական գործընկերությունը և վստահելի հարաբերությունները՝ թուրքական կողմին ներգրավելու համար տրանսպորտային, տնտեսական, ենթակառուցվածքային և ինտեգրման հնարավորություններում, որոնք բացվում են Լեռնային Ղարաբաղում հակամարտության ավարտի արդյունքներով:

Աղբյուրը՝ tert.am

դիտվել է 483 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am