Թուրքիան պատրաստվում է գազ եւ նավթ տեղափոխել Ադրբեջանից
Թուրքական ընկերությունները պատրաստ են համագործակցել Կասպից ծովում նավթի եւ գազի հանքավայրերի շահագործման ոլորտում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Նրա խոսքով` կողմերը տեղեկացվել են թուրքական ընկերությունների` այս ուղղությամբ համագործակցելու մտադրության մասին: «Նավթ ու գազն այս հանքավայրից նախատեսվում է տեղափոխել Թուրքիա»,- ասել է Չավուշօղլուն: