Հանցագործության մասին հաղորդո՞ւմ, թե՞ սուտ մատնություն. Yerevan.Today

Մարտի 5-ին Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցազրույցում հայտարարել է, որ այս պահին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը զուգահեռաբար իրականացնում է նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի լիազորությունները։ «Օնիկ Գասպարյանն այլևս իրավունքի ուժով չպետք է լինի ԳՇ պետ»,- ասել է նա:

Yerevan.Today-ը սահմանադրագետ, փաստաբան Արամ Վարդևանյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք իրավական խնդիր չի պարունակում այս հայտարարությունը՝ հաշվի առնելով, որ հայտարարողը բարձրաստիճան խորհրդարանական է, այն էլ՝ հենց այդ ոլորտին առնչվող։ Նաև, հաշվի առնելով, որ 1999թ․ հոկտեմբերի 27-ից հետո նույն անձինք նմանատիպ շանտաժներով և վերջնագրերով Հանրապետության նախագահին էին դիմել և փորձում էին յուրացնել իշխանությունը՝ պահանջելով իրենց նշանակել վարչապետ, Պաշտպանության նախարար և այլ նախարարներ։


«Նշված հայտարարությունը մի շարք խնդիրներ է առաջացնում մի շարք իրավական հիմքերի մասով։

Նորություն չեմ ասի, որ Պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերը տրոհված են և տարանջատված են։ Այն ունի պարզ պատճառ․ քանի որ ՊՆ-ն հանդես է գալիս որպես քաղաքական մարմին, քանի որ նախարարը, ամեն դեպքում, քաղաքական պաշտոնյա է, կառավարության թիմի անդամ է, իսկ ԶՈւ-Ն հանդիսանում է քաղաքական չեզոքության տիրույթում գտնվող մարմին, այսինքն՝ ուղղակի քաղաքական ենթակայության մեջ չի գտնվում ոչ մի մարմնի հետ։ Այս պայմաններում Պաշտպանության նախարարը չի կարող ունենալ որևէ ուղղակի միջամտություն ԳՇ գործունեության մեջ, առավել ևս մի հատ էլ ստանձնել պարտականությունների կատարումը»,- ասաց Վարդևանյանը։

«Որոշակիորեն կարող ենք տեսնել, որ Անդրանիկ Քոչարյանը և պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնողը նախնական համաձայնությամբ փորձում են յուրացնել Գլխավոր շտաբի լիազորությունները։ Այսինքն, միջամտել մասնագիտական զինվորական ծառայությանը։ Դա կենթադրի նաև լիազորությունների չարաշահման և լիազորությունների սահմանազանցման տեսանկյունից ռիսկեր, որոնք պարտադիր պետք է պատշաճ գնահատականի արժանանան։ Կարծում եմ՝ դատախազությունը ևս պետք է ականջալուր լինի, քանի որ խոսքը գնում է մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի կատարած հայտարության մասին, որը, չեմ կարծում, որ հնարավոր է պարզապես անիմաստ խոսքեր լինեն կամ անգրագիտության հետևանք։ Սա պետք է պատշաճ քննության առարկա դառնա․ նույն հաջողությամբ, պատկերացնենք՝ մի օր էլ տեսնենք, օրինակ, պաշտպանության նախարարը նաև ստանձնել է երկրի նախագահի լիազորությունները»,- նշեց Արամ Վարդևանյանը։

Հարցին՝ արդյո՞ք նշվածի հետ պետք է դիտարկվի այն, որ ՊՆ մամուլի ծառայությունը ինտենսիվորեն տարածում է պաշտպանության նախարարի հանդիպումները ԳՇ ներկայացուցիչների հետ, Վարդևանյանն ասաց․ «Կարծում եմ՝ միգուցե հենց սրանով էլ հիմնավորվում է Անդրանիկ Քոչարյանի՝ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերն առ այն, որ կարծես թե Վաղարշակ Հարությունյանը, լինելով Պաշտպանության նախարար, միջամտում է զինված ուժերի Գլխավոր շտաբի գործունեությանը, որի որևէ լիազորություն վերջինս չի կարող ունենալ առհասարակ»։

Արամ Վարդևանյանը շեշտում է` պաշտպանության նախարարը երբեք չի կարող հանեդս գալ որպես ԳՇ պետի պարտականությունները կատարող։

դիտվել է 1004 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am