Բանակը պետք է ասի՝ ես թքած ունենամ ձեր հրամանների վրա. Վազգեն Մանուկյան

«Մենք շատ համբերատար ու կիրթ ազգ ենք. սրանից մոտ մեկ ամիս առաջ Իսպանիայում մի ռեպեր ձերբակալեցին, հարյուր հազարներով դուրս եկան փողոց երիտասարդները, մոլոտովի կոկտեյլներով, մեքենաներ վառելով պայքարեցին:  Կորցրել ենք մեր հայրենիքի մի զգալի մասը: Ջարդվել է մեր բանակը, կորցրել ենք հազարավոր երիտասարդներ, Ալիեւը արհամարհանքով խոսում է հայերի մասին, այն վախեցած Ալիեւը, որ ծպտուն չէր հանում: Մենք համբերատար տանում ենք մեր պայքարը: Միգուցե դա լավ է, չգիտեմ: Այն մարդիկ, որոնք պահանջում են Նիկոլի հրաժարականը, բայց միացած չեն մեզ, անհամեմատ ավելի շատ են, քան այստեղ հավաքվածները: Տարբեր պատճառներով, ես կոչ եմ անում իրենց՝ էս հայրենիքը ձերն էլ է, միայն մերը չի: Չեք ուզում մեզ հետ համագործակցել, ստեղծեք ձեր կազմակերպությունները, ինքնուրույն որոշումներ ընդունեք, ինչքան ցանցային լինի, անկանխատեսելի լին, այնքան շուտ կհասնենք մեր նպատակին»,- Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:


«Մեր աչքի առջեւ մահանում է մեր պետությունը, ազգը: Մեզնից է միայն կախված, որ ինչ-որ թափթփուկ, անպիտան մարդիկ ուղղակի նստել են ղեկին: Նախկին իշխանություններին մեղադրում էին, որ փող էին բաժանում ընտրությունների ժամանակ: Իհարկե, եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը, առնվազն 5-6 կուսակցություն փող էին բաժանում, որ գան պաշտոնի: Իսկ սա պետության փողը բաժանում է ոստիկանությանը, որ իրեն ծառայեն: Ո՞րն է ավելի մեծ հանցագործություն: Այսինքն իր միակ հենարանը մնացել է ոստիկանությանը փող բաժանելով պահել իշխանությունը»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մինչեւ հիմա ԳՇ պետին ազատելու միջնորդության հարցով չի դիմել ՍԴ-ին, այս մասին էլ խոսելիս Վազգեն Մանուկյանը նկատեց. «Ես հարցնում եմ՝ ինչու: Իր պարտկանությունն է դա: Ինքը ոչ թե երեք օր պետք է սպասեր, հենց առաջին օրը պետք է դա աներ: Մենք պահանջելու ենք եւ ինքը պետք է կատարի այդ պարտքը: Եթե չի կատարում իր պարտքը, ապա Շուշիի անկումն իր խղճի վրա է:

Ասում են, եթե նախագահը չդիմի ՍԴ, ապա իրավաբաններն ասում են՝ այսպես կլինի, հետո կդիմեն վարչական դատարան: Բայց բանակն ի՞նչ կապ ունի դատարանների հետ. բանակը պետք է ասի՝ ես թքած ունենամ ձեր հրամանների վրա, ես հիմա խրամատում եմ, ինձ ով կարա ռազմաճակատից դուրս հանի: Ես կոչ եմ անում բանակին՝ դուք հիմա գտնվում եք ռազմաճակատում, ձեր մեջքի հետեւում Հայաստանն է, ձեր որոշումից, ինչպես պատերազմի ժամանակ էր շատ բան կախված, նույնը հիմա է, պատերազմը շարունակվում է: Ոչ մի հրամանի պետք է չենթարկվեք, ինչ կորոշի այս դատարանը, ինչ կորոշի ՍԴ-ն, մենք դրանից արդեն անցել ենք: Պետությունը մահանում է եւ պետությունը փրկելը ցանկացած օրենքից բարձր է: Եթե ժողովրդին սպանում են, ժողովուրդը պետք է ենթարկվի՞: Պետք է կարողանալ ոտքի կանգնել եւ անել այն, ինչ ուզում է: Պաշտպանեք ձեզ, հավաքվեք, կազմակերպվեք, համագործակցեք իրար հետ եւ մենք կհաղթենք»,-ընդգծեց Շարժման վարչապետի թեկնածուն:

դիտվել է 386 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am