«Իսկանդերը» այս պատմության վերջին էջն էր

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը թույլ տվեց Էրդողանին Թուրքիան լիովին հանել Ամերիկայի տակից` գլխատելով գլխավոր շտաբն ու մաքրելով բոլոր ուժային կառույցները: Ռազմական հեղաշրջման փորձը Հայաստանում Էրդողանին թույլ տվեց Հայաստանը լիովին հանել Ռուսաստանի տակից: Դա իհարկե արվեց ոչ մի օրում, ոչ էլ մեկ տարում: Մի քանի տասնամյակ շարունակ, Տեր-Պետրոսյանի իշխանավարման առաջին իսկ օրվանից ցանցի կառուցումը սկսվել էր: «Իսկանդերը» այս պատմության վերջին էջն էր:

Շատերդ չեք ընկալում «Իսկանդերի» նշանակությունը Ռուսաստանի համար: Այդ հրթիռը իրականում Ռուսաստանի ազգային անվտանգության միակ և հետևաբար ամենա կարևոր հենասյունն է: Այդ հրթիռի վարկանիշը հետևաբար շատ ավելի կարևոր է, քան ՌԴ ղեկավարի, կամ նույնիսկ հենց երկրի վարկանիշը: Քանի դեռ հակառակորդները վստահ են, որ Իսկանդերը կարող է մի քանի հազար կիլոմետր շառավղով միջուկային լիցք տեղափոխել, Ռուսաստանի հետ հաշվի կնստեն:

Մեր մոտ էնդշպիլը բավականին պարզունակ էր ու կանխատեսելի: ՌԴ-ն որոշում է ուժեր կենտրոնացնել ու հեռացնել` իր խոստումները չկատարած Փաշինյանին: Թուրքերը այդ տվյալները ստանում են ու հրահանգում հարվածել «Իսկանդերին»: Ռուսաստանն ընկնում է ցայտնոտի մեջ ու ստիպված պնդում է ու «Իսկանդեր» չի կիրառվել, ինչը նշանակում է, որ սուտ են խոսում` թե ռուս քարոզիչները, թե Սերժ Սարգսյանը և թե Մովսես Հակոբյանը և այլոք: Արանքում տեղի է ունենում Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը: Փաշինյանը երաշխիքներ է ստանում ու ՌԴ-ն այսուհետ չի խառնվի ՀՀ-ի ներքին գործերին: Երաշխիքը ստանալուն պես ուժի ցուցադրման միտինգ է բեմադրում ու վերջնականապես կոտրում ռուսական ցանցի դիմադրությունը:

Այս ամենը պետք է ընդունել ի գիտություն: Սա ոչինչ չի փոխում: Ուղղակի հույս ունեմ, որոշ մարդիկ դուրս կգան իրենց իսկ պատրանքների աշխարհից ու կդադարեն այն վարքագիծը, որի շնորհիվ ժամանակին Հայաստանում իշխանության եկավ Փաշինյանը: Արկածախնդրությունը պետք է թարգել ու անցնել քրտնաջան աշխատանքի: Հայաստանում պետք է ստեղծել հայամետ ցանց, Սերժ Սարգսյանը մենակով երկար չի ձգի:

Ու ես ևս մեկ անգամ պիտի հարցնեմ: Կա՞ մեկը, որ կարծում ա, որ Էրդողանը լավ ղեկավար չէ... Սուլեյմանից հետո, Թուրքիայի համար էսքան արած մարդ չի եղել:

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

 

դիտվել է 765 անգամ
Լրահոս
Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am