Միքայել Համբարձումյանը ևս սատարում է Փաշինյանի հրաժարա­կանը պահանջողներին

«Հրապարակ» թերթը գրում է. ««ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը ևս միա­ցել է Զինված ուժերի գլխավոր շտա­բի պետի ու 40-ից ավելի սպաների տարածած հայտարարությանը և սատարում է Փաշինյանի հրաժարա­կանը պահանջողներին: Բայց հանրահավաքների, ինչպես ինքը մեզ ասաց, չի գնում՝ իր պայքարն այլ կերպ է տա­նում: Թեպետ, մեզ ասացին՝ երկու օր առաջ նրան տեսել են Բաղրամյանում, սակայն դիմակով է եղել, շատերը չեն ճանաչել: Պարոն Համբարձումյանին մի քանի հարց ենք ուղղել այս և այլ թեմաների շուրջ:

-Պարո՛ն Համբարձումյան, ի՞նչ կարծիքի եք Գլխավոր շտաբի տարածած հայտարարության վերա­բերյալ:

-Իմ դիրքորոշումը, կարծում եմ, գիտեք, ես 100 տոկոսով պաշտպա­նում եմ Օնիկ Գասպարյանի դիրքո­րոշումը, կիսում եմ նրա մտահո­գությունները ու համարում եմ, որ մեր երկրում տեղի ունեցող այս բոլոր իրա­դարձությունները պետք է շատ արագ հանգուցալուծում ստանան, այլապես մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու:

-Իսկ ԱԱԾ-ի գործողություններն ինչպե՞ս եք գնահատում, երբ զբաղված է «ֆեյք» բռնելով:

-Ես հավատում եմ իմ գործընկերների ողջամտությանը, այդքան բան կասեմ: Մնացածը իրենք կհասկանան:

-Հավատո՞ւմ եք, թե՞ նաև ապա­վինում:

-Հավատում եմ և ապավինում եմ:

-Իսկ ողջամի՞տ են այդ գործո­ղությունները:

-Ես ընդհանուր կոնտեքստում եմ սա ասում, առանձին մի դիտեք: Ես հավատում եմ իմ գործընկերներին, հավատում եմ իրենց ողջամտությա­նը և վստահ եմ, որ իրենք իրենց հայրենիքին նվիրված զավակներ են ու ճիշտ կգնահատեն իրավիճակը:

-Պարո՛ն Համբարձումյան, ԱԱԾ-ն, ըստ Ձեզ, այն կառույցն է, որ պետք է «ֆեյք» բռնելո՞վ զբաղվի:

-Էստեղ խնդիրը մի նայեք, որ «ֆեյք» են բռնում: Հարյուրավոր, հա­զարավոր «ֆեյքեր» կան, էդ «ֆեյքերը» կան ու լինելու են, հարցը դա չէ: Հարցն այն է, որ այդ «ֆեյքի» մեջ եթե ինֆորմացիա է հրապարակվում, որն ինքնին հանցագործության հատկա­նիշներ է պարունակում, այսինքն՝ դա իր մեջ հանցակազմ է պարունակում, կամ էդ «ֆեյքերով» հրապարակում են պետական գաղտնիք կազմող տե­ղեկություններ, ապա ԱԱԾ-ն ու իրավապահ մյուս մարմինները պարտա­վոր են դրանով զբաղվել: Խնդրում եմ՝ սա Դուք հասկացեք ու մի կապեք պարոն Սաղաթելյանի (նկատի ունի ԱԱԾ-ի կողմից կալանավորված Արա Սաղաթելյանին) կամ մյուսի հետ: Ես սա ընդհանուր եմ գնահատում ու ասում:

-Պարզապես զավեշտալի իրա­վիճակ է ստեղծվել, այդ «ֆեյքին» հայտնաբերելու համար մի քանի հո­գու ձերբակալել են, սակայն «ֆեյքը» շարունակում է գրառումներ կատա­րել ու ծաղրել ԱԱԾ-ին:

-ՉԷ, մենք չենք խոսում էսօր՝ ապացույցներ կան, թե չկան: Ես Ձեզ ընդհանուր սկզբունքային մոտե­ցումն եմ ասում: Եթե կա «ֆեյքում» ինֆորմացիա, «ֆեյքն» ինչ է, «ֆեյքը» ինֆորմացիա տարածելու գործիք է, և ինչի համար են «ֆեյք» օգտա­գործում, որպեսզի տարածողները չերևան, չերևան հասարակության աչքին, չերևան իրավապահների տեսադաշտում: Այսինքն՝ չկարողա­նան հասկանալ, թե ով է ինֆորմա­ցիա տարածողը: Բայց եթե էնպիսի ինֆորմացիա է հրապարակվում, որ, էլի եմ կրկնում, իր մեջ հանցակազմի տարրեր է պարունակում, կամ պե­տական գաղտնիք պարունակող տե­ղեկություններ են հրապարակվում, էդ ժամանակ իրավապահ մարմիննե­րը պարտավոր են դրանով զբաղվել: Զբաղվել են երեկ, զբաղվելու են այսօր, զբաղվելու են վաղը:

-Այս ամենը չի՞ անլրջացնում ԱԱԾ-ի նման լուրջ կառույցի կերպարը:

-Դուք մի բան էլ իմացեք՝ ԱԱԾ-ն ունի բազմաթիվ ստորաբաժա­նումներ, եթե ԱԱԾ-ի մի որևէ ստորա­բաժանում դրանով զբաղվում է, դա չի նշանակում, որ մյուս ուղղություննե­րով աշխատանքներ չեն իրակա­նացվում կամ չպիտի իրականացվեն: Ամեն մեկն իր գործառույթն ունի:

-Շատ լավ, վերադառնանք ԳՇ հայտարարությանը. Դուք հիմա տեսնում եք, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարական տալ, երեկ մեծ հանրահավաք էր կազմա­կերպել...

-Թեկուզ ավելի մեծ հանրահա­վաք կազմակերպի, թեկուզ հարյուր հազար մարդ գնա էդ հանրահավաքին, միևնույն է, դրանով մեր երկրում ոչինչ չի փոխվելու: Մեր երկրում կա գլոբալ խնդիր, ու այդ խնդրի լուծումը միայն ու միայն արտահերթ ընտրու­թյունների մեջ է:

-Իսկ իր հեռացմամբ, թե իր կազմակերպմամբ արտահերթ ընտրությունների:

-Իհարկե, իր հրաժարականից հետո, այլապես արտահերթ ընտրու­թյունները դառնալու են անիմաստ: Ես կհամաձայնեի, որ առանց հրաժա­րականի արտահերթ ընտրություններ տեղի ունենային, եթե դրանց մասին հայտարարվեր դեռևս նոյեմբեր ամսին, ու Նիկոլ Փաշինյանը դրան գնար իր նախաձեռնությամբ, այլ ոչ՝ հանրային պայքարի արդյունքում:

-Ի դեպ, Դուք մասնակցո՞ւմ եք Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքներին:

-Ոչ:

-Ինչո՞ւ:

-Հետաքրքիր հարց եք տալիս: Որովհետև ես քաղաքականա­պես այդքան ակտիվ մարդ չեմ, իմ դիրքորոշումը գիտեք, թե ես ոնց եմ հայտնում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 2266 անգամ
Լրահոս
Խոշոր հարկատուների ցուցակի անվան տակ հրապարակվել է պետական գաղտնիք «Շյուստրիության» նոր դոզա ու մաստեր կլաս Փաշինյանից Նոր հուժկու հարված ընդդեմ Պուտինի. Մոսկվան հակաքայլեր է խոստանում Հայտնի անձն ուղղակի խաչ է քաշում բոլոր այն արժեքների վրա, որոնց մասին մանիպուլյատիվ խոսում է ցույցերի ժամանակ. Արսեն Ջուլֆալակյան Փողի պակաս ունե՞ս, տղա ջան. Սայաթ Շիրինյանը՝ Սարգիս Քլոյանին. Հրապարակ Ալիևը միացավ Հիտլերին և Սադամ Հուսեինին. Մարուքյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանը հայտարարել է Մատաղիս գյուղում հիդրոէլեկտրակայանի գործարկման մասին Ալիևը հայերին համարում է շներ եւ շակալներ, իսկ մեր կառույցը լռում է. Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ–ում Չգիտեմ էս ում է կարողանում մոդերացիա անի, բայց որ սրան « կիրթ» եւ «կառուցողական» տղենա մոդերացիա անում էտ լավ երեւումա. video Դավաճանը շատ լավ գիտեր, որ Արցախը այդ պատերազմում հանձնելու էր, բայց հանձնածը արդարացնելու համար զոհ էր պետք Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. կան վիրավորներ. հնչել է կրակոց Ջրականի շրջանում հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն Աղմկահարույց հայտարարություններ արած արցախցի պաշտոնյայից զենքը վերցրեցին սրճարանում․ նա ստորագրեց. video Նիկոլ Փաշինյանը Իջեւանում շքեղ նշել է խորթ մոր ծննդյան տարեդարձը Բորիս Ավագյանը գնում է ԱԱԾ «Նիկոլը միշտ փախչում է: Միշտ: Նիկոլ Գամփը, կամ Ֆորեստ Փաշինյանը Հուսեյն Բոլտից հետո ամենաարագավազ սուբյեկտն է». Ռուբեն Մխիթարյան Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները բանակի, այսպես ասած, բարեփոխումների վերաբերյալ կարծես ստվերվեց կամ չգիտես ինչպես «լղոզվեց» «Սամադի «կիրթ և կառուցողական» հիստերիան խոսում է այն մասին, որ մեր երկրի հեղինակությունն ու կեցվածքը կտրուկ փոփոխման կարիք ունի». Նաիրա Կարապետյան Ինձ չի հետաքրքրում, դուռը բացեք ոնց ուզում եք. Ջհանգիրյանը «ներխուժել» է Վարդազարյանի աշխատասենյակ Մոսկվան՝ Լուկաշենկոյի դեմ մահափորձի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ըստ լուրերի՝ Երևանից զանգել և «մատ են թափ տվել» Արայիկ Հարությունյանի վրա. Արցախի նախագահը վախից հեռացրել է իր ներկայացուցչին Ապրիլի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր նախագահ Վահան Բաբայանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ըստ լուրերի՝ Երևանից զանգել և «մատ են թափ տվել» Արայիկ Հարությունյանի վրա. Արցախի նախագահը վախից հեռացրել է իր ներկայացուցչին Ապրիլի 20-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ըստ լուրերի՝ Երևանից զանգել և «մատ են թափ տվել» Արայիկ Հարությունյանի վրա. Արցախի նախագահը վախից հեռացրել է իր ներկայացուցչին Ապրիլի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արմինա Դարբինյանը։ Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ըստ լուրերի՝ Երևանից զանգել և «մատ են թափ տվել» Արայիկ Հարությունյանի վրա. Արցախի նախագահը վախից հեռացրել է իր ներկայացուցչին Ապրիլի 20-ին, ժամը 17:00-ին Հայելի ակումբի հյուրն է երգիչ, հանդիսավար Սամվել Գրիգորյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ըստ լուրերի՝ Երևանից զանգել և «մատ են թափ տվել» Արայիկ Հարությունյանի վրա. Արցախի նախագահը վախից հեռացրել է իր ներկայացուցչին Ապրիլի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան, քաղաքական վերլուծաբան Միհրդատ Մադաթյանը: Թեմա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աբսուրդային և ամբարտավան հայտարարությունները, տարածաշրջանային հարցեր: Ապրիլի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աբսուրդային և ամբարտավան հայտարարությունները, այց Վայոց Ձորի մարզ Ապրիլի 19-ին, ժամը 12:00-ին Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների հարազատները հավաքվելու են կառավարության շենքի մոտ, որտեղ նշանակված է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ապրիլի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի առաջին պրոռեկտոր, գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աբսուրդային և ամբարտավան հայտարարությունները, այց Վայոց Ձորի մարզ Ապրիլի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Թեմա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աբսուրդային և ամբարտավան հայտարարությունները, այց Վայոց Ձորի մարզ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub