ԱԱԾ տնօրենը հորդորում է աշխատանքից ազատել Տաթևիկ Ռևազյանին, Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է. ինչո՞ւ….

Նախորդ շաբաթ հայ հանրությունը ևս մեկ ցնցող լուր ստացավ. անհետացել էր EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավը:

168.am-ը թեմայի վերաբերյալ մի քանի հրապարակումներով արդեն իսկ հանդես եկել է՝ զրուցելով ոլորտից քաջատեղյակ անձանց հետ: Մեկտեղել էինք նաև Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի (ՔԱԿ) հայտարարությունը ինքնաթիռի անհետացման մասին, Նիկոլ Փաշինյանի՝ քաղավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի հրապարակումները թեմայի առնչությամբ, պարզել էինք՝ ում է պատկանում անհետացած կամ առևանգված, իսկ գուցե լավ գնով վաճառված ինքնաթիռը, գրել, թե ինչ պատմություններով է հայտնի նշյալ ընկերությունը և ինչ նպատակով է այն ի սկզբանե մտել Հայաստան:

Անհետացած ամերիկյան օդանավի վերաբերյալ չուշացավ նաև ԱՄՆ դեսպանատան արձագանքը:

«ԱՄՆ կառավարությունը տեղյակ է այն պնդումներից, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան։ Այս հարցին առնչվող բոլոր կողմերին հորդորում ենք անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը։ ԱՄՆ օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ, այլ կերպ, դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում»,- մասնավորապես պատասխանել էին ԱՄՆ դեսպանատնից Tert.am-ի մեր գործընկերներին:

Նկատենք, որ ԱՄՆ դեսպանատնից թափանցիկ ակնարկել էին, փաստորեն, որ իրենք գիտեն՝ ինչպես է տեղի ունեցել ամերիկյան ինքնաթիռի՝ Իրան հասնելը, և, ուշադիր, հայկական կողմին հորդորել են հստակեցնել ինքնաթիռի կարգավիճակը, ու համենայնդեպս նշել, որ տեղեկացված են՝ ամերիկյան ինքնաթիռը փոխանցվել է իրանական կողմին:

Հետագա զարգացումների մասին 168.am-ին նոր տեղեկություններ են հայտնի դարձել:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ամերիկյան կողմը, բնականաբար, խիստ զայրացած է փաստի առնչությամբ, և ակնհայտ է, որ այս միջադեպը հեշտ հարթվողներից չէ: Ամերիկյան կողմի վրդովմունքը մեղմելու համար իշխող կառավարությունը, ի դեմս ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանի, ով հետևողականորեն ավերել է հայկական քաղավիացիային առնչվող ամեն ինչ, որոշել է գնալ գործարքի և ԱՄՆ դեսպանատան հետ գաղտնի պայմանավորվածություն է ձեռք բերել, որ այսուհետ հայկական ավիացիային վերաբերող յուրաքանչյուր հարցի մասին տեղեկացնելու, իսկ ավելի ճիշտ՝ զեկուցելու է ամերիկացիներին:

ԱԱԾ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սրա մասին իմացել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ): ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այս մասին զեկուցել է Նիկոլ Փաշինյանին, հորդորել, որ Տաթևիկ Ռևազյանին աշխատանքից ազատի, քանի որ վերջինիս անունն այսուհետ կապվելու է ամերիկյան հատուկ ծառայությունների հետ:

Մեր տեղեկություններով, սակայն, այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է Տաթևիկ Ռևազյանին ազատել աշխատանքից, որովհետև հավանաբար միմյանց հետ այլևայլ գործարքներին առնչվող գաղտնի թելերով են կապված:

Աղբյուր՝ 168.am

 

դիտվել է 1582 անգամ
Լրահոս
Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am