Նիկոլին չպետք է հնարավորություն տալ, որ նա հավաքի իր մարտի 1-ի հանրահավաքը. Արթուր Ղազինյան

Ակնհայտ է, որ նա լավ էլ հասկանում է, որ այդ հանրահավաքով ինքը իշխանությունը պահելու հարց չի կարող լուծել՝ նրա տակից փախել են պետական բոլոր ռեսուրսները թե ինստիտուցիոնալ, թե կադրային առումով։

Նիկոլը կորցրել է փողոցը, տեղեկատվական դաշտը, ֆեյսբուքը։

Բայց այդ հանրահավաքին կարող են մասնակցել ռեժիմի փշրանքները՝ նրանք, ովքեր արդեն կորցնելու բան չունեն, տիգրովկայով կանայք եւ այլ ժեխ։

Այնուամենայնիվ, 1-2 հազար մարդ հավաքվի։

Նիկոլի նպատակն արդեն իշխանությունը պահելը չի, նրա նպատակը եկող իշխանությունը հնարավորինս կեղտոտելն ու դելեգիտիմացնելն է։

Մարտի 1-ի սիմվոլիկան թողնենք մի կողմ, բայց հաստատ Նիկոլի սիրտը արյուն է ուզում։ Եթե նրա հանրահավաքը ստացվի, ապա դրա բախումը Բաղրամյանի հանրահավաքի հետ անխուսափելի է։

Միջամտելու են հատուկ ուժերը, ոստիկանները, զորքը, բայց արյուն թափվելու է։

Հաջորդ իշխանության վրա Նիկոլն ուզում է կպցնել արյունոտի խարանը։

Բախումների ժամանակ անխուսափելիորեն զորքեր են միջամտելու, քաղաքում բոլորը տեսնելու են զինվորական տեղաշարժեր։

Հաջորդ իշխանության վրա Նիկոլն ուզում է կպցնել խունտայի խարանը։

Պրոնիկոլական լրատվամիջոցները ետնիկոլական շրջանում դեռ որոշ ժամանակ գոյություն կունենան, նրանց գործը լինելու է այդ արյունը լմլմացնելը, իսկ նոր իշխանությունները ստիպված են լինելու լռեցնել այդ մամուլը։

Հաջորդ իշխանության վրա Նիկոլն ուզում է կպցնել դիկտատորականի խարանը։

Հաջորդ ժամանակավոր իշխանության գործը լինելու է Հայաստանն ավերակներից հանելը, իսկ Նիկոլն ուզում է արդեն իսկ վարկաբեկել այդ իշխանությանը։

Դա է լինելու նրա հանրահավաքի միակ իմաստը՝ վրեժ մարդկանցից, վրեժ Հայաստանից իր չկայացվածության համար։

Հանուն Հայաստանի վաղվա պետք է թույլ չտալ մարտի 1-ի հանրահավքը։ Թեկուզ Նիկոլին նախօրոք մեկուսացնելու գնով։

Համոզված եմ, որ անհարժեշտ սահմանադրական բացատրությունները կգտնվեն։

դիտվել է 1128 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am