Սամվել Կարապետյանը մտքափոխվել է
Մենք օրերս գրել էինք, որ փետրվարի վերջերին Հայաստան կժամանեն ռուսաստանաբնակ հայ օլիգարխները՝ ի դեմս Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի, գործարարներ Կամո Ավագումովի, Սերգեյ Համբարձումյանի՝ Մոնարխի:
Մեր տեղեկություններով՝ օլիգարխիան գալիս էր նշելու ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի 60 -ամյակը, սակայն Սամվել Կարապետյանը մտքափոխվել է և չի գալու Հայաստան` հաշվի առնելով քաղաքական ներկայիս թոհուբոհն ու երկրում տիրող իրավիճակը: