Ինչու չպատմեցիք ու տեսանյութեր չտրամադրեցիք, որ տղաներին ողջ-ողջ մորթում են, ինչու փաստերով չհեղեղեցիք միջազգային մեդիա դաշտը
Երբ միջազգային լրատվամիջոցների բանակ էր եկել ու միջազգային մեդիա գիգատների թղթակիցներին պատերազմական իրավիճակում տեղեկություն տրամադրելու մենաշնորհը մատերի վրա հաշված մի քանի հոգու էր տրված, մնացած դեպքերում խիստ արգելվում էր խոսելը, ինչու չպատմեցիք ու տեսանյութեր չտրամադրեցիք, որ տղաներին ողջ ողջ մորթում են, ինչու փաստերով չհեղեղեցիք միջազգային մեդիա դաշտը, որ մարդկության դեմ արգելված զինանտեսակներ են օգտագործվում, Ինչու այդ փաստերի հիման վրա հող չպատրաստվեց, որ Ալիևը միջազգային մակարդակում ճանաչվի դարի չարիք։ Քաղաքակիրթ աշխարհ կոչվածը մի օր անգամ չխոսեց հայի դեմ սանձազերծված ոճիրի մասին, իսկ գուցե չտեղեկացրեցիք ինչպես հարկն է․ հիմա սրան պատասխանելու եք, որ ընդամենը դատապարտու՞մ եք։
Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան էջից