Դավիթ Սանասարյանը հիսթերիայի մեջ է ընկել
Սույն անձնավորությունը, ով երբեք չի թաքցրել իր հակառուսական կեցվածքը, իր ֆեյսբուքյան գրառումով «մտահոգություն է ցուցաբերել» Թուրքիայի կողմից Փաշինյանին ցուցաբերած աջակցության համար: Ըստ նրա` Թուրքիայի կողմից հեղաշրջման դատապարտումը վարկաբեկում է Հայաստանի իշխանությանը, կարծես արդարանալով, թե իբր ինքը Թուրքիայի շահերի հետ ոչ մի կապ չունի:
Բայց քանի որ Դավիթ Սանասարյանը չի որոշում, թե Թուրքիան ինչ քայլեր պետք է անի, ապա ակամայից ստացվում է, որ տարիներ շարունակ լյուստրացիա պահանջող Դավիթ Սանասարայնը Թուրքիայի վերջին պահվածքով ինքնալյուստրացվել է, քանզի տեսանելի է դարձրել իր ու Թուրքիայի համընկնող շահերը Հայաստանի ներքաղաքական զարգացումներում:
Սա այն դեպք է, երբ գողը գոռում է «բռնեք գողին»: Դավիթ Սանասարյանի «ով» լինելու մասին մենք վաղուց գիտեինք, պարզապես երեկ` իրենից անկախ հանգամանքներից ելնելով, Թուրքիան դա բացահայտեց: Իսկ մեր հանրության համար ամոթ է, որ այս սրիկաները այսքան տարի սպեկուլյացիա անելով իբր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, իրականում Հայաստանում սպասարկել են օտար երկրների շահերը:
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից