Ուշագրավ զարգացումներ. Նիկոլ Փաշինյանը Ծռերով մի քանի հարց է լուծում

Դատարանը հրապարակեց 2016 թվականին Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի 10 առանցքային անդամների դատական վճիռները։ Գնդի գրավման ժամանակ երեք ոստիկան սպանվեց։
Երկու ոստիկանի՝ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի մահվան համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարվա ազատազրկման, դատարանն անփոփոխ թողեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Մյուս անդամները դատապարտվեցին 4-10 տարի ժամկետով: Խմբի անդամներից ոչ ոք մեղադրանքները չի ընդունում, դատարանում նրանք հայտարարել են՝ կբողոքարկեն։ Մինչ բողոքարկումը բոլորը կմնան ազատության մեջ՝ բացի 25 տարվա ազատազրկման դատապարտված Սմբատ Բարսեղյանից։ Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» զինված խմբի անդամները մեղադրվում են մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, հափշտակելու, պատանդ վերցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու համար։

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում անազատության մեջ հայտնված Ծռերն ազատ արձակվեցին 2018–ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Նիկոլ Փաշինյանը ծռերին ազատեց բանտերից, քանզի իր իշխանության սորոսաթուրքական փայատերերի պահանջն էր դա: Բանն այն է, որ ծռերը ըստ որոշ տեղեկությունների Սորոսի ռազմական թեւն է ներկայացնում Հայաստանում, նրանք աչքի են ընկում հակառուսական իրենց քարոզով: Թվում էր, թե Նիկոլ Փաշինյանի վնգստացող դատարանները մեղմ կգտնվեն իշխանության այսպես կոչված համախոհների հետ եւ տղաները մեղմ պատիժ կստանային, հատկապես, որ այս խումն առանձնապես չի խանգարում Նիկոլ Փաշինյանին անգամ խայտառակ կապիտուլացիայից հետո, երբ թվում էր, թե թունդ ռազմահայրենասերներ են եւ ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած 800 հեկտարը դրոշակ սարքած սպառնում էին ամեն վայրկյան վերադարձնել այն: Սակայն 2020–ին եղավ պատերազմ։ Թվում էր, թե հեսա ծռերը գնալու են Արցախ կռվելու, Սեֆիլյանն ազատագրելու է 800 հեկտարն ու մտնի Բաքու։ Կռիվն ավարտվեց նոյեմբերի 9–ին մեր կապիտուլյացիայով, սակայն ծռերին որևէ մեկը չտեսավ Արցախում: Նրանք զբաղված էին Ֆեյսբուքում ջոկատ ու պիկապ հավաքելով։
Կապիտուլացիայի փաստաղթի ստորագրումից հետո մի կես բերան պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մեկուկես անգամ էլ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեցին, եւ այսքանը: Որեւէ կտրուկ գործողություն, ամպստամբություն այս իշխանություններին հեռացնելու ուղղությամբ այդպես էլ չենք տեսնում: Պարզապես մերթընդմերթ կրկնում են Փաշինյանի հրաժարականի պահանջը, երեւի, որ զերծ մնան այլոց քննադատություններից: Այս պարագայում կարծես մեծ հաշվով վտանգ չէին ներկայացնում, եւ ուրեմն ինչ խնդիր է լուծում Փաշինյանը նրանց խիստ պատժի դատապարտելով:
Առաջին, չի բացառվում, որ Փաշինյանը պարզապես ուզում է տղաների պոչն իր ոտքի տակ պահել, հատկապես, որ չկա երաշխիք, որ ծռերի արեւմտյան տերերը ինչ որ պահի որոշեն Փաշինյանին փոխարինել իրենց ռազմական թեւով:
Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը այսպիսով փորձում է հոգեբանական ճնշում գործադրել Հայրենիքի փրկության շարժման անդամների նկատմամբ, որոնք եւս վերջին օրերին հայտարարում են կայծակնային ապստամբության հեռանկարի մասին: Փաշինյանը թերեւս նրանց վախն է ուզում բռնել՝ հասկացնելով, որ եթե իր տերերի պրոյեկտին չի ներում, ավելի դաժան կլինի իրենց նկատմամբ: Եւ երրորդ՝ չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը ընդամենը ռեւերանսներ է անում Ռուսաստանին ու լռեցնում նրա հայաստանյան կոշտ քննադատներին, որոնք նաեւ հակառուսական տրամադրություններ են առաջացնում:

Անի Սահակյան

դիտվել է 3151 անգամ
Լրահոս
Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան Ողջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը և աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայ համայնք Հայաստանը պետք է պահպանի իր հերոսների հիշատակը․ Աղվան Պողոսյան Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին Կհիշեցնե՞ք Բերձորի եկեղեցու ճակատին գրվածը․ Սրբազանը՝ Գուրգեն Մելիքյանին Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները՝ ԱՄՆ դեսպանին Խորապես զգացված եմ զորակցության խոսքերի համար, ամեն մարդ պատասխան կտա իր արածի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան Արցախցիները միացան համազգային շարժմանը Հովհաննես Ազոյանը զայրացել է ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է Մակրոնի և Սի Ծինփինի ընթրիքի ճաշացանկից հեռացվել է «ռուսական տորթը». Le Figaro Ձեզ հետ եմ, իմ պատվախնդիր և վերածնվող հայրենակիցներ․ Բագրատ Սրբազանի բարձրացրած Սուրբ Խաչի զորությունը բոլորիս պահապան և ուղենիշ լինի Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ Հայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am