Հայաստանն Իրանին այլևս հետաքրքիր չի. Փաշինյանի ևս մի «աննախադեպ հաջողություն»

Բաքու է ժամանել Իրանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մուջթաբա Զոննուրի գլխավորությամբ։

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ իրանցի խորհրդարանականների օրակարգում բանակցություններ էին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների և խորհրդարանի ղեկավարության, ինչպես նաև Նախիջևանի ինքնավարության ղեկավարի հետ։
Բանակցությունների օրակարգի մանրամասները չեն հրապարակվում։ Ադրբեջանում Իրանի դեսպանությունը հայտարարել է, որ հաշվի առնելով երկու երկրների պատմական և մշակութային ընդհանրությունները՝ Ադրբեջանը հատուկ տեղ է զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականությունում, և իրանական պատվիրակության այցը կնպաստի հետագա համագործակցության զարգացմանը։

Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո, երբ արդեն բոլորի համար պարզ է, որ Հայաստանի ղեկավարությունը գնացել է կապիտուլյացիայի, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիայով կշիռ է ձեռքբերել որպես պատերազմում հաղթած կողմ, հիմա մենք պետք է համակերպենք՝ տեսնելով, թե ինչպես են Հայաստանի հարևանները, երբեմնի՝ լավ բարեկամները Հայաստանի ու Արցախի հակառակորդ պետությունների հետ վարում տարածաշրջանային նշանակության կարևոր բանակցություններ, պատկառելի պատվիրակություններ ուղարկում Ադրբեջան:

Սա ևս մի վկայություն է, թե ինչպես է Փաշինյանի իշխանությունը փշրել տարիների ընթացքում ձեռքբերած Հայաստանի գործընկեր պետությունների ու նրանց ղեկավարների վստահությունը:

Եթե Իրանից Երևան բարձրաստիճան պաշտոնյա էլ գալիս է, ապա, թերևս, այն պատճառով, որ դա տարածաշրջանային, այսինքն՝ «պտիչկա» դնելու պես մի այց է, որ չասեն՝ Ադրբեջան ու Վրաստան գնացին, Հայաստան՝ չեկան:
Ինչևէ, իսկ Իրանը բավական ակտիվ է խաղում...

Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) պատվիրակությունները երեքշաբթի Սոչիում եռակողմ խորհրդակցություններ անցկացրեցին: ՏԱՍՍ-ին ռուսական պատվիրակությունից հայտնեցին, որ Մոսկվան բանակցություններում ներկայացնում է ՌԴ նախագահի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը: Անկարայի պատվիրակությունը գլխավորում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության Սիրիայի վարչության պետ Սելչուկ Ունալը, Թեհրանինը՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի քաղաքական հարցերով ավագ օգնական Ալի Ասղար Հաջին:

Երեկ ավելի վաղ տեղի են ունեցել ռուսական պատվիրակության երկկողմ հանդիպումներ Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչների հետ: Փետրվարի 16-17-ը Սոչիում անցկացվում է Աստանայի ձևաչափով Սիրիայի վերաբերյալ 15-րդ միջազգային հանդիպումը:
Ի դեպ, Իրանը հույս է հայտնել, որ կկարողանա զենք գնել Ռուսաստանից...

Իրանը հույս ունի, որ կկարողանա Ռուսաստանից զենք գնել տարածաշրջանում անվտանգության ապահովման համար, Sputnik-ին ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հատուկ քաղաքական հարցերով ավագ օգնական Ալի-Ասղար Հաջին: «Մենք ռազմական համագործակցություն ունենք Ռուսաստանի հետ: Եվ երբ սահմանափակումները հանվեցին, Ռուսաստանը դարձավ այն երկրներից մեկը, որտեղ մենք կարող ենք զենք գնել, և մենք կարող ենք համագործակցել նրա հետ` մեր տարածքը և տարածաշրջանի անվտանգությունը պաշտպանելու համար»,- ասել է Հաջին:

Դիվանագետը նշել է, որ, չնայած Իրանն իրավունք չուներ զենք գնել ՄԱԿ-ի զենքի էմբարգոյի պատճառով, իր հարևանները միլիարդավոր դոլարների զենք են գնել` տարածաշրջանը զենքի պահեստի վերածելով:

Ի դեպ, փետրվարի 16-ից սկսվեցին Իրանի և Ռուսաստանի ռազմական ծովային զորավարժությունները Հնդկական օվկիանոսի հյուսիսում, «ծովային անվտանգության գոտի» անվանմամբ:

2019 թվականի դեկտեմբերի վերջին Հնդկական օվկիանոսում և Օմանի ծոցում անցկացվեցին Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7375 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am