Ռուս-թուրքական բարեկամության «ծամոնը» դեռ ձգվում է

Ռուս զինծառայողները, որոնք կմտնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմի մեջ, հրադադարի ռեժիմի մոնիթորինգի խնդիրների համատեղ կատարման համար նախապատրաստություն են անցնում և պատրաստվում են մեկնել Ադրբեջանի տարածք, փոխանցում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Զինծառայողները նախապատրաստվելու ժամանակ ուսումնասիրում են համատեղ կենտրոնի կառուցվածքը, դերը, խնդիրները և գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև երկրի մշակույթը, ավանդույթները և առանձնահատկությունները, որի տարածքում պետք է խնդիրները կատարեն:
Համատեղ կենտրոնի անձնակազմը, որը ռուսական և թուրքական կողմից ներկայացված է պարիտետային հիմքով, իրադրության և հրադադարի ռեժիմի ու ռազմական բոլոր գործողությունների դադարեցման պահպանման վերահսկողության մոնիթորինգի խնդիրները կատարելու է անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում՝ Հուշագրի համաձայն, որը 2020 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրել են Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները: Համատեղ կենտրոնի շտաբը ձևավորվելու է պարիտետային հիմքով որպես հրամանատարական կետ, որում ներկայացված են յուրաքանչյուր կողմից հավասար թվով ներկայացուցիչներ՝ յուրաքանչյուր ազգային կառույցի պետով:

Ռուսաստան-Թուրքիա՝ արցախյան գործընթացներում համագործակցությունը, համատեղ կենտրոնի շուրջ, բավական ծավալումների առիթ հանդիսացավ: Դեռ պարզ չէ, թե որքան արդյունավետ կլինի այս համագործակցությունը:

Իսկ ընդհանրապես, վերջին շրջանում սկսել են բավական ուշագրավ տեղեկություններ ստացվեց ռուս-թուրքական դիմակայության մասին: Սիրիայում ռուսները ոչնչացնում են ահաբեկչական խմբավորումների թիրախները, որոնք գտնվում են թուրքական հովանավորության ներքո:

Երեկ էլ տեղեկություն ստացվեց, որ Թուրքիայում ձերբակալվել են «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության 12 կողմնակիցներ. հինգը Ռուսաստանի քաղաքացիներ են: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ձերբակալությունները տեղի են ունեցել նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին: Նախարարության տվյալներով՝ զինյալները Սիրիայից փորձել են մուտք գործել Թուրքիայի տարածք: Քննիչներին հաջողվել է պարզել, որ մյուս չորս մեղադրյալները Ուզբեկստանի քաղաքացի են, և ևս երեքը՝ Ղրղըզստանի քաղաքացի են: «Բոլորը ԻՊ ահաբեկիչներ են»,- ասված է Թուրքիայի նախարարության հայտարարության մեջ:

Մի քանի օր առաջ էլ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը երկուշաբթի օդային հարվածներ են հասցրել Իդլիբի նահանգի հյուսիսային գյուղերի վրա: Համաձայն հարևան Լաթաքիայի նահանգապետարանի դաշնային աղբյուրների՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը մի քանի հարվածներ են հասցրել Սալքինի արվարձանին։

Հաղորդվեց, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը թիրախավորել են Թուրքիայի կողմից աջակցվող զինյալ խմբավորման դիրքերը Սալքինի արվարձանում գտնվող լեռնաշղթայի մոտակայքում: Դաշնային աղբյուրները հայտնեցին, որ ռուսական հետախուզական ինքնաթիռները վերջերս մեծացրել են իրենց օդային ակտիվությունը Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբի և Հալեպի նահանգների վրա։

Անցյալ հանգստյան օրերին ռուսական զինուժը հարձակում էր գործել Հալեպի հյուսիսային գյուղի վրա՝ հարվածներ հասցնելով սահմանամերձ Ջարաբուլուս քաղաքի մոտակայքում գտնվող թուրքերի կողմից աջակցվող զինյալների նավթի պահեստին: Այս հարձակումը Ջարաբուլուս գյուղի վրա մեծ վնաս է հասցրել Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների՝ մաքսանենգ ճանապարհով ձեռք բերված նավթի պաշարներին, քանի որ, ինչպես ցույց են տալիս հրթիռային հարվածից հետո տեսանկարահանված կադրերը, մի քանի նավթատար նավեր են ոչնչացվել:

Ռուս-թուրքական բարեկամության «ծամոնը» ձգվում է, սակայն, թվում է, թե այն ամեն պահի կարող է կտրվել: Կարծես այդ ձգման պրոցեսն էլ առայժմ կախված է երկու պետությունների քաղաքական իշխանությունների կամքից և այդ իշխանական վերնախավերի վրա՝ այլ գործոնների վրա լոբբիստական ազդեցություններից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4265 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am