Ինչու էր Արարատ Միրզոյանը բնակարան վարձել․ տապալված «փաշինյանափոխության» փորձը․ politik.am

Մեր նախորդ հրապարակումներերից մեկում գրել էինք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նպատակ է ունեցել օրինական ճանապարհով «գահընկեց» անել Նիկոլ Փաշինյանին և նրա փոխարեն զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Այս գործընթացին Արարատ Միրզոյանը սկիզբ էր դրել դեռևս 2019 թվականին, երբ գործուղղվել էր Ազգային Ժողով։ Տեղում Արարատ Միրզոյանը կարողացել էր ձևավորել իրեն հավատարիմ պատգամավորների թիմ, որը բաղկացած է եղել մոտ 20 իշխանական պատգամավորից։ Արարատ Միրզոյանը, ըստ մեր տեղեկությունների, որոշակի պայմանավորվածություններ է ունեցել նաև խորհրդարանական ընդդիամդիր ուժերի հետ, որոնք պետք է սատարեին իր այս նախաձեռնությանը, իսկ դրա փոխարեն իշխանությունը նրանց հետ կկիսվեր։

Գործը գլուխ բերելու համար Արարատ Միրզոյանը Երևանում վարձակալել էր բնակարան, որտեղ տեղի էին ունենում իր ձևավորած թիմի անդամների հանդիպումները։ Այս կերպ միրզոյանականները փորձել են հեռու մնալ հատուկ ծառայությունների տեսադաշտից։

Մեր տեղեկություններով, պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանն Արարատ Միրզոյանի որոշ մտադրությունների մասին տեղեկացել է, տեղյակ է եղել նաև վարձակալված տան մասին ու հորդորել է ԱԺ նախագահին խաղեր չտալ, որից հետո առժամանակ փաշինյանափոխության պլանը սառեցվել է։ Պատերազմն էլ իր հերթին է գործընթացը հետ գցել։

Հենց Արարատ Միրզոյանի այս պլանն է պատճառը եղել, որ պատերազմից անմիջապես հետո նա թիրախավորվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ըստ էության Փաշինյանը կարողացավ Տիգրան Ավինյանի ձեռամբ կազմակերպված տեղեկատվական արտահոսքի միջոցով չեզոքացնել Արարատ Միրզոյանին։ Պատերազմի խայտառակ պարտությունից հետո Արարատ Միրզոյանի ծեծն էլ կարծես օդից ընկած նվեր լիներ Փաշինյանի համար ու հիմա անվտանգության նկատառումների անվան տակ նա մեծացրել է ԱԺ նախագահի թիկանզորը ու ըստ էության առավել վերահսկելի դարձրել նրան։

Այս պահին Փաշինյանը ըստ էության կարողացել է լիարժեք չեզոքացնել Արարատ Միրզոյանին, քանի որ վերջին իրադարձություններից հետո նրա հետ անգամ իր «թիմի» 20 պատգամավորները չեն շփվում։

politik.am

դիտվել է 4261 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am