Փաշինյանի թիմում խուճապն ուժեղանում է. սկսել են հասկանալ` Փաշինյանը փրկում է միայն իրեն ու իր գաղտնիքներն իմացողներին. Արամ Գաբրիելյանով

Այժմ սենսացիոն մանրամասներ ԱՄՆ-ում և Ուկրաինայում Հայաստանի դեսպանների հետ կապված իրավիճակի մասին,- գրում է ռուսաստանաբանկ մեդիամագնատ, հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Աշոտի Գաբրիելյանովը։

«Ինչպես ինձ պատմեցին հատուկ ծառայություններից բանիմաց մարդիկ՝ Լիլիթ Մադունցին Վաշինգթոնում եւ Վլադիմիր Կարապետյանին՝ Կիեւում դեսպաններ նշանակելը, օպերատիվ աշխատողների լեզվով կոչվում է՝ առանցքային վկաներին հարվածի տակից հեռացնել։ ԱԱԾ աշխատակիցներն ինձ պատմեցին, որ և Մակունցը, և Կարապետյանը մարդիկ են, ովքեր գիտեն և կարող են Փաշինյանի կողմից իշխանությունը կորցնելու դեպքում ասել այնպիսի բաներ, որ նույնիսկ Փաշինյանի թունդ կողմնակիցները սարսափից կցնցվեն։

Մակունցը գիտի Նիկոլի ընտանեկան բոլոր գաղտնիքները և որպես Աննա Հակոբյանի ամենամոտ ընկերուհի կարող է նրա մասին պատմել այնպիսի բաներ, որ սերիալների անառակ կանանց ճակատագրերը՝ վանքերից եկած միանձնուհիների ճակատագրեր կթվան։

Վլադիմիր Կարապետյանը մարդ է, ով թաքցնում էր Փաշինյանին այն ժամանակ, երբ Նիկոլը փախուստի մեջ էր։ Կարապետյանը, բնականաբար, տեղյակ է Նիկոլի և МИ 6-ի բոլոր գաղտնի կապերի մասին, Ալիևի հետ Նիկոլի կապերի մասին։ Առավել ևս, հայտնի է , որ Կարապետյանը կուլիսային բանակցություններ էր վարում Ալիևի հետ Շուշին հանձնելու շուրջ՝ Հայաստանի վարչապետի ուղղակի հրահանգով։

Այդ նշանակումների շուրջ լուրջ հակամարտություն է ծավալվել Հայաստանի ԱԳՆ-ում։ Արտաքին գործերի նախարար Արայիկ Այվազյանը կտրականապես դեմ էր դեսպանների փոխարինմանը։ Նախարարը հայտարարել է, որ նոր նշանակումները շատ բացասաբար կընկալվեն Լավրովի և Կրեմլի կողմից։ Ինչին Փաշինյանը հայտարարեց, թե ով է Լավրովը, որ ես համաձայնեցնեմ իմ վստահված անձանց նշանակումները։

ՀՀ ԱԳՆ աշխատակիցներն ինձ պատմեցին, որ ըստ կանոնների՝ Այվազյանը պետք է նամակ գրեր վարչապետին՝ այկ և այս անձանց ներկայացնում եմ դեսպանների թեկնածության համար։ Սակայն նախարարը գրել է, որ այս և այս մարդկանց ներկայացնում եմ որպես դեսպաններ՝ ըստ վարչապետի բանավոր ցուցումի։ Այսինքն, փաստորեն, իր վրայից հանեց սպասվելիք պարտավորությունները։

Փաշինյանի թիմում խուճապն ուժեղանում է։ Շատերը սկսել են հասկանալ, որ Փաշինյանը փրկում է միայն իրեն ու իր գաղտնիքներն իմացող մարդկանց և թքած ունի մնացած թիմի վրա»,- տելեգրամ ալիքում գրել է Գաբրիելյանովը:

Ներկայացնում է lurer.com-ը 

 

դիտվել է 13463 անգամ
Լրահոս
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am