Պուտինը դեռ համբերում է. Թուրանական պրոյեկտը ձգվում է հետխորհրդային տարածքով

Ադրբեջանն ու Թուրքմենստանը համաձայնության եկան Կասպից ծովում երկու երկրների սահմանին ընկած ածխաջրածնային խոշոր հանքավայրի շահագործման հարցում, որը ավելի քան երեք տասնամյակ վիճաբանության առարկա էր։ Այս հանքավայրի պաշարները գնահատվում են 50-ից 100 միլիոն տոննա նավթ և 30 միլիարդ խորանարդ մետր գազ։

Բաքուն և Աշխաբադն օրերս փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին` համատեղ հետախուզել ու շահագործել այդ հանքավայրը։ Փաստաթուղթը ստորագրեցին երկու երկրների արտգործնախարարները։

Հուշագիրը ստորագրելու կապակցությամբ Ադրբեջանի ու Թուրքմենստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հեռավար տեսակոնֆերանս ունեցան` ջերմորեն շնորհավորելով միմյանց։ Պատմական գնահատելով փաստաթղթի ստորագրումը` Բերդիմուհամեդովն ասել է, որ այն սկզբունքային նոր փուլ է Կասպից ծովում Թուրքմենստանի ու Ադրբեջանի էներգետիկ համագործակցության համար, որը արտասահմանյան խոշոր ներդրումների նոր հոսքեր կբացի, ուժեղ թափ կհաղորդի երկու երկրների տնտեսության զարգացմանը, նոր աշխատատեղեր կբացվեն։

Նա հիշեցրել է, որ այդ հանքավայրը համատեղ շահագործելու հարցի շուրջ համաձայնության էին եկել 2020-ի մարտին Բաքու կատարած իր այցելության ընթացքում և որոշել էին հանքավայրի անունը Դոսլուգ դնել, հայերեն թարգմանած՝ բարեկամություն։ Նախկինում այդ հանքավայրին Ադրբեջանը Քյափազ էր անվանում, իսկ Թուրքմենստանը՝ Սերդար։

Իլհամ Ալիևը ևս հուշագրի ստորագրումը պատմական է համարել, Թուրքմենստանի նախագահին եղբայր է ասել, ափսոսանք հայտնել, որ համավարակի պատճառով ֆիզիկապես ներկա չեն փաստաթղթի ստորագրման արարողությանը։ Նա նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքմենստանը Կասպից ծովում առաջին անգամ համատեղ աշխատանքի են անցնում էներգետիկ հանքավայր շահագործելու համար, որը կնպաստի երկու երկրների և հարևանների էներգետիկ անվտանգությանը, արտահանման մեծ հնարավորություններ կբացի, կբարձրանա թուրքմեն ու ադրբեջանցի ժողովուրդների բարեկեցության մակարդակը։

Ըստ «Ազատության», այս հանքավայրը հայտնաբերվել է դեռ 1959 թվականին, 1986-ին այստեղ հորատման աշխատանքներ են կատարվել, բայց Խորհրդային Միության փլուզումից հետո երկու անկախ երկրների միջև տարաձայնություններ էին առաջացել: 1997 թվականին Ադրբեջանը հանքավայրի համատեղ շահագործման շուրջ պայմանագիր էր ստորագրել ռուսական «Լուկօյլ» և «Ռոսնեֆտ» ընկերությունների հետ, որը, սակայն, կյանքի չէր կոչվել պաշտոնական Աշխաբադի գործողությունների հետևանքով։ 1998 թվականին արդեն Բաքվի բողոքների արդյունքում նույն ճակատագրին էր արժանացել Թուրքմենստանի կառավարության և ամերիկյան Mobil ընկերության միջև կնքված պայմանագիրը։

2008-ին Բաքուն և Աշխաբադը համաձայնագիր էին ստորագրել, ըստ որի` մինչև կարգավիճակի որոշումն այդ հանքավայրում երկրաբանական-հետախուզական աշխատանքներ չեն կատարվելու։ Կողմերի տարաձայնությունները երբեմն վերաճում էին լարվածության։ 2008-ի ամռանն պարեկություն անող ադրբեջանական ռազմանավը նախազգուշացել էր վիճելի տարածք մուտք գործած թուրքմենական նավին։ Բաքուն պաշտոնապես բողոքի նոտա էր հղել Աշխաբադին` պնդելով, որ թուրքմենական նավը հետախուզական աշխատանք էր կատարում, Աշխաբադը խախտել է նույն թվականին կնքված համաձայնագիրը։ Թուրքմենստանն իր հերթին Ադրբեջանին մեղադրել էր իր նավի դեմ անօրինական գործողությունների դիմելու համար, հայտարարել էր, որ նավը սեյսմիկ աշխատանքներ էր կատարում Ադրբեջանին չպատականող շրջանում և զգուշացրել, որ պատրաստ է անհրաժեշտ քայլերի դիմել, եթե Ադրբեջանը շարունակի սադրիչ գործողությունները։

Հիմա, փաստացի, Ադրբեջանն ու Թուրքմենստանը համաձայնության եկան համատեղ հետախուզել ու շահագործել հանքավայրը, այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, մասնավորապես, թե ինչ խողովակաշարերով, ինչ ուղղությամբ են նախատեսվում արտահանել այդ հանքավայրի բնական ռեսուրսները:

Առհասարակ, ուշագրավ է դիտարկել, թե ինչպես են Ադրբեջանն ու Թուրքիան կլանում հետխորհրդային հանրապետություններն ու ինչպես են մեծացնում իրենց ազդեցությունը, որը, կարծես թե, բոլորովին չպետք է ընդունելի լիներ Ռուսաստանի համար:
Սակայն մենք տեսնում ենք, որ այսօրվա Ռուսաստանը լուռ ու հանդարտ հետևում է Էրդողանի թուրանական պրոյեկտի իրագործմանը...

Անցյալ տարի գարնանն, օրինակ` հայտնի դարձավ, որ Թուրքիան Ղազախստանին հեռակառավարվող ռազմական մոդուլներ կմատակարարի: Թուրքական խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը՝ «Aselsan»-ը, զինտեխնիկայի մատակարարման նոր պայմանագիր է կնքել Ղազախստանի հետ։ Պայմանագիրը վերաբերում է «Aselsan»-ի կողմից արտադրվող «Sarp Dual» հեռակառավարվող ռազմական մոդուլների մատակարարմանը։ Այն կարող է տեղակայվել ամենաբազմազան ցամաքային և ծովային հարթակներին։

Թուրքական մամուլի համաձայն՝ «Sarp Dual»-ն արդեն իսկ տեղ է գտել շուրջ 20 երկրների զինանոցում։ Թուրքական «Aselsan»-ը և Ղազախստանում նրա գործընկեր «Aselsan Engineering» ընկերությունը նախատեսում են ընդլայնել արտադրության ծավալները, որպեսզի կարողանան Ղազախստանին ապահովել բավարար քանակությամբ ռազմական մոդուլներով։

2019թ. գարնանը Ղազախստանի ու Թուրքիայի միջև ռազմական համագործակցության հուշագիր է ստորագրվել, խոսքը գնում էր հուշագիր մեկամյա ռազմական համագործակցության մասին։ Հուշագիրը ստորագրվել էր երկու երկրների պաշտպանության նախարարությունների հանդիպումից հետո։

Ի դեպ, ռազմական համագործակցության ոլորտում ներառվեց նաև ռազմական հետախուզությունը, կիբերանվտանգությունը և այլն։

Թե վերջին տարիներին ինչ ազդեցություն է ամրապնդել Թուրքիան Ղազախստանում՝ դա էլ առանձին թեմա է: Փաստն այն է, որ Պուտինի համբերությունը, կարծես, անսպառ է: Այլ բացատրություն, նրա դրսևորած այս հանդուրժողականությունը, պարզապես չունի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 11414 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am