Թե ինչու հանկարծ Զարուհի Բաթոյանը պայթեցրեց Նիկոլ Փաշինյանի ՊՌ փուչիկը

Օրերս Նիկոլ Փաշինյանն այցելել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որի ընթացքում քննարկվել էին հետպատերազմական շրջանի բարդություններն ու սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվելիք բարեփոխումները։

Կարևորվել էր պրոթեզավորման պարզեցված ընթացակարգի ներդրման, ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և ինտեգրված սոցիալական ծառայությունների իրականացման ուղղությամբ անելիքները:
Ըստ նախարար Մեսրոպ Առաքելյանի ՖԲ գրառման՝ քննարկման առանցքում են եղել նաև պատերազմի ընթացքում վիրավորում ստացած քաղաքացիներին աջակցող միջոցներ տրամադրելու պարզեցված ընթացակարգն ու հաշմանդամության խմբի սահմանման գործընթացը:
<< Երբեմն շատ պարզ բաներ են տեղի ունենում, որ, այսպես ասած, հոսքագծային տրամաբանությամբ անընդհատ շարունակվում են: Նախարարի հետ մենք այդ թեման քննարկել ենք: Օրինակ, երբ պատերազմից հետո հայտարարություն է հրապարակվում, որ ենթադրենք հաշմանդամության կարգի ակնկալիք կամ այդպիսի իրավիճակում գտնվող մարդիկ թող այցելեն այս կամ այն տեղ: Մինչդեռ շատ պարզ բան է, և դա արագ արվեց, որ, կարելի է, հաշվի առնելով առանձնահատկությունները, ոչ թե իրենց հրավիրել, այլ սոցիալական աշխատողը կարող է ինքը գնալ և տեղում կարիքներին ծանոթանալ, ինչն ավելի արդյունավետ կլինի, ավելի որակյալ և քաղաքացու համար ավելի արժանապատիվ: Նկատի ունեմ, որ կան այսպիսի նրբություններ, որոնք երբեմն նույնիսկ չեն նկատվում, բայց շատ կարևոր նշանակություն ունեն ծառայությունների մատուցման որակի առումով: Այսօր մենք կքննարկենք նաև այդ տրամաբանությունը, թե ինչ կարող ենք անել, որպեսզի մատուցվող ծառայությունները սոցիալական ապահովության և աջակցության ոլորտում լինեն մաքսիմալ արժանապատիվ, մաքսիմալ որակյալ և մաքսիմալ արդյունավետ»,- նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախարար Առաքելյանն էլ իր հերթին զեկուցել է, թե պարզեցվել են վիրավորներին աջակցող միջոցների տրամադրման ընթացակարգը և զինվորներին հաշմանդամության խմբի տրամադրման գործընթացը: Առաջիկայում նախատեսվում է պրոթեզավորման հատուկ ընթացակարգի ներդրում, ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ինտեգրման միջոցառումների իրականացում:
Սրտացավության այս բարձր նոտայով պոպուլիստական ՊՌ ակցիան դեռ չէր ավարտվել, երբ ֆեյսբուքում հայտնվեց նախկին սոցապնախարար, Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ Զարուհի Բաթոյանի՝ քարը քարի վրա չթողնող գրառումը․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաշմանդամության սահմանման համար փորձաքննությունը անցկացնում է տանը, եթե մարդը չի կարող գնալ փորձաքննության գրասենյակ: Համենայնդեպս ես 15 տարեկան էի, երբ մամայիս դիմումի հիման վրա հանձնաժողովը տունայց արեց: Ճիշտ է, տաքսու գումարը էն ժամանակ մենք տվեցինք, բայց այդ կարգը վաղուց է գործում»,- գրել էր Բաթոյանը։

Փաստորեն, Փաշինյանն ու սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը փորձում են միավորներ հավաքել՝ իրենց վերագրելով դեռևս 25 տարի առաջ ընդունված և տարիներ շարունակ գործող կարգը։ Եվ ահա ոչ այլ ոք, քան նախկին գործընկերը պատռել է նրանց ՊՌ փուչիկը։ Բաթոյանը նաև գրել էր, որ հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավման ամենակարևոր նախապայամաններից մեկը անձնական օգնականի ինստիտուտն է, որը հաշմանդամի համար անկախ կյանքի, կրթության և աշխատանքի հնարավորություն է ստեղծում։ <<Այս ծառայության համար ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլ նաև իրավական հիմքեր են պահանջվում>>,- գրել է նախկին նախարարը և հավելել, թե 2019-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և շրջանառել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը պետք է լուծի նաև այդ խնդիրը։ Նախագծի վերջին խմբագրված տարբերակը մինչև Բաթոյանի ազատվելն ուղարկվել է վարչապետի աշխատակազմ։

<<Հույս ունեմ՝ շուտով նախագիծն այնուամենայնիվ կգնա ԱԺ և կդառնա գործող օրենք:
Դրանից հետո, իհարկե, կպահանջվեն նաև ենթաօրենսդրական ակտեր և ֆինսական հատկացումներ, ինչը ես առանց վարանելու կանվանեի ներդրում, քանի որ մեկ անձնական օգնականի ֆինանսավորումը առնվազն երեք մարդու համար աշխատանքի և կրթություն ստանալու հնարավորություն է ստեղծում: Հայտնի պատճառներով անձնական օգնականի ծառայությունն այսօր ավելի քան արդիական է, որովհետև կան դեպքեր, երբ բուժման և պրոթեզավորման ծրագրերը չեն կարող լուծել բոլոր խնդիրները>>,- գրել է Բաթոյանը։

Փաստացի՝ նախկին նախարարը ցույց է տալիս հաշմանդամներին իրական օգնություն ցուցաբերելու կոնկրետ ճանապարհը։ Պատերազմի հետևանքով շուրջ 15 հազար մարդ է վիիրավորվել և այդքան մարդու ազնձնական օգնականի հաստիք տրամադրելու քաղաքական կամք Փաշինյանը հազիվ թե ունենա։ Ընդ որում, որպես անձնական օգնական, կարող են հանդես գալ հաշմանդամություն ունեցող անձի մերձավոր հարազատները, որը սոցիալական և հոգեբանական առումով լավագույն լուծումը կլինի։

 

 Հայկ  Դավթյան

դիտվել է 33231 անգամ
Լրահոս
Նոր սկանդալ Նիկոլ Փաշինյանից՝ Հայաստան համահայկական հիմնադրամի գումարների հետ կապված նիկոլ, չես մարսելու, ու պատիժդ որքան ուշանա, այնքան ավելի դաժան ա լինելու Դատախազության առջևից շուրջ տասնյակ անձինք են ձերբակալվել, այդ թվում՝ առնվազն մեկ կին. Ռուբեն Մելիքյան. video «Հարգելի ոստիկանություն, իսկ ճիշտ չէ՞ր լինի այս ծանուցագրի փոխարեն աղավնի ուղարկեիք…»․ Ամրամ Մակինյան Սյունիքը չպետք է միայնակ մնա, Հայաստանը չի զիջում Սյունիքը. Երևանը պետք է եռա «Կփոշմանեցնի՞» Պուտինը Ալիևին. «Կարմիր գծերը» Զանգեզուրով անցած են Քաջարանի քաղաքապետը ծեծի՞ է ենթարկվել Դադարեցնում ենք ակցիան. ոստիկան է վատացել. Արծվիկ Մինասյան Իգոր Խաչատուրովին բերման ենթարկելու կադրերը. video Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել գեներալ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին Վայնասուն հանուն ոչնչի Ի՞նչ խնդիրներ կունենան հայաստանցի խոպանչիները ՌԴ-ում․ նոր խստացումներ Աշոտ Փաշինյանը պետք է «ատչոտ» պահանջի սեփական հորից Բերման ենթարկվեցին տասնյակ քաղաքացիներ Դատախազության դիմաց ոստիկանության և քաղաքացիների բախման ժամանակ քաղաքացի է ուշագնաց եղավ. video «Բ*զի տղա, Նիկոլ, բ*զի տղա Նիկոլ». դատախազության շենքի դիմաց քաղաքացիների վանկարկումները. video Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին․ ՀՀԿ Մխիթար Զաքարյանի ձերբակալության դեմ բերված բողոքի քննությունը նշանակված է վաղը՝ 18:30-ին Բաքվի եւ Երեւանի քայլերը եւ հայտարարությունները պետք է ընթանան եռակողմ պայմանավորվածությունների հունով. Զախարովա Կողմ ենք ռազմագերիների «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով փոխանակմանը. Զախարովա Մի՛ վերածեք մեր կառույցը հակառուսական ակումբի եւ դադարեցրե՛ք երկակի ստանդարտները. Զոհրաբյան Քարտեզին նայեq կպատկերացնեք. նման բան ասողը կամ անբարոյական է, որովհետեւ ստում է, կամ դեբիլ. Աշոտյան ՀՔԾ որոշման դեմ բողոք է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին. Արա Զոհրաբյան Քաղաքացիները ոստիկանների ուղղությամբ ձվեր նետեցին. video ՇՏԱՊ. իրավիճակը լարված է. Բախումներ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Մեկ Առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը: ԹԵՄԱ՝ ապրիլի 24-ին ընդառաջ օրերս Աջափնյակ համայնքում իշխանության կողմից գաղտագողի տեղադրվել է Հայոց ցեղասպանությունը ողջունող Մուհադմա Գանդդի արձանը. արձանի տեղադրման մասին հանրությանը տեղեկացրած Գրիգոր Գրիգորյանը հրավիրվել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատուն: Ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Լեգալ Պրոգրես» իրավական ակումբ հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Գուրգեն Գրիգորյանը և փաստաբաններ՝ Արմինե Ավագյանը, Հրանտ Կարապետյանը, Վլադիմիր Զաքարյանը: ԹԵՄԱ՝ «Լեգալ Պրոգրես» իրավական ակումբ հասարակական կազմակերպությունը, Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ, կանցկացնի «Պահանջում եմ ճանաչում և դատապարտում» խորագրով միջազգային համաժողով: Ասուլիսի ընթացքում հյուրերն առավել մանրամասն կխոսեն Հայոց ցեղա... Ապրիլի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու, Իլհամ Ալիևի հայտարարությունները Ապրիլի 22-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ազատություն կուսակցության խորհրդի անդամ Նունե Ներսիսյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու, Իլհամ Ալիևի հայտարարությունները Ապրիլի 22-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու, Իլհամ Ալիևի հայտարարությունները Ապրիլի 22-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու, Իլհամ Ալիևի հայտարարությունները Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն էսահմանադրագետ Գոհար Մելոյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու Ապրիլի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար, բժիշկ Նունե Ներսիսյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: կորոնավիրուս, պատվաստումներ Ապրիլի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ապրիլի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ադեկվադ» միաբանության անդամ Լիկա Թումանյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub