Սրանք կա՛մ «Պանդորայի արկղն» են բացում, կա՛մ «Օվերտոնի պատուհանը»... Թե բա՝ Շուշին 90 տոկոսով ադրբեջանաբնա՜կ

Անհեթեթություն է, իհարկե, նիկոլ փաշինյանի հայտարարությունը, օրինակ, Շուշիի՝ 90 տոկոսով ադրբեջանաբնակ լինելու մասին: Ասենք, դա նրա միակ անհեթեթ հայտարարությունը չէ Շուշիի ու ոչ միայն Շուշիի վերաբերյալ: Դրանք նաև ինքնախոստովանական ցուցմունքներ են, որոշակի իմաստով: Բայց դրա մասին՝ վերջում:

Մյուս կողմից, եթե մի փոքր ավելի անհույզ դիտարկենք, ապա նիկոլ փաշինյանը և նրան ձայնակցող հերձվածող-կապիտուլյանտների խառնակույտը մոտավորապես այն դերն են նաև կատարում, ինչ թուրքական սպառնալիքը՝ հայության ինքնապաշտպանական, ինքնապահպանման մղումների վրա: Այն իմաստով, որ թուրքական հայաջինջ ու եղեռնական դրսևորումները հայերից շատերին ստիպում են հիշել, թե իրենք ովքեր են, իսկ որոշ դեպքերում նաև վերհիշել, թե ինչերի են ընդունակ, երբ «դուխլիկ»-փարչակների չեն նստեցնում գլխներին:

Հիմա սրանն ու սրանցն է. բավական էր, որ հերթական տխմարությունը դուրս տային Շուշիի մասին, որպեսզի մարդկանց մի մասը հիշեր, թե ինչ է եղել Շուշին, ինչ պատմություն է ունեցել, ինչ նշանակություն է ունեցել, ինչ արժեք ուներ և ինչ մեծ հաղթանակ էր Շուշիի ազատագրումը 1992-ի մայիսի 8-ին և... որքան ահռելի ցավ ու ծանր կորուստ է նույն Շուշին փաշինյանի կողմից թուրքերին նվիրելը՝ 2020-ի նոյեմբերի 5-9-ին:

Սրանք՝ «քայլոների» այս հակահայ ու մարդատյաց բոլուկը, քաղաքական դիակների ու մարդկային թերմացքի այս թունավոր սիմբիոզը կա՛մ «Պանդորայի արկղն» է բացում ու՝ անընդհատ, կա՛մ «Օվերտոնի պատուհանը»:

Տեսեք, վերցնենք «գերագույն» ապիրատի՝ Շուշիի վերաբերյալ վերջին հայտարարության բաղադրությունը: Ասում է, ի՞նչ է, ուզում եք ասել, որ 90 տոկոսով ադրբեջանաբնակ Շուշին հայկակա՞ն է: Այն, որ սա միտումնավոր խեղաթյուրում է Շուշիի պատմությունը, ձևացնում է, թե ոչինչ չգիտի Շուշիի 1920թ․ հայկական ջարդերի մասին, ոչինչ չգիտի 1920-90 թվականներին Շուշին ադրբեջանաբնակ դարձնելու Բաքվի գործողությունների մասին և այդպես շարունակ, դա դեռ խնդրի մի կողմն է:

Նրա նպատակը, ի դեպ, հնարավոր է հենց այդ սադրանքն է, թերևս: Այդպես «թեման» ավելի արագ է տարածվում: Ու տարածվում է:

Ծավալվում է թեման: Հայհոյախառն, թե առանց հայհոյանքների: Մեկը պարզապես կոպտում է, երկրորդն սկսում է տեղեկանքներ ու պատմական փաստերի հղումներ անել, երրորդը վերցնում է «90 տոկոս ադրբեջանաբնակ»-ի պահը ու գնա՜ց:

Արդեն սկսում են քննարկել, թե էլ որտեղ էին խորհրդային տարիներին ադրբեջանցիներ բնակվում, Հայկական ԽՍՀ ո՛ր քաղաքաներում կամ գյուղերում, Երևանի որ թաղերում: Թեման, ծավալվելով, գնում-հանգում է նաև ադրբեջանցիների կամ թուրքերի հետ նույն բնակավայրերում ապրելուն և այլն, և այլն:

Դա, առհասարակ, տեխնոլոգիական առումով անվանում են «Օվերտոնի պատուհան», պարզ ասած, խոսքը բաց քննարկման համար հանրային բարոյականության տեսանկյունից կարծիքների թույլատրելի շրջանակն է կամ այդ շրջանակի նախանշումը, ավելի ճիշտ: Ի լրումն, թեմայի շրջանառումը հանգեցնում է նաև այն հետևանքին, որ թեկուզ վրդովմունք ու զայրույթ հարուցող ձևակերպումները աստիճանաբար մնում են հանրային ընկալման մեջ կամ քննարկումային տիրույթում՝ դրանից բխող հետևանքներով:

Վերցնենք հերձվածողական այդ կուտոկի մեկ այլ ներկայացուցչի՝ էկոնոմիկայի նախարար «մենյու» Քերոբյանի գրառումը, թե չնայած հունվարի 28-ը ոչ աշխատանքային օր է, բայց ինքն աշխատելու է կամ նման մի բան:

Տեսեք, միտումնավոր շրջանցված է հարցը, թե ինչո՛ւ է հունվարի 28-ը ոչ աշխատանքային օր, չէ՞ որ ոչ շաբաթ է, ոչ էլ կիրակի: Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: Եվ ահա Հայոց բանակը ծանրագույն պարտության ենթարկած Հայաստանի իշխանությունը զավթած հակահայերի կառավարության ներկայացուցիչը այդպիսի մի գրառում է անում: Դե, իհարկե, ի՜նչ Հայոց բանակի օր, ինչ բան: Իրենք չէ՞ որ հետևողական ջանքերով բանակի գլուխը կերել են, հետևաբար՝ ինչ Բանակի օր, ինչ բան:

Ինչ վերաբերում է կուտոկապետին կամ պարագլխին, ապա Շուշիի ճակատագիրը իսկապես էլ կանխորոշված էր դեռ նախքան պատերազմը: Չէր կարող այս պատերազմում հաղթանակ լինել նիկոլ փաշինյանի գլխավորությամբ, ուղղակիորեն չէր կարող: Մեկը, ով Շուշիի մասին խոսում է անզուսպ ատելությամբ ու ծաղրանքով, թե «դժգույն, դժբախտ քաղաք» էր, հետո էլ խոսում է բացառապես ադրբեջանաթուրքական հորինվածքների դիրքից, թե՝ «90 տոկոսով ադրբեջանաբնակ էր...», ահա այդ մեկը Շուշին արդեն էն գլխից հանձնել էր թուրքին: Պարզապես, իրեն պետք էր դա անել նաև այնպես, որ չեզոքացնի ու շարքից դուրս բերի ամենակարևոր գործոնը՝ Հայոց բանակը:

Բաքվի և Անկարայի այդ հանձնարարությունը նիկոլ փաշալիևը՝ իր առջև սողացող անարժանապատիվ «գեներալների», իրեն պաշտող ապուշների (մեղմ ասած) աջակցությամբ, իսկապես էլ «փայլուն» է իրականացրել:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1068 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am