Մենք ապրում ենք շպիոնների ժամանակներում. պետք է պատրաստ լինել նորանոր բացահայտումների

168.am-ը գրում է․ «Հայաստանում փոթորիկ է առաջացել պաշտոնյաների՝ այս կամ այն երկրի գործակալ լինելու թեմայի շուրջ։ Դիսկուրսը կենտրոնացել է առանձին վերցրած պաշտոնյայի՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շուրջ, ում՝ Թուրքիայի գործակալ լինելու վերաբերյալ տեղեկությունը, ըստ էության, առայժմ չի հերքվել, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) գործակալ լինելու վերաբերյալ տեղեկությունն էլ հերքվել է այնպես, որ ավելի շատ հաստատել է լուրի իսկությունը։

Թեմայի շուրջ քննարկումները խոշոր հաշվով հանգում են նրան, որ, եթե Հայաստանի հատուկ ծառայությունների գործակալ լինելը թեկուզ վերապահումներով կարելի է ընդունելի համարել, ապա Թուրքիայի գործակալ լինելու պարագան աններելի է։ Այս քննարկումներն օգտակար են անգամ այն պարագայում, որ կարող են օբյեկտիվորեն վնասել պետությանը, պետական ինստիտուցիային ընդհանրապես։ Ինչպես մեր տարածաշրջանի բոլոր երկրներում՝ ընդհանրապես, այնպես էլ Հայաստանում՝ մասնավորապես ու հատկապես, գործել ու գործում են մեծ թվով երկրների հատուկ ծառայություններ՝ սկսած Ռուսաստանից ու Թուրքիայից, վերջացրած Ադրբեջանով, Իրանով, Մեծ Բրիտանիայով ու ԱՄՆ-ով։

Եվ եթե սովորական ժամանակներում տարբեր երկրների գործակալական ցանցերն աշխատում են հարաբերականորեն «սովորական ռեժիմում», ապա այնպիսի ֆորսմաժորների դեպքում, ինչպիսին պատերազմն է, նրանց գործունեությունն ավելի առարկայական ու տեսանելի է դառնում։ Մենք ապրում ենք շպիոնների ժամանակներում, և պետք է պատրաստ լինել նորանոր բացահայտումների։ Բայց վերանալով կոնկրետ պաշտոնյայի անձի շուրջ գործակալական իրական կամ առասպելական պատմություններից, կարևոր է հասկանալ, թե վերը նշված ու չնշված երկրներից հատկապես ո՞ր մեկի հատուկ ծառայություններն են հաջողություն արձանագրել Հայաստանում ու Հայաստանի շուրջ պայքարում։ Ակնհայտ է, որ առաջին տեղում թուրքական ու ադրբեջանական հատուկ ծառայություններն են, որոնք մեծ հավանականությամբ Հայաստանում հանդես են գալիս մեկ միասնական տրամաբանությամբ ու, հավանական է, հենց թուրքական կառույցի վերահսկողությամբ։ Ակնհայտ է, որ արցախյան վերջին պատերազմը՝ ոչ միայն այդ 44 օրերին, այլ նաև դրան հաջորդող շրջանում, նաև թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատանքի արդյունքն է։ Ադրբեջանի հաղթանակն արձանագրվել է ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան ռազմի դաշտում, որքան ռազմական գործողություններին նախորդած, ուղեկցող ու հաջորդող շրջանների գործունեությամբ՝ արդեն սեփական գործակալական ցանցի միջոցով։

Իրերն ու իրադարձություններն այս լույսի ներքո դիտարկելիս՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի իշխանությունները՝ կամ գործակալական պարտավորությունների հանգույն, կամ այլ պատճառներով, արել և անում են գործողություններ, որոնք վերջնարդյունքում բխում են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից։

Պատմությունը և մասնագիտական քննությունները երբևէ կպարզեն՝ այդ գործողությունների ո՞ր մասն է ուղիղ գործակալական ցանցի աշխատանքի արդյունք, ո՞ր մասը՝ վերջինիս ածանցյալ ազդեցության հետևանք։ Իսկ մինչ այդ հայ հասարակությունը ստիպված է լինելու ապրել առնվազն կասկածով, որ սեփական իշխանության շարքերում, հնարավոր է՝ կան թշնամական երկրին ծառայող գործակալներ։ Քննարկման այլ հարց է, որ հնարավոր է՝ հայ հասարակությունը կամ դրա ինչ-որ մասը ոչ միայն խնդիր չի տեսնում այդ կասկածի մեջ, այլ հաշտ է դրա հետ այնպես ու այնքան, ինչպես, օրինակ, թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունները՝ Հայաստանում»։

 

դիտվել է 512 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am