Հայաստանը հեղեղված է լրտեսական ցանցով

Պետության երկրորդ դեմքի՝ ԱԱԾ եւ Թուրքիայի կրկնագործակալ լինելու մասին Միքայել Մինասյանի հայտարարությանը հետեւեց ԱԱԾ պարզաբանումը, թե Միրզոյանը գործակալ չէ։ Ապա ֆեյսբուքյան բլոգերներից մեկը հայտարարեց․ ա) Սերժ Սարգսյանն իր հետ գնալիս բազում փաստաթղթեր է տարել, բ) Նիկոլ Փաշինյանը փնտրում, բայց չի գտնում իր անձնական «գործը»։
Եթե ժամանակագրական առումով հետ գնանք, կմտաբերենք, որ 2019 թ․ մայիսի 8-ին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե նախկին իշխանությունների հեռանալուց առաջ ԱԱԾ-ից նյութեր են անհետացել, եւ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է ընթանում: Հետագայում Փաշինյանը հավելեց, որ դա բացահայտվել է նախորդ տարվա ամռանը, թե ինչ գործերի մասին է խոսքը, ասաց․ «Այն, որ դրանք լայնածավալ շրջանակի են առնչվում, ակնհայտ է, ե՛ւ մարդկանց, ե՛ւ իրադարձությունների: Որոշ դեպքերում պատառիկներ են մնում, եւ դրանց հետեւից գնալով՝ արձանագրում ենք, որ բուն նյութը չկա»։

Ապա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ կորած փաստաթղթերը կվերականգնվեն, ու դրանից հետո նոր գնահատական կտրվի, թե ինչ փաստաթղթեր են դրանք եղել։ Իսկ օգոստոսի 7-ին Վանեցյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է եւ միացվել Մարտի 1-ի գործի նյութերին, քանի որ հիմնականում առնչվում էին այդ գործին։ Հնարավո՞ր էր, որ «ոչ հիմնականում»-ը վերաբերեր այլ տվյալների, օրինակ՝ Արարատ Միրզոյանի գործակալական անցյալին։ Զրուցել ենք Մոսկվայի «Միաբանություն» ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանի հետ, ով լավատեղյակ է այս թեմաներից։

- Դուք տեղյակ ե՞ք՝ ի՞նչ ծավալի փաստաթղթեր են անհետացել։

- Մեծ թղթապանակներ են տարվել, ակտեր են կազմվել (ոչնչացման), էդ ակտերը կան ԱԱԾ-ում ու ոչնչացվել են։ Դա փակ տեղեկություն է, զուտ ԱԱԾ ներսում։

- Իսկ ոչնչացման ակտ կազմելն ու փաստաթղթեր ոչնչացնելն օրինակա՞ն ընթացակարգ են։

- Եթե դրանում կան հույժ գաղտնի տվյալներ՝ պետության հետ կապված, դրանք լիարժեքորեն ոչնչացման ենթակա չեն։ Բայց ներքին կանոնակարգով՝ կարող է որոշվել, որ էս տեղեկություններն արդեն հնացել են կամ պետության համար հույժ գաղտնիություն չեն ներկայացնում, ժամանակն անցել է, կամ կորցրել են ակտուալությունը, հանձնաժողով է կազմվում, ԱԱԾ-ում որոշում է ընդունվում, ու այդ փաստաթուղթը ոչնչացվում է։ Հիմա թե դա որքանով է ճիշտ կամ ոչ ակտուալ, քանի որ ԱԱԾ-ն կառավարությանն առընթեր է, կառավարության ղեկավարը կարող է կանչել, հաշվետվություն պահանջել, թե ինչու է սա այսպես արվել կամ այնպես։ Ու եթե սխալ գործողություններ են արվել, կամ դրանց մեջ ինչ-որ միտում տեսնի, կարող է եւ պատժել կամ պահանջել՝ վերականգնել այդ տեղեկությունները, եթե հնարավոր է։ Բայց որ եղել է, եւ փաստաթղթերն ԱԱԾ-ից դուրս են եկել ու կորել են, էդ ակտերը կազմվել ու ոչնչացվել են, երկրորդ կարծիք լինել չի կարող։ ԱԱԾ-ի ներքին ու միջին օղակներում բավականին պրոֆեսիոնալ ու հայրենասեր մարդիկ են աշխատում, բայց այն, ինչ վերջին շրջանում տեղի ունեցավ էս քաղաքական ալիքների տակ, դա ուղղակի խայտառակություն է։ Դա բերեց նրան, որ անգամ համագործակցությունները, եթե խոսենք ռուսական կողմերի հետ, շատ ուղղություններով ուղղակի սառեցված են։ Հիմա պարզապես զուտ ֆորմալ կապերի մեջ են։ Դրա համար վստահությունը փաստացի կորսված է։ Անընդհատ նոր տնօրեն․․․ եթե հաջողվի վերականգնել էդ հարաբերություններն ու վստահությունը․․․ Էսօր դրա մասին խոսելն ավելորդ է։

- Քանի որ մեր ԱԱԾ-ն ինչ-որ առումով ռուսական ԿԳԲ-ի իրավահաջորդն է․․․

- Ռուսական ԿԳԲ չկա, ռուսական ФСВ․․․ ապա կիսվել է։ Չէ, ոչ թե իրավահաջորդ, իրենք ունեն ընդհանուր ծրագիր։ Հայաստանի անկախությունից հետո այն կոչվում է համատեղ համագործակցության ընդհանուր ծրագիր։ Ուղղակի Հայաստանի կադրերի պատրաստումն անցկացվում էր Ռուսաստանում, ռուսական հատուկ ծառայությունների ուսումնական կենտրոններում։ Սովորեցնում են, հետ են ուղարկում․ մինչեւ հիմա էլ այդպես է։

- Միքայել Մինասյանը հայտարարում է, որ պետության 2-րդ պաշտոնյան ԱԱԾ գործակալ է։ Հաշվի առնելով այն, ինչ ասացիք՝ ՌԴ-ին եւս պետք է այդ մասին հայտնի լիներ։

- Ռուսաստանին շատ բան է հայտնի, բայց այն, ինչի մասին ասվում է, տեղի է ունեցել անկախ Հայաստանի ժամանակներում, այսինքն՝ սա հայկական հատուկ ծառայությունների ներքին գործն է։ Եվ բնական է՝ ՀՀ հատուկ ծառայությունները չեն կիսվում ռուսականների հետ։ Այլ բան է, եթե ինչ-որ հարցերով անցներ Ռուսաստանին առնչվող գաղտնիքների կամ ՌԴ-ի շահերի հետ կապված, այդ դեպքում կլիներ։ Ռուսական հատուկ ծառայությունները կարող են ունենալ առանձին տվյալներ։ Բայց սա այդ համագործակցության շրջանակներում չէ։

- Բայց Արարատ Միրզոյանը «Ռեգնումում» հոդվածներ է գրել։ Հնարավո՞ր էր, որ «Ռեգնումում» չիմանային այդ մասին․․․

- Դե, ինքը «Ռեգնումում» համագործակցել է, նյութեր է տվել․․․ դա էն պազիցիան չէր, որ տենց մարդկանց խորը ստուգման ենթարկեին, վերլուծեին, նոր իրենցից նյութեր վերցնեին։ Այսինքն՝ սահմանափակումներ չկային եւ հիմա էլ չկան, կարող են լինել միայն պետական կառույցների աշխատանքի հետ կապված։ Էդ դեպքում, այո, խորը ստուգումները կլինեն։ Մանավանդ որ ռուսական հատուկ ծառայություններն էլ զուգահեռ իրենց տվյալներն ունեն, թե ով ինչ ծառայության ու երկրի հետ է համագործակցում, ինչ աղանդավորական կամ այլ կազմակերպությունների։ Էդ դեպքում ստուգում են, հանում կամ ասում՝ ոչ, կամ առաջարկում են ինչ-որ այլ, այսպես ասած՝ ձեւաչափի համագործակցություններ։ Ուզում եմ ասել, որ եթե Արարատ Միրզոյանի մասին ինչ-որ տվյալներ լինեն, դրանք ռուսական հատուկ ծառայությունները պետք է ունենան զուգահեռ, անկախ ՀՀ-ից։ Զուգահեռ, որովհետեւ ՀՀ հատուկ ծառայությունները․․․ չեմ ուզում վատ բան ասել, բայց տեսնում եք, թե ինչ է կատարվում ներսում։ Գաղտնիության աշխատանքների հետ կապված՝ խայտառակ վիճակ է։

- Իսկ ումի՞ց, այդ 6-7 անձի՞ց կարող էր լինել այդ ինֆորմացիան։

- Կարող էր լինել։ Ճիշտ է, կարող էր լինել ինչ-որ մեկից, որը նկարել է, կոպիա է արել։ Ինչ-որ մեկը, բայց այդ շրջանակներում։ Բնօրինակը լինում է օպերի սեյֆում, տնօրենը կարող է ինչ-որ առանձին մարդկանց հետ կապված պահանջել, մի օրինակ էլ լինի արխիվի տնօրենի մոտ։

- Իսկ Արարատ Միրզոյանի հետ կապված սկանդալը ՌԴ-ում ինչ-որ հուզմունք առաջացրե՞ց։

- Հուզումն ի՞նչ, էն, ինչ կա՝ կա, ինչ չկա՝ չկա։ Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանին․ եկեք սառը դատենք, ամեն դեպքում, եթե մի հարց այդքան հանրայնացվում է, դա զուտ քաղաքական ինչ-որ բան է, որ տեղափոխվել է տեղեկատվական դաշտ, նախ պետք է հստակ ապացույցներ լինեն, կամ էլ Արարատ Միրզոյանը պետք է դատարան դիմի ու պահանջի ապացույցներ։

- Դե, Մինասյանն առաջարկեց դատաձեռագրաբանական փորձաքննություն անել։

- Դե, կան այդ տեխնիկական հնարավորությունները․ ե՛ւ ստուգելու, ե՛ւ կեղծելու, էդ բոլոր ծրագրային բաները կան, բոլորին էլ հայտնի են։ Նորություն չէ, որ կարելի է ե՛ւ ձեռագրերը հարմարեցնել, այսինքն՝ ստեղծել նման ձեռագիր, մեկ այլ ծրագրով էլ որոշել՝ այդ ձեռագիրը հարմարեցվա՞ծ է, թե՞ չէ, ստեղծվա՞ծ է համակարգչային ծրագրով էդ գրությունը, թե՞ չէ։ Մասնագետները դա շատ լավ գիտեն։ Ամեն դեպքում, բնական է, եթե ինքն անձամբ ցանկություն ունի էդ հարցը մինչեւ վերջ տանելու, գնում է դատարան, էդ երկու ծրագրերն էլ կան։ Ամեն դեպքում, ռուսական ծառայությունների մոտ կան զուգահեռ տվյալներ։ Բայց բնական է՝ ռուսական ծառայությունները շատ ավելի լուրջ են աշխատում ու ավելի հիմնավոր։ Նույն ձեւով աշխատում են նաեւ արեւմտյան ծառայությունները, որոնցով Հայաստանը հեղեղված է։ Ու Հայաստանի դժբախտությունը նրանում է, որ էս ընթացքում վերածվեց տարբեր համաշխարհային խոշոր եւ միջին հատուկ ծառայությունների մարտադաշտի կամ դիմակայությունների դաշտի։ Սրանից էր պետք խուսափել, բայց Հայաստանը գնաց այն ճանապարհով, որ սկսվեց էդ ծառայությունների քարուքանդը։ Էն դեպքում, որ Հայաստանի նման երկրի համար ԱԱԾ-ն պետք է սրբության սրբոց լիներ, ու պետք է այստեղ լինեին ամենահստակ կանոններն ու ամենաուժեղ աշխատանքները։ Բայց թե՛ պատերազմական վիճակը, թե՛ հետո ստեղծված վիճակը ցույց է տալիս, որ դրանից շատ-շատ հեռու ենք։ Անհասկանալի է, էդ մարդիկ չե՞ն հասկանում, թե ինչ է կատարվում, իսկ էն, որ լրտեսական ցանցերով հեղեղված է, ավելորդ է դրա մասին խոսելը։

- Բայց նո՞ր է հեղեղված, թե՞ նախկինից։

- Նոր չէ, որովհետեւ բոլոր այն տվյալները, որ պատերազմից առաջ եւ պատերազմի առաջին օրերին՝ էն, ինչ բոլորը տեսան ու հասկացան, սկսած հակաօդային պաշտպանության հետ կապված, թե՛ պահեստների, թե՛ առաջին, երկրորդ, երրորդ գծերի․․․ ոնց էին գործում ադրբեջանաթուրքական խմբավորումները։ Միանգամից ու ինչքան հստակ գիտեին, թե ուր հարվածեին․ հասկանալի է, որ այս ամենը առանց լրտեսական ցանցերի չէր կարող լինել։ Պարզ է, որ աշխատել էին, ու ոչ միայն վերջին 3 տարվա ընթացքում, այլեւ վերջին 10 տարվա ընթացքում խայտառակ իրավիճակ է եղել։ Թղթեր են հանել, հեռախոսով խոսացել են, առանց հասկանալու, թե ինչ են խոսում, հասկանալով, որ խոսակցությունները գաղտնալսվում են ոչ միայն իրենց ծառայությունների կողմից, այլեւ այլ լրտեսական ցանցերի։ Գուցե հատուկ չեն արել, փաստաթղթերն օգտագործվել են բիզնես նպատակներով, գուցե Վաղոյի՞ հետ են խոսել, մեկի՞ն են «գրեֆ» արել։ Ո՛չ հատուկ, բայց չեն հասկացել, թե վերջին կետում այդ ինֆորմացիան ում է հասել։ Եվ շատ դեպքերում կյանքը ցույց է տալիս, որ դա եղել են թուրքական հատուկ ծառայությունները։

hraparak.am

դիտվել է 769 անգամ
Լրահոս
Ամեն անգամ Նիկոլին լսելուց հետո նախագահ Տեր-Պետրոսյանի պատասխանն եմ հիշում Կապիտուլյանտն իր ամեն ապրած վայրկյանով ապացուցում է, որ ազգի դավաճան է ու թրքահպատակ գործակալ, ում միակ նպատակը Հայաստանը կործանելն ու Պանթուրքիզմի ծրագիրն իրականացնելն է «Բաղրամյանն այսօր մեր պետության և ազգի արժանապատվության կենտրոնն է». Վարդան Ոսկանյան «Պացիենտը» պարզունակ է ու վտանգավոր Ալիևն ասում է՝ հայկական «բանակ չի լինելու», Երևանից ասում են՝ դեռ կբանակցենք «Մեղրու սար» կոչվող հատվածում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն Փաշինյանից անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց․ Խաժակյան Այս հարցը հասնելու է ՍԴ. Վազգեն Մանուկյան Հաջորդ հանրահավաքը՝ մարտի 3-ին, ժամը 16:00-ին. Իշխան Սաղաթելյան «Օնիկը պիտի Նիկոլի ականջից բռնի ու մի հատ սիլլա տա, որ իմանա՝ ինչը-ոնց է»․ Իսրայել Հակոբկոխյան (video) Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր ստանձնած պարտավորությունները․ Արցախի ԱԳՆ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվեցին Բաղրամյան 26 Կապիտուլյանտն անձամբ անցավ թռուցիկների վրայով, որոնց վրա գրված է՝ նիկոլ դավաճան. video Ուժայինները Նիկոլ Փաշինյանին զեկուցել են՝ որքան մարդ է մասնակցում հրաժարականը պահանջող և որքան աջակցող հանրահավաքին Էսօր ժողովուրդն այստեղ է, «Նիկոլի հետ Ալիևն է, Էրդողանը․․․ իրա կնգան էլ տվել է Ադրբեջանին»․ քաղաքացի (video) Փաշինյանի հավաքի համար մոբիլիզացվել է նաև կրիմինալը. video Օնի՛կ ջան, դու մեծ սխալ ես թույլ տվել. Նիկոլ Փաշինյան Առաջարկ գեներալներին․ սաղ Օնիկն ա մեղավոր, դուք լավն եք «Նիկոլ դավաճան». «Նիկոլ վարչապետ». Փաշինյանի երթը անցնում է Բաղրամյանի կողքով Նիկոլ Փաշինյանը գնացել էր «ճնշելու» Արմեն Սարգսյանին․ Արթուր Վանեցյան (video) Փաշինյանի «վիքիպեդիան» թարմացվել է, որտեղ ներառվել է սեպտեմբերի 27-ից հետո տեղի ունեցած պատերազմն ու կապիտուլյացիան Թուրքերը դողում են Փաշինյան նախագծի վրա. Անդրանիկ Թևանյան Օնիկ Գասպարյանի դուստրը գրառում է արել․ Չզարմանաս, եթե մի օր դասալիքը դատավորդ հանդիսանա «Դե եկեք գնանք, տեսնենք՝ ո՞ւմ հրաժարականն է պահանջում ժողովուրդը». Փաշինյան Հանրապետական հիվանդանոցի գլխավոր տնօրեն Գարիկ Գրիգորյանը բաժնի վարիչներին և բուժաշխատողներին հրահանգել է ներկայանալ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ալիևն ասում է՝ հայկական «բանակ չի լինելու», Երևանից ասում են՝ դեռ կբանակցենք Մարտի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Միհրդատ Մադաթյանը: ԹԵՄԱ՝ մարտի 1-ի զանգվածային միջոցառումների, երթերի ու հանրահավաքների սոցիալ-հոգեբանական ազդեցությունը հասարակության վրա: Մարտի 2-ին, ժամը 11։00-ին Newmag հրատարակչատունը և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հրավիրում են մասնակցելու և լուսաբանելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրիգորեանի «Տուն տանող ճանապարհը. Իմ կյանքի պատմությունը» գրքի շնորհանդեսը: Մարտի 2-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց հարցազրույց «ՀՀ-ԵՄ համաձայնագիր. կստացվի՞ երկխոսությունը Եվրոպայի հետ» թեմայով: Մարտի 1-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ, մեցցո-սոպրանո Աննա Մայիլյանը: Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ Մարտի 1-ին` ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է գրականագետ Ամալյա Գրիգորյանը: Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ Մարտի 1-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ, ԵԿՄ նախկին անդամ Դավիթ Մկրտչյանը Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ Մարտի 1-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Գառնիկ Առաքելյանը: Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ Մարտի 1-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ Մարտի 1-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արա Սահակյանը: Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub